Խրիստո Պիմպիրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրիստո Պիմպիրև
բուլղար․՝ Христо Цанев Пимпирев
Ծնվել էփետրվարի 13, 1953(1953-02-13) (71 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, երկրաբան և բևեռախույզ
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն[1] և polar expedition?[1]
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1] և անգլերեն[1]
 Christo Pimpirev Վիքիպահեստում

Խրիստո Ցանև Պիմպիրև (բուլղար․՝ Христо Цанев Пимпирев, փետրվարի 13, 1953(1953-02-13), Սոֆիա, Բուլղարիա) - բուլղար գիտնական, բևեռախույզ, Անտարկտիդայի հետազոտող, որը բարձրացրել է Բուլղարիայի դրոշը Հարավային բևեռում։ Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը՝ ստանալով երկրաբանության մագիստրոսի աստիճան։ 1981 թվականին նշանակվել է ասիստենտ], 1984 թ.՝ ավագ ասիստենտ, 1988 թ.՝ գլխավոասիստենտ։ 1987 թվականին նրան շնորհվել է երկրաբանական գիտությունների դոկտորի, 1994 թ.՝ դոցենտի, 2005 թ.՝ պրոֆեսորի կոչում։

Բուլղարական անտարկտիկական հետազոտությունների նախաձեռնող-սկզբնավորողն է, 1987-1988 տարեշրջանում կազմակերպել է բուլղարական առաջին անտարկտիկական արշավախումբը։ Բուլղարական ամենամյա գիտարշավների ղեկավարն է, բուլղարական անտարկտիկական ինստիտուտի հիմնադիրն ու նախագահը, 2007 թվականից՝ բևեռային հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրենը։

Պիմպիրևը մասնակցել է Հիմալայների Ամա-Դամբլամ լեռնագագաթի հետազոտման, Տիբեթի չինական մասի քարանձավագիտական գիտարշավներին։ Բացի այդ, գիտարշավների է մասնակցել Վիետնամում, Կոլումբիական Անդերում, Կանադական Արկտիկայի Էլսմիր կղզում։

Իբրև մանկավարժ՝ դասավանդել է պատմական երկրաբանություն ու հնագիտական աշխարհագրություն, դասախոսություններով հանդես եկել ԱՄՆ-ի, Պորտուգալիայի, Ուրուգվայի, Չիլիի, Կոլումբիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Կանադայի, Հարավային Կորեայի և այլ երկրների համալսարաններում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ հեղինակել է հինգ գիրք, հարյուր հիսունից ավելի գիտական հոդվածներ, ստեղծել վեց փաստավավերագրական կինոնկար։

2013 թվականի հունվարի 8-ին Խրիստո Պիմպիրևը դարձավ բուլղարացի առաջին բևեռախույզը, ով Հարավային բևեռում առաջին անգամ բարձրացրեց Բուլղարիայի դրոշը։ Այդ սխրանքը նա կատարեց մի գիտարշավի ընթացքում, որը նվիրված էր Ռուալ Ամունդսենի և Վալտեր Սքոթի անտարկտիկական արշավի հարյուրամյակին։

Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Անտարկտիկական հետազոտությունների միջազգային գիտական կոմիտեում (SCAR) - 1994 թվականից[2]
  • Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Անտարկտիկական ազգային ծրագրերի կառավարման խորհրդում (COMNAP) - 1994 թվականից[3], 2006-2009 թթ.՝ փոխնախագահ
  • Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Անտարկտիկական պայմանագրի խորհրդակցական մարմնում (ATCM) - 1995 թվականից[4]
  • Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ Եվրոպական բևեռային խորհրդում (EPB) - 2001 թվականից[5], 2009-2012 թթ.՝ փոխնախագահ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրիլի և Մեթոդիի 1-ին աստիճանի շքանշան (Բուլղարիա)
  • Բևեռային աստղի շքանշան (Մոնղոլիա) Մոնղոլական անտարկտիկական ինստիտուտը հիմնելու և Անտարկտիդայում մոնղոլական գիտական հետազոտությունների հիմքերը դնելու համար
  • Սուրբ Կլիմենտ Օրխիդսկու 1-ին աստիճանի մեդալ
  • «Ոսկե գիրք» մրցանակ՝ բուլղարական գիտության և մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար
  • Պատվո կրծքանշան՝ բուլղարական ազգային իդեալի ձևավորման գործում ներդրած ավանդի համար
  • Լյասկովեց քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каменов Б., Хр. Пимпирев 1993. Докосване до Антарктида. Университетско издателство „Св. Климент Охридски“
  • Pimpirev, Ch., Balabanski, D. 1998. Ice magic/Ледена магия. Университетско издателство „Св. Климент Охридски“
  • Pimpirev, Ch., Davidov, N. 2003. Antarctica: The Extreme South. St. Kliment Ochridski University Press, Sofia
  • Пимпирев, Хр., 2010. История на Земята. Университетско издателство „Св. Климент Охридски“
  • Пимпирев, Хр., 2013. Антарктически дневници. Университетско издателство „Св. Климент Охридски“

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • „Експедиция Антарктида” – БНТ, Програма Атлас (1988) - հեղինակ
  • „Българи на Антарктида” – БНТ, Програма Атлас (1994) - հեղինակ
  • „Южно лято” – БНТ, Програма Атлас (1995) – հեղինակ
  • „България на два океана” - БНТ, Програма Атлас (1996) – սցենարիստ
  • „Под знака на Южния кръст” – БНТ (2006) - սցենարիստ
  • „Антарктида 2012” – Филм ауторс (2012) - խորհրդատու
  • „90 градуса южна ширина” – БНТ (2014) - հեղինակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Scientific Committee on Antarctic Research». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  3. «Scientific Council of Managers of National Antarctic Program (COMNAP)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  4. «Antarctic Treaty Consultative Meeting (ATCM)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  5. European Polar Board (EPB) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստո Պիմպիրև» հոդվածին։