Մասնակից:Սյուզաննա Շահբազյան333/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գենդերային հետազոտությունները միջգիտակարգային ակադեմիական ոլորտ է, որը նվիրված է գենդերային ինքնության և գենդերային ներկայացուցչության վերլուծությանը: Գենդերային հետազոտությունները ծագել է կանանց հետազոտությունների ոլորտում` և առնչվում է կանանց, ֆեմինիզմին, սեռին և քաղաքականությանը[1][2]: Այժմ ոլորտը ներառում է քվիր հետազոտությունները և տղամարդկանց հետազոտությունները։ 1990-ից հետո դա կարևորություն ձեռք բերեց հատկապես արևմուտքի համալսարաններում և համընկավ ապակառուցման[3] աճի հետ:

Գիտակարգերը, որոնք հաճախ նպաստում են գենդերային հետազոտություններին, ներառում են գրականության, լեզվաբանության, հասարակական աշխարհագրության, պատմության, քաղաքագիտության, հնագիտության, տնտեսագիտության, հասարակագիտության, հոգեբանության, մարդաբանության, կինոյի, երաժշտագիտության, մեդիա ուսումնասիրությունների[4], մարդկային զարգացման, իրավունքի, հանրային առողջության ոլորտները և բժշկությունը[5]։ Գենդերային հետազոտությունները նաև վերլուծում են, թե ինչպես են ռասան, էթնիկ պատկանելությունը, գտնվելու վայրը, հասարակական դասը, ազգությունը և հաշմանդամությունը հատվում սեռի և սեռականության[6][7] կարգերի հետ: Գենդերային հետազոտություններում «գենդեր» եզրույթը հաճախ մատնանշում է առնականության և կանացիության հասարակական և մշակութային կառուցվածքները, այլ ոչ թե արական կամ իգական սեռի[8] կենսաբանական հատկանիշները, սակայն ոչ բոլոր գենդերային գիտնականներն են կողմնակից այս տեսակետին։

Սեռը առնչվում է բազմաթիվ գիտակարգերի, ինչպիսիք են գրականության տեսությունը, թատերագիտությունը, կինոյի տեսությունը, ներկայացման տեսությունը, ժամանակակից  արվեստի պատմությունը, մարդաբանությունը, հասարակագիտությունը, հանրալեզվաբանությունը և հոգեբանությունը: Այս ճյուղերը երբեմն տարբերվում են իրենց մոտեցումներով, թե ինչպես և ինչու է ուսումնասիրվում սեռը: Քաղաքականության մեջ սեռը կարող է դիտվել որպես հիմնարար խոսույթ, որը քաղաքական գործիչներն օգտագործում են տարբեր հարցերի[9] շուրջ իրենց դիրքորոշումը արտահայտելու համար։ Գենդերային հետազոտությունները նույնպես գիտության ճյուղ է, որը ներառում է մեթոդներ և մոտեցումներ գիտակարգերի[10] լայն շրջանակից։  

Շատ ոլորտներ սկսեցին դիտարկել «գենդերը» որպես փորձ, որը կատարողական[11] մի բան է նշանակում։ Հոգեվերլուծության ֆեմինիստական տեսությունը, որը ձևակերպվել է հիմնականում Յուլիա Քրիստևայի և Բրախա Լ. Էթինգերի[12][13] կողմից, և հիմնված է Զիգմունդ Ֆրոյդի, Ժակ Լականի և օբյեկտային հարաբերությունների տեսության վրա, շատ մեծ ազդեցություն ունի գենդերային հետազոտությունների[14][15][16][17] վրա։

Ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք տեսաբաններ զգալի ազդեցություն են ունեցել գենդերային հետազոտությունների ոլորտում, մասնավորապես հոգեվերլուծության տեսության[18] դիտանկյունից։ Նրանց թվում են Զիգմունդ Ֆրոյդը, Ժակ Լականը, Յուլյա Քրիստևան և Բրախա Լ. Էթինգերը: Գենդերը, այս տեսաբաններից յուրաքանչյուրի ուսումնասիրությամբ մի փոքր այլ է թվում։ Ֆրոյդյան համակարգում կանայք «խեղված են և պետք է սովորեն ընդունել, որ իրենք առնանդամ չունեն» (Ֆրոյդի եզրույթով դա` «դեֆորմացիա» է[19]): Լականը, սակայն, կանացիությունն ու առնականությունը կազմում է ըստ տարբեր անգիտակցական կառույցների։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք մասնակցում են «ֆալիկ» կազմությանը, իսկ սեքսուալության կանացի կողմը «լրացուցիչ» է, ոչ թե հակադիր կամ փոխլրացնող[20]: Լականը օգտագործում է սեքսուալության (սեռական իրավիճակ) հայեցակարգը, որը սահմանում է գենդերային դերերի և դերախաղի զարգացումը մանուկ հասակում՝ հակադրվելով գաղափարին, որ գենդերային ինքնությունը բնածին է կամ կենսաբանորեն որոշված: Ըստ Լականի՝ անհատի սեքսուալությունը  նույնքան, եթե ոչ ավելի շատ կապ ունի նրա գենդերային ինքնության զարգացման հետ, որքան տղամարդու կամ կնոջ[21] սեռի գենետիկական որոշումը։

Քրիստևան պնդում է, որ նահապետական մշակույթները, ինչպես անհատները, պետք է բացառեն մայրականը և իգականը, որպեսզի կարողանան գոյություն ունենալ: 1990֊ականների սկզբից  Բրախա Լ. Էթինգերը ժամանակակից հոգեվերլուծության մեջ սուբյեկտիվությունը փոխակերպեց[22][23][24][25][26][27][28] սահմանների կապակցման, սահմանատարածության և համառաջացման մատրիցային կանացի-մայրական և նախամայրական էրոսի[29]։ Մատրիցային կանացի տարբերությունը սահմանում է որոշակի հայացք[30] և տղամարդկանց , ու կանանց  տրանսսուբյեկտիվության, սուբյեկտիվության, և օբյեկտիվության[31] աղբյուր է։ Էթինգերը վերաիմաստավորում է մարդկային սուբյեկտը, որն իրազեկ է մայրական հնադարյան կապին և առաջ է քաշում Դեմետրա-Պերսեփոնեի բարդույթի[32] գաղափարը:

Ֆեմինիստական հոգեվերլուծության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեմինիստ տեսաբանները, ինչպիսիք են Ջուլիետ Միտչելը, Նենսի Չոդորովը, Ջեսիկա Բենյամինը, Ջեյն Գելոփը, Բրախա Լ. Էթինգերը, Շոշանա Ֆելմանը, Գրիզելդա Փոլլոքը[33], Լյուս Իրիգարեյը և Ջեյն Ֆլաքսը, զարգացրել են ֆեմինիստական հոգեվերլուծություն և պնդում են, որ հոգեվերլուծության տեսությունը կենսական նշանակություն ունի ֆեմինիստական տեսության համար և ինչպես մյուս տեսական ավանդույթները, պետք է քննադատվի կանանց կողմից, ինչպես նաև փոխակերպվի, որպեսզի ազատվի սեքսիզմի մնացորդներից (այսինքն՝ գրաքննության ենթարկվի): Շուլամիթ Ֆայրսթոունը «Սեքսի դիալեկտիկա»-ում Ֆրոյդիզմն անվանում է արատավոր ֆեմինիզմ և քննարկում, թե ինչպես է Ֆրոյդիզմը գրեթե ամբողջությամբ ճշգրիտ, բացառությամբ մի կարևոր կետի.` ամենուր, որտեղ Ֆրոյդը գրում է «առնանդամ», այդ բառը պետք է փոխարինվի «ուժով»:

Քննադատները, ինչպիսին Էլիզաբեթ Գրոսն է, Ժակ Լականին մեղադրում են հոգեվերլուծության[34] մեջ սեքսիստական բարքերը պահպանելու համար։ Մյուսները, ինչպիսիք են Ջուդիթ Բաթլերը, Բրախա Լ. Էթինգերը և Ջեյն Գելոփը, օգտագործել են լականյան աշխատանքը, թեև քննադատաբար, գենդերային հետազոտությունները[35][36][37] զարգացնելու համար: Ըստ Յ. Բ. Մարչանդի, «գենդերային հետազոտությունները և քվիր տեսությունը բավականին վատ և թշնամական են տրաամադրված եղել հոգեվերլուծության մոտեցման նկատմամբ: Ըստ Ժան-Կլոդ Գիլբոյի գենդերային հետազոտությունները (և սեռային փոքրամասնությունների ակտիվիստները) «վերացել են» և հոգեվերլուծությունն ու հոգեվերլուծաբաններին համարում են «նոր քահանաներ, սեռական օրգանների նորմալության, բարոյականության, բարոյախոսության կամ նույնիսկ խավարամտության վերջին պաշտպաններ»:

Ջուդիթ Բաթլերի մտահոգությունը հոգեվերլուծության հայացքի վերաբերյալ այն է, որ սեռական տարբերությունը «անհերքելի» է և ախտաբանական է համարում ցանկացած ջանք՝ ենթադրելու, որ դա այնքան էլ կարևոր և միանշանակ[38] չէ…: Ըստ Դենիել Բոնի և Կատերինա Ռիայի, գենդերային հետազոտությունները «հաճախ քննադատաբար են մոտենում հոգեվերլուծությանը» պահելով հայրիշխանության ընտանեկան և հասարակական կերպարը՝ հիմնված ծնողի կոպիտ և մշտապես իշխող տարբերակի վրա[39]:

Գրականության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծական ուղղվածություն ունեցող ֆրանսիական ֆեմինիզմը միշտ կենտրոնացել է տեսողական և գրական տեսության վրա: Վիրջինիա Վուլֆի ժառանգությունը, ինչպես նաև «Ադրիեն Ռիչի կոչը կանանց` վերանայելու գրական տեքստերը ինչպես նաև պատմությունը, ոգեշնչեցին ֆեմինիստ հեղինակների սերնդին գրել  սեփական տեքստերը»[40]: Գրիզելդա Փոլլոքը և այլ ֆեմինիստներ առասպելը պոեզիան[41] և գրականությունը[41][42][43]  արտահայտել են գենդերային տեսանկյունից:

Պոստմոդեռն ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոստմոդեռնիզմի տեսությունների առաջացումը ազդել է գենդերային հետազոտությունների[21] վրա՝ ստիպելով ինքնության տեսություններին հեռանալ ֆիքսված կամ էսենցիալիստական սեռային ինքնության հայեցակարգ, դեպի պոստմոդեռն[44] հոսուն[45] կամ բազմակի ինքնություններ[46]: Պոստստրուկտուրալիզմի և դրա գրական տեսության` պոստմոդեռնիզմի ազդեցությունը գենդերային հետազոտությունների վրա առավել ակնառու էր հայտնի պատումներին մարտահրավեր նետելիս: Պոստստրուկտուրալիզմը ճանապարհ հարթեց գենդերային հետազոտություններում քվիր տեսության առաջացման համար, ինչը ստիպեց ոլորտին ընդլայնվել` դեպի սեքսուալություն[47]։  

Բացի ընդլայնումից, որը ներառում է սեքսուալության ուսումնասիրությունները պոստմոդեռնիզմի ազդեցությամբ գենդերային հետազոտությունները ուշադրությունը սևեռել է  նաև առնականության ուսումնասիրության վրա հասարակագետների և տեսաբանների շնորհիվ, նրանց թվում են Ռ. Վ. Քոնելը, Մայքլ Քիմելը և Է. Էնթոնի Ռոտոնդոն[48][49]: Այս փոփոխություններն ու ընդլայնումները հանգեցրել են ոլորտում որոշ անհամաձայնությունների, ինչպես, օրինակ, երկրորդ ալիքի ֆեմինիստների և քվիր տեսաբանների[50] միջև: Այս երկու խմբերի անհամաձայնությունը պայմանավորված է նրանով, որ քվիր տեսաբանները  կարծում են, թե ամեն ինչ մասնատված է, և չկան ոչ միայն հայտնի պատումներ այլև միտումներ կամ կարգեր: Ֆեմինիստները պնդում են, որ սա ընդհանրապես ջնջում է սեռային կարգերը, բայց չի հակասում գենդերով առարկայացված ուժի դինամիկային:Այլ կերպ ասած, այն փաստը, որ սեռը հասարակական կառուցվածք է, չի փոխում սեռերի միջև ճնշվածության շերտերի առկայության փաստը։

Տեսության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային հետազոտությունների պատմությունը ուսումնասիրում է սեռը տարբեր տեսանկյուններից։ Այս գիտակարգը ուսումնասիրում է, թե ինչպես են պատմական, մշակութային և հասարակական իրադարձությունները ձևավորում սեռի դերը տարբեր հասարակություններում: Գենդերային հետազոտությունների ոլորտը,  տղամարդկանց և կանանց միջև եղած տարբերությունների վրա կենտրոնանալու ընթացքում, նաև դիտարկում է սեռական տարբերությունները և սեռային դասակարգման[51] ավելի պակաս երկակի սահմանումները:

20-րդ դարի համընդհանուր ընտրական իրավունքի հեղափոխությունից հետո 1960-ականների և 1970-ականների կանանց ազատագրական շարժումը նպաստեց, որ ֆեմինիստները վերանայեն իրենց կասկածամտությունը պատմության սովորական և ընդունված տարբերակների վերաբերյալ, ինչպես հայտնի էր այն ժամանակ: Շատ ֆեմինիստ գիտնականների նպատակն էր կասկածի տակ առնել կանանց և տղամարդկանց հատկանիշների վերաբերյալ նախնական ենթադրությունները, իրականում չափել դրանք և հայտնել կանանց և տղամարդկանց[52] միջև նկատված տարբերությունների մասին։  Սկզբում այս ծրագրերը հիմնականում ֆեմինիստական բնույթ էին կրում, որոնք նախատեսված էին ճանաչելու կանանց, ինչպես նաև տղամարդկանց կողմից կատարված ներդրումները: Շուտով տղամարդիկ սկսեցին առնականությանը վերաբերվել այնպես, ինչպես կանայք էին վերաբերվում կանացիությանը, և զարգացրին ուսումնասիրության մի ոլորտ, որը կոչվում էր «արական հետազոտություններ»[53]: Միայն 1980-ականների վերջին և 1990-ականներին գիտնականները հասկացան սեռականության ոլորտում հետազոտության անհրաժեշտությունը: Դա պայմանավորված էր լեսբիների և գեյերի իրավունքների նկատմամբ աճող հետաքրքրությամբ, և գիտնականները պարզեցին, որ անհատների մեծամասնությունը սեքսուալությունն ու սեռը համարում են մեկ ընդհանուր, ոչ թե առանձին սուբյեկտներ[53][54]:

Թեև կանացի հետազոտությունների դոկտորական ծրագրերը գործում են 1990 թվականից, ԱՄՆ-ում գենդերային հետազոտությունների առաջին դոկտորական ծրագիրը հաստատվել է 2005 թվականի նոյեմբերին[55]: 2015 թվականին Քաբուլի համալսարանը դարձավ Աֆղանստանի առաջին համալսարանը, որն առաջարկում էր գենդերային և կանացի հետազոտությունների[56] մագիստրոսական դասընթաց։ Երբ թալիբները գրավեցին Աֆղանստանի մայրաքաղաքը, համալսարանն անցավ նրանց վերահսկողության տակ և արգելեց կանանց հաճախել[57]։

Կանացի հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանացի հետազոտությունը միջգիտակարգային ակադեմիական ոլորտ է, որը կենտրոնանում է կանանց, ֆեմինիզմի, սեռի և քաղաքականության վրա: Այն հաճախ ներառում է ֆեմինիստական տեսություն, կանանց պատմություն (օրինակ՝ կանանց ընտրական իրավունքի պատմություն) և հասարակական պատմություն, կանանց գեղարվեստական գրականություն, կանանց առողջություն, ֆեմինիստական հոգեվերլուծություն և ֆեմինիստական ու գենդերային հետազոտությունների ազդեցությամբ` հումանիտար ու հասարակական գիտությունների մեծ մասը։

Արական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արական հետազոտությունը միջգիտակարգային ակադեմիական ոլորտ է, որը կենտրոնանում է տղամարդկանց, սեռի և քաղաքականության հետ կապված թեմաների վրա։ Այն հաճախ ներառում է ֆեմինիստական տեսություն, տղամարդկանց պատմություն և հասարակական պատմություն, տղամարդկանց գեղարվեստական գրականություն, տղամարդկանց առողջություն, ֆեմինիստական հոգեվերլուծություն և ֆեմինիստական ու գենդերային հետազոտությունների ազդեցությամբ` հումանիտար ու հասարակական գիտությունների մեծ մասը։ Թիմոթի Լորին և Աննա Հիքի-Մուդին կարծում են, որ առնականության հետազոտությունների` որպես կիսափակ համայնքի ինստիտուցիոնալացումը միշտ վտանգներ է պարունակել, և նշում են, որ ֆեմինիստական փիլիսոփայության նկատմամբ որոշակի հաղթականությունը հետապնդում է առնականության բազմաթիվ հետազոտությունների[58]»:

Տղամարդկանց վերաբերյալ հետազոտությունների շրջանակներում կարևոր է առանձնացնել հատուկ մոտեցումը, որը հաճախ կոչվում է տղամարդկանց քննադատական հետազոտություններ: Այս մոտեցումը հիմնականում մշակվել է անգլիախոս երկրներում 1980-ականների սկզբից, հատկապես Միացյալ Թագավորությունում, և կենտրոնացած էր Ջեֆ Հերնի, Դեյվիդ Մորգանի և նրանց գործընկերների[59] աշխատանքի վրա։ Այդ ժամանակից ի վեր այս մոտեցման ազդեցությունը տարածվել է ամբողջ աշխարհում։ Այն ոգեշնչված է հիմնականում մի շարք ֆեմինիստական հեռանկարներով (ներառյալ սոցիալիստական և արմատական) և շեշտը դնում է հետազոտության և փորձի անհրաժեշտության վրա՝ բացահայտորեն մարտահրավեր նետելով տղամարդկանց և տղաների սեքսիզմին[59]: Թեև այն ուսումնասիրում է տղամարդկանց փորձի շատ լայն շրջանակ, բայց կենտրոնանում է  հատկապես սեռականության և/կամ տղամարդկանց բռնության[60] հետ կապված հարցերի վրա: Թեև ի սկզբանե մեծապես արմատավորված էր հասարակագիտության մեջ, զբաղվել է նաև այլ ճյուղերի լայն շրջանակով, այդ թվում` հասարակական քաղաքականությամբ, հասարակական աշխատանքով, մշակութային ուսումնասիրություններով, գենդերային հետազոտություններով, կրթությամբ և իրավունքով[61]։ Վերջին տարիներին «Տղամարդկանց քննադատական ուսումնասիրություններ» հետազոտությունը հատկապես ընդգծել է համեմատական և/կամ անդրազգային հեռանկարները[62][63][64] : Ինչպես «Տղամարդկանց հետազոտությունները և առնականության հետազոտությունները» այնպես էլ «Տղամարդկանց քննադատական ուսումնասիրությունները» քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ պատշաճ կերպով չի կենտրոնացել երեխաների հետ տղամարդկանց հարաբերությունների խնդրի վրա՝ որպես տղամարդու առնականության զարգացման առանցքային կետ, իսկ տղամարդկանց հարաբերությունները կանանց և տղամարդկանց հարաբերությունները այլ տղամարդկանց հետ այն երկու կողմերն են, որոնք համեմատաբար հետազոտված են[65]:

Սեռը Ասիայում և Պոլինեզիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սեռի հետ կապված որոշ խնդիրներ ավելի բարդ են և տարբերվում են ըստ  գտնվելու վայրի և համատեքստի: Օրինակ, Չինաստանում, Վիետնամում, Թայլանդում, Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում կնոջը բնորոշող գործոն է աշխատուժը: Այս երկրներում «սեռին առնչվող մարտահրավերները  կապված են տնտեսական հզորացման, զբաղվածության և աշխատավայրի խնդիրների հետ, օրինակ ոչ օրինական աշխատողները, միգրացիոն հոսքերի կանացիացումը, աշխատավայրի պայմանները և երկարաժամկետ սոցիալական ապահովությունը»: Այնուամենայնիվ, տնտեսապես պակաս կայուն երկրներում, ինչպիսիք են Պապուա Նոր Գվինեան, Թիմոր Լեշտին, Լաոսը, Կամբոջան և ավելի հեռավոր վայրերի որոշ նահանգներ, «կանայք սովորաբար հոգում  են սոցիալական և կենցաղային հակամարտությունների և բնական պահանջների ծախսերը»:

Օրինակ Հնդկաստանում և Պոլինեզիայում լայնորեն տարածված են երրորդ սեռի կարգերը: Հնդկաստանի հիջրա/կիննար/կիններ մարդիկ հաճախ համարվում են երրորդ սեռի ներկայացուցիչներ: Հիջրան հաճախ համարվում է վիրավորական տերմին, ուստի կիննար և կիններ տերմիններն են հաճախ օգտագործվում այդ անհատների համար: Այնպիսի վայրերում, ինչպիսիք են Հնդկաստանը և Պակիստանը, այս անհատների ՄԻԱՎ վարակի, ընկճախտի և անօթևանության[66] ցուցանիշներն ավելի բարձր են: Պոլինեզիական լեզուները նույնպես համամիտ են երրորդ սեռի կամ ոչ երկսեռության գաղափարի հետ: Սամոական faafafine տերմինը, որը նշանակում է «կանացիորեն», օգտագործվում է հասարակության մեջ երրորդ սեռի/ոչ երկսեռ մարդկանց համար։ Այս սեռականությունը արտահայտվում է լայն սպեկտրով, չնայած որոշ աղբյուրներ ենթադրում են, որ faafafine անհատները սեռական հարաբերություններ չեն ունենում միմյանց հետ[67]։

Խնդիրներից մեկը, որը պահպանվում է զարգացման տարբեր փուլերում գտնվող բոլոր մարզերում, այն է, որ կանայք որոշումների կայացման հարցում սահմանափակ իրավունք ունեն։ Դրա պատճառներից մեկը «ապակենտրոնացման աճող միտումն է, դա որոշումների կայացումը տեղափոխել է մի մակարդակ, որտեղ կանանց ձայնը հաճախ ամենաթույլն է, և որտեղ նույնիսկ կանանց քաղաքացիական հասարակական շարժումը, որը հզոր ջատագով է եղել ազգային մակարդակում, պայքարում է կազմակերպվելու և լսելի լինելու համար[68]»։

Արևելյան Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի` գենդերային հիմնախնդիրները տարածելու մոտեցումը հիմնված է եռակողմ մեթոդի[69] վրա: Առաջին բաղադրիչը միջին եկամուտ ունեցող երկրների և միջին եկամուտ ունեցող զարգացող երկրների համագործակցումն է աճի և բարգավաճման ոլորտում ձեռքբերումները պահպանելու և կիսելու համար: Երկրորդ բաղադրիչը աջակցում է  խաղաղության հիմքերի զարգացմանը, նորացված տնտեսական աճին և աղքատության կրճատմանը ամենաաղքատ և առավել խոցելի շրջաններում։ Վերջին բաղադրիչը հնարավորություն է տալիս սկսելու տարածաշրջանում գիտելիքի կառավարում, փոխանակում և տարածում գենդերային համապատասխան զարգացման վերաբերյալ: Այս ծրագրերն արդեն հաստատվել և հաջողել են Վիետնամում, Թաիլանդում, Չինաստանում, ինչպես նաև Ֆիլիպիններում, և ջանքեր են գործադրվում նաև Լաոսում, Պապուա Նոր Գվինեայում և Թիմոր Լեշտիում հաստատվելու համար: Այս հիմնական սկզբունքները խոսում են գենդերային հետազոտությունների[68] բարձրաձայնման կարևորության մասին։

Ջուդիթ Բաթլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփա և գենդերային հետազոտությունների գիտնական Ջուդիթ Բաթլերի «Գենդերային անհանգստություն» աշխատության մեջ խոսվում է գենդերային կատարողականության մասին։ Բաթլերի խոսքերով, գենդերի, սեռի և սեքսուալության ցուցանիշները վերաբերում են հասարակության իշխանությանը: Նրանք իրենց կարգավորիչ խոսույթում բացահայտում են «գենդերային, սեռային, ցանկացող սուբյեկտի» կառուցվածքը ։ Բաթլերի փաստարկի մի մասը վերաբերում է սեքսի դերին «բնական» կամ ընդունված սեռի և սեքսուալության ձևավորման մեջ: Նրանց կարծիքով սեքսը և հետերոսեքսուալությունը բնական են, քանի որ արական և իգական սեռերի հակադրությունը հասարակական երևակայության մեջ բնական է ընկալվում:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան և տեսաբան Բրայան Փալմերը պնդում է, որ գենդերային հետազոտությունների ներկայիս կախվածությունը պոստստրուկտուրալիզմից՝ խոսույթի վերամշակմամբ և ճնշումների ու դիմադրության պայքարի կառույցներից խուսափելով, անտեսում է պատմական իրադարձությունների և գործընթացների ծագումը, իմաստը և հետևանքները[70] ։ Նա ձգտում է հակադարձել գենդերային հետազոտությունների ընթացիկ միտումներին՝ հիմնավորելով կենդանի փորձառությունները և ենթակայության ու իշխանության կառուցվածքները վերլուծելու անհրաժեշտությունը: Հոգեբան Դեբրա Վ. Սոհը պնդում է, որ գենդերային հետազոտությունները  կասկածելի գիտություն է, գիտական գաղափարախոսություն, որը անհարկի ազդում է երեխաների կյանքի վրա[71]։

Ֆեմինիստ փիլիսոփա Ռոզի Բրայդոտտին քննադատել է գենդերային հետազոտությունները` համարելով , որ առնականության մասին հետազոտությունները գրավում են ֆեմինիստական օրակարգի տեղը, ինչը հանգեցնում է ֆեմինիստական ֆակուլտետի դասավանդողների ֆինանսավորման հատկացումը այլ պաշտոնների: Եղել են դեպքեր, երբ իբրև « գենդերային հետազոտությունները» տրվել են «պայծառ մտքի տեր տղաներին»: Մրցակցային տիրույթի որոշ մասը կապված է գեյերի հետազոտությունների հետ: Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի հիմնական հրատարակիչ Ռութլեջը, որը, մեր կարծիքով, պատասխանատու է ֆեմինիստական օրակարգի ապաարմատականացման համար, և փոխարենը գովազդում է առնականությունը և միասեռականների արական ինքնությունը[72]»: Կալվին Թոմասը հակադարձել է, որ «ինչպես նշում է Ջոզեֆ Ալեն Բունը, «ակադեմիայի տղամարդկանցից շատերը, ովքեր ֆեմինիզմի ամենամեծ ջատագովներն են, գեյ են», և որ «անազնիվ» է անտեսել ուղիները,  որոնցով հիմնական հրատարակիչները ինչպիսին Ռութլեջն է, նպաստել է ֆեմինիստ տեսաբանների [73]առաջմղմանը։

Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսները և կարդինալները քննադատել են գենդերային հետազոտությունները, մասնավորապես,` գենդերային հետազոտությունների շրջանակներում քվիր հետազոտությունները, դա համարելով մարդկային կենսաբանության[74][75] աղավաղում։ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ դպրոցներում գենդերային ինքնության մասին ուսուցումը «գաղափարական գաղութացում» է, որը սպառնում է ավանդական ընտանիքներին և բեղմնավոր հետերոսեքսուալությանը[76]: Ֆրանսիան առաջին երկրներից էր, որտեղ այս պնդումը լայն տարածում գտավ, երբ կաթոլիկ շարժման մասնակիցները Փարիզի փողոցներով երթ էին անցկացնում ընդդեմ միասեռականների ամուսնության և որդեգրման[77] մասին օրինագծի։ Իրավագիտության և սեռային հարցերով  գիտնական Բրունո Պերրոն պնդում է, որ այս վախը խոր պատմական արմատներ ունի, և որ գենդերային հետազոտությունների և քվիր տեսության մերժումն անհանգստություն է արտահայտում ազգային ինքնության և փոքրամասնությունների քաղաքականության[78] վերաբերյալ: Ջեյսոն Հարսինը պնդում է, որ ֆրանսիական հակագենդերային տեսության շարժումը ցույց է տալիս համաշխարհային պոպուլիստական հետճշմարտության քաղաքականության որակների աջ թևը[79]։

Գենդերային հետազոտությունների որոշակի ասպեկտների ուսուցումն արգելվեց Նոր Հարավային Ուելսի հանրային դպրոցներում, երբ վերանայվեց, թե ինչպես է նահանգը դասավանդում սեռական և առողջապահական կրթությունը և ուսումնական նյութերում ներառված վիճահարույց նյութերը[80]:

Կառավարության վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստառներով ցույց գենդերային գաղափարախոսության դեմ Վարշավայում, 2014 թ.

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակագենդերային շարժումները աճում են, հատկապես Հունգարիայում, Լեհաստանում և Ռուսաստանում[81][82]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանը ներկայումս հանդուրժում է գենդերային հետազոտությունները։ Այնուամենայնիվ, պետության կողմից աջակցվող գործելակերպերը հետևում են իշխանության ավանդական սեռային հեռանկարներին: Ընտանեկան բռնության դիմելու դեպքում քրեական հետապնդման և դատապարտման հետ կապված օրենքը, խիստ սահմանափակվել է 2017[83] թվականին։ 2010թ.-ից ի վեր, Ռուսաստանի կառավարությունը նաև արշավ է սկսել ՄԱԿ-ի ՄԻԳ-ում, որպեսզի ճանաչի ռուսական «ավանդական արժեքները»` որպես մարդու իրավունքների պաշտպանության և խթանման[84] գործում օրինական նկատառում։

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային հետազոտությունների ծրագրերը Հունգարիայում արգելվել են 2018 թվականի հոկտեմբերին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ մամուլի խոսնակը նշել է,` «կառավարության տեսակետն այն է, որ մարդիկ ծնվում են կամ տղամարդ կամ կին, և մեզ  համար ընդունելի չէ խոսել սոցիալապես կառուցված, ոչ թե կենսաբանական սեռերի մասին»: Արգելքը քննադատության է արժանացել եվրոպական մի քանի համալսարանների կողմից, որոնք առաջարկում են ծրագիր։ Դրանց թվում է` Բուդապեշտում գործող Կենտրոնական Եվրոպական համալսարանը, որի կանոնադրությունը չեղյալ է հայտարարվել կառավարության կողմից, դա դիտվում է որպես Հունգարիայի իշխող կուսակցության՝ ժողովրդավարական սկզբունքներից[85] նահանջելու մաս:

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական ժողովրդական կառավարությունն աջակցում է գենդերային և հասարակական զարգացման հետազոտություններին պատմության մեջ և գործնականում, որոնք հանգեցնում են գենդերային հավասարության: Վկայակոչելով Մաո Ցզե Դունի փիլիսոփայությունը՝ «Կանայք պահում են երկնքի կեսը», սա կարող է դիտվել որպես մշակութային հեղափոխության[86] շրջանակներում ներկայացված տղամարդկանց և կանանց հավասարության շարունակություն։

Ռումանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի Սենատը 2020 թվականի հունիսին ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Ազգային կրթության մասին օրենքի թարմացմանը, որը արգելում է գենդերային ինքնության վերաբերյալ տեսություններն ու կարծիքները, ըստ որոնց գենդերը տարբերվում է կենսաբանական սեռից[87][88] : 2020 թվականի դեկտեմբերին Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց արգելքը։ Նախկինում նախագահ Կլաուս Յոհանիսը վիճարկել էր օրինագիծը[89]:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiesner-Hanks, Merry (2019). Women and Gender in Early Modern Europe (4 ed.). Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 1–22. ISBN 9781108683524. Վերցված է 7 December 2021-ին.
  2. «Gender Studies». Whitman College. Արխիվացված է օրիգինալից 12 December 2012-ին. Վերցված է 1 May 2012-ին.
  3. Gottschall, Marilyn (2002). «The Ethical Implications of the Deconstruction of Gender». Journal of the American Academy of Religion. 70 (2): 279–99. doi:10.1093/jaar/70.2.279. JSTOR 1466463 – via JSTOR.
  4. Krijnen, Tonny; van Bauwel, Sofie (2015). Gender and Media: Representing, Producing, Consuming. New York: Routledge. ISBN 978-0-415-69540-4.
  5. «About – Center for the Study of Gender and Sexuality (CSGS)». University of Chicago. Վերցված է 1 May 2012-ին.
  6. Healey, J. F. (2003). Race, Ethnicity, Gender and Class: The Sociology of Group Conflict and Change.
  7. «Department of Gender Studies». Indiana University (IU Bloomington). Արխիվացված է օրիգինալից 10 September 2017-ին. Վերցված է 1 May 2012-ին.
  8. Garrett, S. (1992). "Gender", p. vii.
  9. Salime, Zakia. Between Feminism and Islam: Human Rights and Sharia Law in Morocco. Minneapolis: University of Minnesota Press, 2011.
  10. Essed, Philomena; Goldberg, David Theo; Kobayashi, Audrey (2009). A Companion to Gender Studies. Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-8808-1. Վերցված է 7 November 2011-ին.
  11. Butler, Judith (1999). Gender Trouble: Feminism and the Subversion of Identity. էջեր 163–71, 177–8.
  12. Anne-Marie Smith, Julia Kristeva: Speaking the Unspeakable (Pluto Press, 1988).
  13. Griselda Pollock, "Inscriptions in the Feminine" and "Introduction" to "The With-In-Visible Screen", in: Inside the Visible edited by Catherine de Zegher. MIT Press, 1996.
  14. Pollock, Griselda (2013). Art in the Time-Space of Memory and Migration: Sigmund Freud, Anna Freud and Bracha L. Ettinger in the Freud Museum. Leeds, London: Wild Pansy Press & Freud Museum.
  15. Gutierrez-Albilla, Julian (2017). Aesthetics, Ethics and Trauma in the Cinema of Pedro Almodovar. Edinburgh UP.
  16. Škof, Lenart (2021). Antigone's Sisters: On the Matrix of Love. SUNY Press.
  17. de Zegher, Catherine, ed. (1996). Inside the Visible. MIT Press.
  18. Pollock, Griselda, ed. (2006). Psychoanalysis and the Image. Oxford: Blackwell.
  19. Horney, Karen (1973), «On the Genesis of the Castration Complex in Women (1922)», in Miller, J. B. (ed.), Psychoanalysis and Women, New York: Bruner/Mazel.
  20. Lacan, Jacques (1975). Encore. Paris: Seuil.
  21. 21,0 21,1 Wright, E. (2003). Lacan and Postfeminism (Postmodern Encounters).
  22. Ettinger, Bracha L. (1999). Régard et éspace-de-bord matrixiels (ֆրանսերեն). Brussels: La Lettre Volée.
  23. Ettinger, Bracha L. (2020). Pollock, Griselda (ed.). Matrixial Subjectivity, Aesthetics, Ethics. Vol 1: 1990-2000. Selected papers. Palgrave Macmillan.
  24. de Zegher, Catherine M., ed. (1996). Inside the Visible. Cambridge and London: MIT Press.
  25. Bracha L. Ettinger, Proto-ética matricial. Spanish Edition translated and Introduced by Julian Gutierrez Albilla (Gedisa 2019)
  26. Carol Armstrong and Catherine de Zegher. Women Artists at the Millennium. October Books/MIT Press, 2006 2006.
  27. Gutierrez-Albilla, Julian (2017). Aesthetics, Ethics and Trauma in the Cinema of Pedro Almodovar. Edinburch University Press.
  28. Pollock, Griselda. Encounters in the Virtual Feminist Museum. Taylor and Francis, 2010 .
  29. Ettinger, Bracha L. (2007). «Diotima and the Matrixial Transference: Psychoanalytical Encounter-Event as Pregnancy in Beauty». In Van der Merwe, Chris N.; Viljoen, Hein (eds.). Across the Threshold. NY: Peter Lang.
  30. Bracha L. Ettinger, The Matrixial Borderspace. Minneapolis: University of Minnesota Press, 2006 (articles 1994–99). 0-8166-3587-0.
  31. Ettinger, Bracha L. (May 2006). «Matrixial Trans-subjectivity». Theory, Culture & Society. 23 (2–3): 218–222. doi:10.1177/026327640602300247. S2CID 144024795.
  32. Public lecture at EGS (2012) ՅուԹյուբում
  33. Pollock, Griselda (2007). Encounters in the Virtual Feminist Museum: Time, Space and the Archive. Routledge.
  34. Grosz, Elizabeth (1990). Jacques Lacan: A Feminist Introduction. London: Routledge.
  35. Butler, Judith (1999). Gender Trouble: Feminism and the Subversion of Identity.
  36. Ettinger, Bracha L. (2006), «The Matrixial Borderspace», in Ettinger, Bracha L. (ed.), Collected Essays from 1994–1999, University of Minnesota Press
  37. Gallop, Jane (1993). The Daughter's Seduction: Feminism and Psychoanalysis. Cornell University Press.
  38. Butler, Judith; Fassin, Éric; Wallach Scott, Joan (May 2006). «Pour ne pas en finir avec le 'genre'... table ronde» [For more on 'gender'... round table]. Sociétés & Représentations. 2 (24): 285–306. doi:10.3917/sr.024.0285.
  39. Beaune, Daniel; Rea, Caterina (2010). Psychanalyse sans Œdipe: Antigone, genre et subversion. Paris: L'Harmattan. էջ 78.
  40. Mica Howe & Sarah A. Aguier (eds). He said, She Says. Fairleigh Dickinson University Press, 2001.
  41. 41,0 41,1 Zajko, Vanda; Leonard, Miriam, eds. (2006). Laughing with Medusa. Oxford University Press.
  42. Humm, Maggie (2003). Modernist Women and Visual Cultures. Rutgers University Press. ISBN 0-8135-3266-3.
  43. Cornyetz, Nina (1999). Dangerous Women, Deadly Words. Stanford University Press.
  44. Grebowicz, Margret (2007). Gender After Lyotard. NY: SUNY Press.
  45. Zohar, Ayelet, ed. (2009). PostGender. Cambridge Scholars Publishing.
  46. Benhabib, S. (1995). "Feminist Contentions: A Philosophical Exchange", and Butler, J. (1995), "Feminist Contentions: A Philosophical Exchange".
  47. «Gender and Sexuality Studies – New York University». nyu.edu. Վերցված է 26 July 2015-ին.
  48. E. Anthony Rotundo (1994-05-13). American Manhood: Transformations in Masculinity From The Revolution to the Modern Era. Basic Books. ISBN 9780465001699.
  49. Reeser, Masculinities in Theory, 2010.
  50. Goodloe, Amy. «Lesbian-Feminism and Queer Theory: Another "Battle of the Sexes"?». amygoodloe.com. Վերցված է 26 July 2015-ին.
  51. Scott, Joan Wallach (December 1986). «Gender: A Useful Category of Historical Analysis». American Historical Review. 91 (5): 1053–1075. doi:10.2307/1864376. JSTOR 1864376.
  52. Chafetz, Janet Saltzman, ed. (1999). Handbook of the Sociology of Gender. New York: Kluwer Academic/Plenum.
  53. 53,0 53,1 Douglas, Fedwa. Encyclopedia of Sex and Gender. Detroit: Macmillan Reference, 2007. Print.
  54. Liddington, Jill. «HISTORY, FEMINISM AND GENDER STUDIES». University of Leeds Centre for Interdisciplinary Gender Studies: Working Paper 1 Feminist Scholarship: within/across/between/beyond the disciplines.
  55. Jaschik, Scott (10 November 2005). «Indiana Creates First Gender Studies PhD». «The last decade has seen the number of women's studies PhD programs grow to at least 10 – most of them relatively new. Last week, Indiana University's board approved the creation of a program that will be both similar and different from those 10: the first doctoral program in the United States exclusively in gender studies.»
  56. FaithWorld (26 October 2015). «Kabul University unlikely host for first Afghan women's studies programme». Blogs.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 27 October 2015-ին. Վերցված է 2 November 2015-ին.
  57. «Afghanistan: Taliban ban women from universities amid condemnation». BBC News. 20 December 2022. Վերցված է 13 January 2023-ին.
  58. Laurie, Timothy; Hickey-Moody, Anna (2015). «Geophilosophies of Masculinity: Remapping Gender, Aesthetics and Knowledge». Angelaki: Journal of the Theoretical Humanities. 20 (1): 1–10. doi:10.1080/0969725X.2015.1017359. hdl:10453/44702. S2CID 145472959.
  59. 59,0 59,1 Hearn, Jeff; Morgan, David (1990). Men, masculinities & social theory. London: Unwin Hyman. ISBN 978-0-04-445657-5.
  60. Hearn, Jeff (1998). The Violences of Men: : How Men Talk About and How Agencies Respond to Men's Violence to Women. London: Sage.
  61. Flood, M; Gardiner, J. K.; Pease, B.; Pringle, K., eds. (2007). The International Encyclopedia of Men and Masculinities. London and New York: Taylor and Francis.
  62. Hearn, Jeff (2015). Men of the World. London: Sage.
  63. Hearn, Jeff; Pringle, Keith (2006). European Perspectives on Men and Masculinities: National and Transnational Approaches. Houndmills: Palgrave Macmillan. ISBN 978-0-230-62644-7.
  64. Ruspini, Elisabetta; Hearn, Jeff; Pease, Bob; Pringle, Keith, eds. (2011). Men and Masculinities around the World: Transforming Men's Practices. New York: Palgrave Macmillan.
  65. Pringle, Keith (2017). "Doing (oppressive) gender via men's relations with children", in Anneli Häyrén and Helena. Wahlström Henriksson (eds), Critical Perspectives on Masculinities and Relationalities: In Relation to What?. New York: Springer.
  66. Talwar, Rajesh (1999). The Third Sex and Human Rights. Library of Congress - New Delhi Field Office. ISBN 8121206421.
  67. Bartlett, N. H.; Vasey, P. L. (2006). «A retrospective study of childhood gender-atypical behavior in Samoan fa'afafine». Archives of Sexual Behavior. 35 (6): 659–666. doi:10.1007/s10508-006-9055-1. PMID 16909317. S2CID 22812712.
  68. 68,0 68,1 The World Bank. "Gender in East Asia and Pacific", Social Development. The World Bank, 2013. Web. March 2015.
  69. «Gender in East Asia and Pacific». The World Bank.
  70. Bryan Palmer, Descent into Discourse: The Reification of Language and the Writing of Social History, Trent University (Peterborough, Canada) 1990
  71. Soh, Debra (August 2020). The End of Gender: Debunking the Myths about Sex and Identity in Our Society. Threshold Editions. էջ 336. ISBN 978-1982132514.
  72. Butler, Judith (Summer 1994). «Feminism by any other name (Judith Butler interviews Rosi Braidotti)» (PDF). differences: A Journal of Feminist Cultural Studies. 6 (2–3): 44–45.
  73. Thomas, Calvin, ed., "Introduction: Identification, Appropriation, Proliferation", Straight with a Twist: Queer Theory and the Subject of Heterosexuality. University of Illinois Press, 2000.
  74. Hatchett, Bentley (3 January 2017). «12 Cardinals and Bishops Condemn Gender Theory Madness». TFP Student Action. Վերցված է 19 May 2021-ին. «In clear terms these prelates call gender theory what it really is; destructive, anti-reason, neo-Marxist, tyrannical, a form of spiritual terrorism and demonic.»
  75. «Understanding Gender Ideology». Human Life International. 29 October 2018. Վերցված է 19 May 2021-ին. «This article is directed only towards examining the origins of an ideology that seeks to legitimize the application of potentially harmful behavior or mentality to children, marriage, family and society as a whole.»
  76. Newsome, John (4 October 2016). «Pope warns of 'ideological colonization' in transgender teachings». CNN.
  77. Harsin, Jayson (2018), «Tactical Connecting and (Im-)Mobilizing in the French Boycott School Day Campaign and Anti-Gender Theory Movement», Global Cultures of Contestation, Palgrave Studies in Globalization, Culture and Society (անգլերեն), Palgrave Macmillan, Cham, էջեր 193–214, doi:10.1007/978-3-319-63982-6_10, ISBN 9783319639819
  78. Bruno Perreau, Queer Theory: The French Response, Stanford University Press, 2016.[Հղում աղբյուրներին]
  79. Harsin, Jayson (2018-03-01). «Post-Truth Populism: The French Anti-Gender Theory Movement and Cross-Cultural Similarities». Communication, Culture and Critique (անգլերեն). 11 (1): 35–52. doi:10.1093/ccc/tcx017. ISSN 1753-9129.
  80. Urban, Rebecca (9 February 2017). «Gender theory banned in NSW classrooms». The Australian. Արխիվացված օրիգինալից 9 February 2017-ին. Վերցված է 2 November 2017-ին.
  81. Global, The Conversation (2016-10-14). «How Hungary and Poland have silenced women and stifled human rights». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-31-ին.
  82. «Anti-Gender Movements on the Rise?» (PDF). Publication Series on Democracy. 38.
  83. Ferris-Rotman, Amie. «Putin's War on Women». Foreign Policy (անգլերեն). Վերցված է 2018-10-31-ին.
  84. «'Traditional values' for the 99%? The new gender ideology in Russia». Engenderings (ամերիկյան անգլերեն). 2018-01-15. Վերցված է 2018-10-31-ին.
  85. Oppenheim, Maya (2018-10-24). «Hungarian Prime Minister Viktor Orban bans gender studies programmes». The Independent (անգլերեն). Վերցված է 2018-10-17-ին.
  86. Branigan, Tania (2009-05-20). «China voices: the professor of gender studies». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018-10-31-ին.
  87. Tidey, Alice (2020-06-17). «'Back to the Middle Ages': Outrage in Romania over gender studies ban». Euronews (անգլերեն). Վերցված է 2020-06-18-ին.
  88. «Raport Suplimentar» (PDF). Senate of Romania.
  89. «Romanian top court overturns ban on gender identity studies». Reuters (անգլերեն). 16 December 2020. Վերցված է 1 October 2021-ին.

Bibliography[խմբագրել | խմբագրել կոդը]

External links[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:External links

Կաղապար:Gender studies Կաղապար:Feminism Կաղապար:Masculinism Կաղապար:LGBT Կաղապար:Sexual identities Կաղապար:Social sciences