Մարդկանց անվամբ կոչված քիմիական տարրերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս ցանկում ներառված են քիմիական տարրեր, որոնք կոչվել են մարդկանց անվամբ։ Հայտնի 118 քիմիական տարրերից 19-ը կապված են 20 անձանց անվան հետ։ Տարրերից 15-ը կոչվել են 16 գիտնականների պատվին (կյուրիումը կոչվել է Մարի Կյուրիի և Պիեռ Կյուրիի պատվին)։ Չորս այլ տարրերի անվանումը կապված է ոչ գիտնականների հետ[1]։ Այս տարրերից գադոլինիումը և սամարիումը հանդիպում են բնության մեջ, մնացածը սինթետիկ տարրեր են։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս 19 տարրերը կապված են մարդկանց անունների հետ։ Գլեն Սիբորգը և Յուրի Հովհաննիսյանը ողջ էին, երբ համապատասխան տարրը կոչվել է իրենց պատվին։ Ալբերտ Այնշտայնի և Էնրիկո Ֆերմիի պատվին տարրերի առաջարկը արվել է, երբ նրանք ողջ էին, սակայն մահացել են նախքան անվան պաշտոնական հաստատումը[2]։

Տարրերից չորսը կոչվել են ոչ գիտնականների անվամբ անուղղակի ձևով, ոչ թե իրենց պատվին. սամարիումը կոչվել է սամարսկիտ միներալի անվամբ, ամերիցիում, բերկլիում և լիվերմորիում տարրեը կոչվել են տեղանունների անվամբ, որոնք իրենց հերթին կոչվել են անձանց պատվին։

Տարր Անձինք
Z Անուն Նշան Հայնաբերում Անուն Մասնագիտություն Ծնունդ-մահ Ազգություն
62 Սամարիում Sm 1879 Վասիլի Սամարսկի-Բիխովեց Հանքարդյունաբերության

ինժեներ

1803–1870 Ռուս
64 Գադոլինիում Gd 1886 Յոհան Գադոլին Գիտնական 1760–1852 Ֆին
95 Ամերիցիում Am 1944 Ամերիգո Վեսպուչի Հետազոտող 1454–1512 Իտալացի
96 Կյուրիում Cm 1944 Մարի Կյուրի Գիտնական 1867–1934 Լեհ–ֆրանսիացի
Պիեռ Կյուրի Գիտնական 1859–1906 Ֆրանսիացի
97 Բերկլիում Bk 1949 Ջորջ Բերկլի Փիլիսոփա 1685–1753 Իռլանդացի
99 Էյնշտեյնիում Es 1952 Ալբերտ Այնշտայն Գիտնական 1879–1955 Գերմանացի–շվեյցարացի
100 Ֆերմիում Fm 1953 Էնրիկո Ֆերմի Գիտնական 1901–1954 Իտալացի–ամերիկացի
101 Մենդելեևիում Md 1955 Դմիտրի Մենդելեև Գիտնական 1834–1907 Ռուս
102 Նոբելիում No 1966 Ալֆրեդ Նոբել Գիտնական 1833–1896 Շվեդ
103 Լոուրենսիում Lr 1961 Էռնեստ Լոուրենս Գիտնական 1901–1958 Ամերիկացի
104 Ռեզերֆորդիում Rf 1969 Էռնեստ Ռեզերֆորդ Գիտնական 1871–1937 Նորզելանդացի
106 Սիբորգիում Sg 1974 Գլեն Սիբորգ Գիտնական 1912–1999 Ամերիկացի
107 Բորիում Bh 1981 Նիլս Բոր Գիտնական 1885–1962 Դանիացի
109 Մայտներիում Mt 1982 Լիզա Մեյտներ Գիտնական 1878–1968 Ավստրիացի–շվեդ
111 Ռենտգենիում Rg 1994 Վիլհելմ Ռենտգեն Գիտնական 1845–1923 գերմանացի
112 Կոպեռնիցիում Cn 1996 Նիկոլայ Կոպեռնիկոս Գիտնական 1473–1543 Լեհ–գերմանացի
114 Ֆլերովիում Fl 1999 Գեորգի Ֆլերով Գիտնական 1913–1990 Ռուս
116 Լիվերմորիում Lv 2000 Ռոբերտ Լիվերմոր Հեղատեր 1799–1858 Անգլիացի–մեքսիկացի
118 Օգանեսոն Og 2002 Յուրի Հովհաննիսյան Գիտնական 1933– Ռուս-հայ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kevin A. Boudreaux. «Derivations of the Names and Symbols of the Elements». Angelo State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  2. Hoffman, D.C; Ghiorso, A.; Seaborg, G.T. (2000). The Transuranium People: The Inside Story. Imperial College Press. էջեր 187–189, 385. ISBN 978-1-86094-087-3.