Ազգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգություն, մարդկանց էթնիկական ընդհանրության պատմական զարգացման ձև։ Հաջորդում է ցեղային ընդհանրությանը, և բնութագրվում հավաքական անվանումով (օրինակ՝ հայեր)։ Ազգությունը ունի նույն հատկանիշները, ինչ ազգը, սակայն գտնվում է սոցիալ– տնտեսական զարգացման ավելի ստորին աստիճանում։ Ազգությունը սկիզբ է առնում արդեն իսկ ցեղերի միությունից, սակայն տոհմացեղային կապերի ուղղակի շարունակությունը չէ, այլ մի նոր հանրություն, որի մեջ ձուլվում են ոչ միայն ազգակից, այլև օտար ցեղերի հատվածներ։ Հին աշխարհի ազգությունները ծագել են նախնադարյան համայնական կարգերի քայքայման ու ստրկատիրական հարաբերությունների կազմավորման շրջանում (հին հույներ, հին եգիպտացիներ, հնդիկներ, չինացիներ, հայեր են)։ Մի շարք Ազգեր (հին ֆրանսիական, հին ռուսական) առաջացել են նախնադարյան կարգերից ֆեոդալականին անցնելու հիմքի վրա։ Կապիտալիստական հարաբերությունների ձևավորմամբ քիչ թե շատ խոշոր ազգությունները վերածվել են բուրժուական ազգերի։ Ընդ որում, առանձին Ազգություններ հիմք են ծառայել մի քանի ազգերի կազմավորման համար, երբեմն էլ նոր ազգ է կազմավորվել մի քանի Ազգությունների հատվածների համախմբումից։ Նոր Ազգություններ կազմավորվում են նաև մեր օրերում։ Այդ պրոցեսը շարունակվում է նաև սոցիալիզմի պայմաններում, սակայն շատ փոքրաթիվ (մի քանի հազար մարդ միավորող) Ազգություններն ազգի չեն վերածվում և աստիճանաբար ձուլվում են համեմատաբար ազգերին։ Գրականության մեջ հաճախ Ազգությունը հիշատակվում է «ժողովուրդ» տերմինով։ Ազգությունը երբեմն օգտագործվում է մարդկանց բոլոր սոցիալ–էթնիկական ընդհանրությունների (ազգություն, ազգ և նույնիսկ ցեղերի միություն) իմաստով։

Ընթերցե՛ք «ազգություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 113