Լյուդովիկոս VII (Ֆրանսիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Louis VII of France.jpg

Լյուդովիկոս VII Երիտասարդ (ֆր.՝ Louis VII le Jeune, 1120 - սեպտեմբերի 18 1180) - Ֆրանսիայի թագավոր (1137 - 1180), Լյուդովիկոս VI-ի որդին։ Հարել է հոր քաղաքականությանը։ 1146-ին մանակցել է 2-րդ խաչակրաց արշավանքին, հասել է մինչև Անտիոք, Տյուրոս: Դամասկոսի վրա արշավելու ժամանակ պարտության է մատնվել և 1149-ին վերադարձել է հայրենիք։ Ամուսնացել է երեք անգամ` Էլեանորա Աքվիտանցու, Կոստանցիա Կաստիլացու, Ադել Շամպանացու հետ. միայն երրորդ ամուսնությունից է ծնվել թագաժառանգ Ֆիլիպը:

Լյուդովիկոս VII