Իգիթ Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իգիթ Ղարիբյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1937(1937-12-01)
Մեղրաձոր, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 16, 2020(2020-08-16)[1] (82 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2005)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Իգիթ Գարեգինի Ղարիբյան (դեկտեմբերի 1, 1937(1937-12-01), Մեղրաձոր, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2020(2020-08-16)[1]), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգիթ Ղարիբյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում[2]։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1947 թվականին ընդունվել և 1957 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը։ 1957-1960 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով։ 1974 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով։ 1968 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 2001-2004 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2009 թվականը՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ[3], 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ[4]։ 2003 թվականից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հնագիտության բաժնում։ 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Գիտահետազոտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին[5]։ Իգիթ Ղարիբյանը հնագիտական արշավախմբեր է ղեկավարել Կյուրիկյանների մայրաքաղաք Լոռե քաղաք-ամրոցում (1966-1974), Թանահատի վանական համալիրում (1970-1982) և Բջնի ամրոցում (1977-1980 և 2003-2007 թվականներ)։ Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին։ Իգիթ Ղարիբյանը հեղինակ է Միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70 հոդվածների և 4 մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական երկու ատենախոսություն։ Իգիթ Ղարիբյանը զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Բաթումիում, Աշխաբադում

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է պատմաբան, հնագետ Իգիթ Ղարիբյանը
  2. «Նշանավոր մարդիկ Հրազդանի տարածաշրջանից». www.hrazdanmuseum.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Իգիթ Գարեգինի Ղարիբյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  5. «Կոհա առցանց քարտարան, Ղարիբյան, Իգիթ Գարեգինի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգիթ Ղարիբյան» հոդվածին։