Դրածո թագավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց դրածո թագավորներ
Դրածո հայ թագավորներ
Հռոմեական կայսրության և Պարթևական կայսրության դրածո հայ թագավորներ
Մասն էՀռոմեական կայսրություն, Պարթևստան
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏիրույթներՀայկական լեռնաշխարհ
ՏիտղոսներՄեծ Հայքի Արքա
Մեծագույն ներկայացուցիչԶենոն-Արտաշես
Հիմնում1
Ավարտ62
Ազգային
պատկանելիություն
հայեր
ԴավանանքՀեթանոսություն

Դրածո թագավորներ, իշխել են առաջին դարում Հայաստանում, սրանք հիմնականում հարևան պետությունների իշխող տների ներկայացուցիչներ էին։ Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո Հայաստանի անկախությունը պահպանվում էր ձևականորեն։ Հռոմը նշանակում էր թագավորների, սրանք հիմնականում չէին հարմարվում հայկական միջավայրին և երկիրը հզորացնելու փոխարեն թալանում էին այն։ Սրանք հիմնականում սպանվում էին դեռևս հզոր հայկական ավագանու կողմից։ Այս թագավորներից միայն Զենոն-Արտաշեսն էր, ով կառավարեց 17 տարի և մահացավ իր բնական մահով։ Սրանք իրենց դիրքերը պահպանում էին հիմնականում հռոմեական զինված ուժերի շնորհիվ։

Մեծ Հայքը Արտաշեսյանների անկումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։ Իմանալով այս մասին հայկական ավագանու զգալի մասը ժողովրդի հետ միասին ապստամբություն է բարձրացնում, Գայոս Կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Միայն Արտագերս անառիկ ամրոցն է շարունակում համառ պայքարը։ Որոշ ժամանակ հետո բերդապահ զորքի հրամանատար Ադդոնը կեղծ բանակցություններ է սկսում Գայոս Կեսարի հետ և նրան է հանձնում ամրոցում պահվող արքունի գանձերի ցուցակը։ Երբ ընչաքաղց հռոմեացի զորավարը ծանոթանում էր այդ ցուցակի հետ, Ադդոնը մահացու հարվածներ է հասցնում և թաքնվում ամրոցում, այդ հարվածների հետևանքով Գայոս Կեսարը շուտով մահանում է։ Հռոմեական զորքերը երկար պաշարումից հետո գրավում են Արտագերս անառիկ ամրոցը ավերում այն։ Ադդոնը թշնամիների ձեռքը չընկնելու համար պարիսպից ցած է նետվում։

Արիոբարզան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

Հայաստանի գահը Օգոստոս կայսրը հանձնում է Արիոբարզանի որդուն Արտավազդին, ով կառավարել է, հավանաբար, մեկ տարի և ապստամբության արդյունքում սպանվել է 5 թվականին։ Արտավազդի սպանությունը Հռոմին ստիպում է փոխել Հայաստանը և Ատրպատականը միավորելու նպատակից։

Տիգրան Ե[խմբագրել | խմբագրել կոդը]

6 թվականին Օգոստոսը Հայաստանում գահ է բարձրացնում Տիգրանին, որի մասին իր կտակում գրել է, որ սա հայոց արքունի տոհմից էր։ Սակայն դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա մայրական կողմից է միայն հեռավոր ազգական Արտաշեսյաններին, վերջինս ազգությամբ հրեա էր։ Նույն 6 թվականին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացնում Հռոմի և նրա դրածոյի դեմ, վտարելով նրանց Հայաստանից։ Այստեղ կրկին գահ է բարձրանում Արտաշեսյան տոհմի վերջին ներակայացուցչին Էրատո թագուհուն։ Սակայն սա արդեն ծերացած լինելով չի կարողանում կառավարել երկիրը, որի պատճառով էլ շուտով հեռացվում է գահից։

Վոնոն[խմբագրել | խմբագրել կոդը]

11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը ճակատամարտում հաղթելով և վտարելով Հռոմի կամակատար Վոնոն թագավորին։ Վոնոնը փախչելով գրավում է հայկական գահը։ Արտավանը չէր կարող անտարբեր անցնել այն բանի կողքով, որ իր թշնամին թագավորի Հայաստանում։ Նրան հեռացնելու նպատակով Արտավանը դեսպանություն է ուղարկում Հռոմ, պատերազմի սպառնալիքից խուսափելու նպատակովէ Տիբերիոս կայսեր հրամանով, Ասորիքի հռոմեական կառավարիչը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։ Հովսեբիոս Ֆլավիոսը վկայում է, որ Հռոմը զգուշացավ նրանից, որ Հայաստանի մեծամեծները, որ բնակվում էին Նպատ լեռան շրջակայքում հարել էին Արտավանին։

Զենոն–Արտաշես[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է կարգում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին, որը մանկությունից մեծացել էր հայկական միջավայրում և քաջածանոթ էր հայկական սովորույթներին։ Հայերը փոխում են սրա անունը և անվանում Արտաշես։

Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։

Ըստ Մ. Խորենացու՝ Զենոն-Արտաշեսի (Արշամայի) իշխանության տարիներին լարվեց Մեծ Հայքի և Հռոմի արևելյան պրովինցիաների իշխողների միջև հարաբերությունները, կապված հայ-պարթևական հարաբերությունների հետ։ Այդ լարվածությունը վերածվում է զինված ընդհարման Հայոց զորքերի և արևելամիջերկրածովյան պրովինցիաների, Հռոմեական լեգիոնների միջև։ Այդտեղ սպանվում է Հռոմեական զորաջոկատները գլխավորող՝ Հրեաստանի Հերովդես թագավորի եղբորորդի Հովսեփը։ Մեծ Հայքին այնուհետև միավորվում են Օսրոյենեն և Փոքր Հայքը։ Դա առիթ է դառնում Հռոմեացի զորավար Գերմանիկոսի և Զենոն-Արտաշեսի հարաբերությունների վատացման, որը հանգեցնում է Զենոն-Արտաշեսին դաշինք կնքել Պարթևստանի թագավորԱրտավան ІІІ–ի հետ։ Զենոն-Արտաշեսը՝ Արտավան ІІІ–ի հովանավորությամբ Հայոց արքունիքը տեղափոխում է Եդեսիա։ Նրանք ստանում են Օսրոյենեի թագավորների <Աբգար> տիտղոսը (Աբգար V)։ Ըստ Մ. Խորենացու տիտղոսը ուներ <ավագ այր> կամ <հզոր> իմաստը[1]։

Արշակ Ա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոն-Արտաշեսի մահից հետո, 34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն՝ Արշակին դարձնում է Հայաստանի թագավոր։ Հայերը համակրանքով են ընդունում Արշակ I-ի գահակալությունը, որովհետև նրանք, թեկուզ և Հայաստանը Արշակունիների պետական կառավարման համակարգում մտցնելու պայմանով, ձգտում էին վերականգնել երկրի պաետական անկախությունն ու ինքնուրույնությունը։

Միհրդատ Իբերացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական իշխանությունները բնականաբար հանգիստ չէին կարող հետևել դեպքերի նման զարգացումներին և իր «դաշնակից և բարեկամ» երկրներին հանեց ընդդեմ Հայաստանի, դրանցից մեծ մասնակցություն ունեցավ Իբերիան, որի թագավոր Փարսմանը և վերջինիս եղբայր Միհրդատը ձգտում էին գրավել Հայաստանի գահը։ Այս նպատակին հասնելու համար նրանք թունավորեցին Արշակ թագավորին։ Այնուհետև կաշառելով հռոմեական զորբանակի հրամանատարին Արտաշատում թագավոր են դարձնում Միհրդատին։ Արտավանը բնականաբար ձգտելու էր վրեժ լուծել, սակայն որևէ հաջողության չհասավ։

Հռամիզդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը երկար այսպես չշարունակվեց շուտով հակասություններ ծագեցին երկու եղբայրների միջև և Փարսմանը Հայաստան է ուղարկում իր որդի Հռադամիզդին։ Սա գալով Հայաստան սպանում է իր հորեղբորը և նրա ողջ ընտանիքին կաշառքով թագավոր է կարգվում Հայաստանում։

Նույն այս 51 թվականին հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում Պարթևստանում, այստեղ գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով ձգտում էր Ատրպատականում և Հայաստանում հաստատել Արշակունյաց թագավորություն։ Երկար պատերազմների արդյունքում Հայաստանի թագավոր է դառնում նրա եղբայրներից Տրդատը հիմք դնելով Հայաստանում Արշակունյաց դինաստիային։

<Դրածո թագավորներ> ձևակերպման վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց մինչև ներկա ժամանակաշրջանի մարդկության պատմութան ուսումնասիրությունները հանգեցնում են մեկ ընդհանուր օրինաչափության, որ գրեթե բոլոր մարդկային պատմության ժամանակաշրջաններում գոյություն են ունեցել երկու իրար հետ մրցակցող գերտերություններ կամ պետական խմբավորումներ, որոնց միջև իրենց գոյությունն են պահպանել մնացած պետական կառույցները, որոնք տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադրություններից ելնելով ընդունել են տվյալ գերտերություններից որևէ մեկի իշխանությունը կամ հովանավորությունը։ Հետևաբար, եթե առաջնորդվենք հոդվածում ներկայացված <դրածո թագավորներ> ձևակերպման սկզբունքով (որը ի դեպ՝ երևի միայն Հայ ժողովրդի պատմության մեջ առաջ քաշված ձևակերպում է), ապա Հայոց բոլոր թագավորներին՝ ընդհուպ Տիգրան Բ Մեծին (Տիգրան Բ-ն Երկար տարիներ պատանդ մնալով Պարթևստանի արքա Միհրդատ II-ի մոտ, մ.թ.ա. 95-ին՝ վերջինիս զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները (70 հովիտները)՝ ազատվել է պատանդությունից և Միհրդատ II-ի հովանավորությամբ ժառանգել Հայոց գահը), Տրդատ Գ Մեծին (Պարսից տերության դեմ Ավրելիանոս կայսեր հաղթական արշավանքին մասնակցած Տրդատ Գ-ն ժամանակավորապես (274-276) տիրել է Հայոց գահին։ 287-ին Հռոմի կայսր  Դիոկղետիանոսը պաշտոնապես Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր)  և վերջացրած Բագրատունյաց թագավորության հիմնադիր Աշոտ Ա Բագրատունուց (885-ին խալիֆը Արմինիայի ոստիկան Իսա իբն-Շեյխին հանձնարարեց արքայական թագ ու զգեստ տանել Աշոտին և հայտարարել Արմինիաի թագավոր։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ Ա կայսեր ուղարկած թագը և հովանավորությունը՝ գտնելով միջազգային ճանաչում)՝ ստիպված կլինենք ընդգրկելու <դրածո թագավորներ>-ի շարքում։

Հետևաբար ժամանակն է ձերբազատվելու նախկինում օգտագործվող նման անտեղին ձևակերպումներից։

Դրածո թագավորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Իշխել է Ծանոթագրություններ
թափուր 1-2
Արիոբարզան 2 - 4 Ատրպատականի թագավոր
Արտավազդ Դ 4-6 Արիոբարզանի որդին
Տիգրան Ե 6 - 12
Էրատո 6-12
Վոնոն 12 - 15/16 Պարթևների նախկին արքան
թափուր 15/16 - 18 հռոմեացիները ձերբակալել էին Վոնոնին
Զենոն-Արտաշես 18 - 34 Պոնտոսի և Փոքր Հայքի Պոլեմոն (Ասորական աղբյուրներում հիշվում է Մանովա անվանաձևով) թագավորի որդին
Արշակ Ա 34-35 Արտավան Գ-ի որդին
Որոդես Պարթև 35 Արտավան Գ-ի որդին
Միհրդատ 35-37 Իբերիայի թագավորի եղբայրը
Կոտիս 37-43 Զենոն-Արտաշեսի (Արշամայի) քրոջ՝ Տրիփոնիայի և Թրակիայի Կոտիս թագավորի որդին
Միհրդատ 43-51
Հռադամիզդ 51-52 Միհրդատի զարմիկը
Տրդատ Ա 52-53
Հռադամիզդ 53-54

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մովսես, Խորենացի, 5-րդ դար. (2014). Հայոց պատմություն. Ēditʻ Print. ISBN 978-9939-52-891-5. OCLC 951628371.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն, h.1., Երևան, 1971։
  • Գ․ Տ․ Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986։
  • Աստարյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912։
  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001։
  • Ժամկոչյան, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1975։