Էլլա Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ella Fitzgerald 1968.jpg

Էլլա Ջեյն Ֆիցջերալդ (անգլ.՝ Ella Jane Fitzgerald; 1917թ. ապրիլի 25, Նյուփորթ-Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ — 1996թ.հունիսի 15, Բեվերլի Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի ջազային երգչուհի, հայտնի է նաև ինչպես «Լեդի Էլլա» և «Երգի առաջին լեդի»:

Երեք օկտավա մեծությամբ ձայնի սեփականատեր Ֆիցջերալդը համարվում է ջազի պատմության մեծագույն վոկալիստներից մեկը: Համենայն դեպս ոչ ոք չէր կարող գերազանցել նրան ձայնային իմպրովիզացիաներում (սկետ երգեցողություն):

Գրեմմի մրցանակի քառակի դափնեկիր է: Երգչուհու կենդանության օրոք վաճառվել է ավելի քան 40 ձայնապնակ: Պարգևատրվել է Ազգային մշակույթի մեդալով և Ազատության Նախագահական մեդալով: Պարգևատրվել է ֆրանսիական Արվեստի և գրականության շքանշանով:

Կենսագրություն [խմբագրել]

Դաստիարակվել է միայնակ մոր կողմից Նյու-Յորք նահանգում: Նրա դեբյուտը կայացավ 17 տարեկանում նյու-յորքյան Ապոլլո թատրոնում: Մինչև 1942 թվականը ելույթ էր ունենում բիգբենդների կազմում: 1950-ականների վերջին ձայնագրեց ամերիկական համայրա ողջ դասական ռեպերտուարը, մի քանի ժողովածու բաղկացած էր Գերշվին եղբայրների շլյագերներից: Այրա Գերշվինը հայտարարել է, որ Էլլան բացահայտել է իր երգերի իրական խորությունը: Այդ ժամանակ էլ դուրս եկավ նրա հավաքածուները ձայնագրված Լուի Արմսթրոնգի հետ` «Ella and Louis» և «Ella and Louis Again». Առավել հայտնի էր Ջորջ Գերշվինի «Summertime» զուգերգը:

«Ջազի առաջին լեդին» շարունակեց իր ելույթները մինչև 1980-ականների վերջ: 1993թ. շաքարախտի հերևանքով ամպուտացիայի ենթարկվեցին Էլլայի երկու ոտքերը` ծնկից վերև: Նա գրեթե կուրացել էր: Էլլայի մահից երեք տարի հետո նախագահ Բիլ Քլինթոնը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` «Այսպիսի տաղանդի, նրբագեղության և մակարդակի մարդու մահը մեծ կորուստ է ջազի աշխարհի և ամբողջ երկրի համար»: