Մայաների քաղաքակրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուսանոցի քառանկյուն շինության բակը, Ուշմալում
Պյեդրաս Նեգրասի 1–ի գահը

Մայան մեզոամերիկյան քաղաքակրություն է, որն աչքի է ընկել նախակոլումբիական ամերիկյան մայրցամաքների ամբողջությամբ մշակված լեզվական համակարգով, ինչպես նաև իր արվեստով, ճարտարապետությամբ, մաթեմատիկական և աստղագիտական համակարգերով։ Որոշ աղբյուրներում մայաները հիշատակվում են որպես ներկայիս Մեքսիկայի տարածքում բնակված հնդկացի ժողովուրդ։ Չնայած նրան, որ այս ցեղն ստեղծվել էր նախադասական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2000 - մ.թ.250), նրանց շատ քաղաքներ, համաձայն մեզոամերիկյան գրականության, իրենց զարգացման գագաթնակետին են հասել Դասական ժամանակաշրջանում (մ.թ. 250-900 դդ)և շարունակել հետագա զարգացումը մինչև իսպանացիների հայտնվելը։ Պատմական աղբյուրների վկայությամբ` նրանց որոշ մասը տիրապետել է իսպաներենին։ ‌[փա՞ստ]

Մայաների քաղաքակրթությունը շատ ընդհանրություններ ունի մեզոամերիկյան քաղաքակրթյությունների հետ, քանի որ մեծ է եղել շփումն ու մշակութային ձուլումը վերջիններիս հետ։ Մայաներին բնորոշող գրավոր լեղոին, բնաբանությունն ու օրացույցը իրենց զարգացումն ապրել են ցեղի ի հայտ գալուց շատ ավելի ուշ, սակայն այս քաղաքակրթությունը նպաստել է մայաների լիարժեք զարգացմանը։ Մայաների ազդեցությունը նկատելի է Հոնդուրասից, Բելիզից և Արևմտյան Էլ Սալվադորից մինչև կենտրոնական Մեքսիկա (մայաների բնակավայրից 1000 կմ տարածության վրա)։ Իր հերթին` մայաների մշակույթն ու արվեստը կրել է օտար ցեղերի ազդեցությունը, հիմնականում առևտրային և մշակութային շփումների արդյունքում։

Մայաները վերապրել են դասական ժամանակաշրջանի կործանումը և Իսպանացի նվաճողների գալուստը իրենց երկիր, ինչպես նաև վերջիններիս կողմից ամերիկյան մայրցամաքների գաղութացման ժամանակաշրջանը։ Այսօր մայաներն ու իրենց հետնորդները բնակվում են իրենց պատմական բնօրրանում։ Միլիոնավոր մայաներ պահպանել են իրենց մայրենի լեզուն։

Տարածքը[խմբագրել]

Ներկայումս (2013 թվականին) տարածքը, որտեղ զարգացել է Մայաների քաղաքակրթությունը մտնում է՝ Մեքսիկայից (Չյապասը, Կամպեչեը, Յուկատանը, Կինտանա-Ռոոն), Գվատեմալան, Բելիզը, Սալվադորը, Հոնդուրասը (արեվմտյան մասով) կազմերով: