Հայ-բրիտանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստան-Մեծ Բրիտանիա երկկողմանի հարաբերություններ
     Մեծ Բրիտանիա      Հայաստան

Հայ-բրիտանական հարաբերություններն արտաքին հարաբերություններ են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև։ Միացյալ Թագավորությունը Հայաստանը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբեր 31-ին։ Եվրոպայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանատունը հիմնադրվել է Լոնդոնում 1992 թվականի հոկտեմբերին։ Սկսած 1995 թվականից, Երևանում գործում է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Ներկայիս դեսպանն է Ջուդիթ Ֆարնուորթը։ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Երկու երկրները պահպանում են համագործակցային և բարեկամական հարաբերությունները։

Պետական այցեր Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև բազում պետական այցեր են տեղի ունենում։ Վերջին այցը Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնի այցն էր Երևան։ Բացի այդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2012 հուլիսին այցելել էր Մեծ Բրիտանիա։

Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերը այցելել է Հայաստան 1990 թվականի հունիսին, երբ երկիրը Խորհրդային Միության մասն էր կազմում։

Հայոց Ցեղասպանության ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության հուշարձան. Քարդիֆ, 2007 թվական:

Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան ճանաչում են հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերցրած չի ճանաչում այն, քանի որ գտնում է, որ ապացույցների բավարար հստակ չեն, որպեսզի «վերջին դարի սկզբի այն սարսափելի իրադարձությունները,որոնցից զրկանքներ կրեցին Օսմանյան կայսրության հայերը» ըստ ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի ցեղասպանություն համարեն։ Բրիտանիայի կառավարությունը հաստատում է, որ արյունահեղությունը, ջարդերը սարսափելի ողբերգություն էին և մեղադրում է նրանց, ովքեր հաստատում էին, որ դա այս ժամանակահատվածում կառավարության տեսակետն էր[1]։

Մեծ Բրիտանիայի հայկական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական և ամիս Այցելող
2015 թվականի սեպտեմբեր Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար[2]
2013 թվականի մայիս Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար[2]
2012 թվականի հուլիս Սերժ Սարգսյան, ՀՀ Նախագահ[2]
2011 թվականի հուլիս Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար[2]
2011 թվականի մարտ Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ[2]
2010 թվականի փետրվար Սերժ Սարգսյան, ՀՀ Նախագահ[2]
2008 թվականի հոկտեմբեր Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար[2]
2007 թվականի փետրվար Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար[2]
2006 թվականի հունվար Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար[2]
2004 թվականի ապրիլ Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար[2]
2002 թվականի հունվար Արմեն Խաչատրյան, ԱԺ նախագահ[2]
2001 թվականի մարտ Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար[2]
1999 թվականի մարտ Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար[2]
1996 թվականի նոյեմբեր Բաբկեն Արարքցյան, ԱԺ նախագահ[2]
1995 թվականի Լևոն Տեր-Պետրոսյան, Նախագահ[2]
1994 թվական Լևոն Տեր-Պետրոսյան, Նախագահ[2]
1993 թվական Հրանտ Բագրատյան, վարչապետ[2]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Այցելող
2012 թվականի սեպտեմբեր Դեյվիդ Լիդինգթոն, Եվրոպայի հարցերով նախարար[2]
2006 թվականի հոկտեմբեր Ջեֆ Հուն, Եվրոպայի հարցերով նախարար[2]
2000 թվականի հոկտեմբեր Ջոն Քերրի, արտաքին գերատեսչության մշտական փոխքարտուղար[2]
1996 թվական Մալկքոլմ Ռիֆքինդ, ԱԳ նախարար[2]
1993 թվական Դուգլաս Հոգգ, Պետնախարար[2]
1992 թվական Դուգլաս Հոգգ, Պետնախարար[2]

Դեսպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան
Միացյալ Թագավորություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]