Էննի Կրուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի Կրուլ
Ծնվել էհունվարի 12, 1876(1876-01-12)[1]
ԾննդավայրՌոստոկ, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական կայսրություն
Մահացել էհունիսի 14, 1947(1947-06-14)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՇվերին, Mecklenburg
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունօպերային երգչուհի

Աննա Մարիա Կրուլ (հունվարի 12, 1876(1876-01-12)[1], Ռոստոկ, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական կայսրություն - հունիսի 14, 1947(1947-06-14)[1], Շվերին, Mecklenburg), գերմանացի օպերային սոպրանո, որն այսօր հիշվում է Ռիխարդ Շտրաուսի «Էլեկտրա» օպերայի գլխավոր հերոսուհու դերակատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գերմանիայի Ռոստոկ քաղաքում, կրթություն ստացել Բեռլինում Հերթա Բրամերի մոտ։ Բեմական դեբյուտը կատարել է 1898 թվականին Պլաուեն քաղաքի պետական թատրոնում «Ազատ հրաձիգը» օպերայից Ագաթեի դերակատարմամբ։ 1900 - 1912 թվականներին երգել է Դրեզդենի պետական օպերայում, որտեղ 1901 թվականին մարմնավորել է Իգնացի Յան Պադերևսկու «Մանրու» օպերայի գլխավոր հերոսուհուն ու Ռիխարդ Շտրաուսի «Հանգած կրակներ» օպերայից Դիեմուտին։ Շտրաուսը, որը հիանում էր երգչուհու դրամատիկ հատկանիշներով, հենց նրան է ընտրել որպես իր առաջին Էլեկտրա։ 1909 թվականի հունվարի 25-ին Դրեզդենում օպերայի պրեմիերայից մեկ տարի հետո նա այդ դերով հանդես է եկել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ Լոնդոնում բեմադրված Շտրաուսի առաջին օպերան էր։

Կատարումներով կանոնավորապես հանդես է եկել գերմանական այլ օպերային թատրոններում (Մանհայմում, Վայմարում, Լայպցիգում, Քյոլնում, Կարլսրուեում), ինչպես նաև Բռնոյում (1905) ու Պրահայում (1907)։ Կատարած այլ դերեգերի թվում էին՝ Լեոնորը Բեթհովենի «Ֆիդելիո», Սենտան Վագների «Թռչող հոլանդացի», Էլզան «Լոհենգրին», Էլիսաբեթը «Տանհոյզեր», Զիգլինդը «Վալկիրիա», Իզոլդան «Տրիստան և Իզոլդա», Մարջիանան «Բաղդադի սափրիչը», Մարտան «Հարթավայրեր», և Վալենտինան Մեյերբերի «Հուգենոտներ» օպերաներից։

1904 թվականին ամուսնացել է բաս Մաքս Ֆլորի հետ, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրել Շվերին քաղաքում, որտեղ երգեցողություն էր դասավանդում։ Վախճանվել է այնտեղ 1947 թվականի հունիսի 14-ին 71 տարեկանում։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուլի ձայնը կարելի է լսել 1909 թվականին Բեռլինում Էդիսոն ձայնագրման ընկերության կողմից կատարված «Տանհոյզեր» օպերայի 2 գործողության ամբողջական ձայնագրության մեջ։ Կան նաև վերափոխված տարբերակները՝ «Տանհոյզեր»՝ գործողություն II, «Լոհենգրին»՝ հարսանեկան տեսարան (Preiser Records 89949)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]