Որոդես Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոդես Պարթև
Մեծ Հայքի արքա
Մահացել է՝ոչ վաղ քան 42
Երկիր Մեծ Հայք
ՆախորդՎոնոն
ՀաջորդողԶենոն-Արտաշես
Թագավորական ՏունՊարթև Արշակունիներ
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՀայրԱրտավան Գ

Որոդես Պարթև նաև Օրոդես, Օրոդ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 1-ին դար - մ.թ. 1-ին դար), Մեծ Հայքի չճանաչված արքա 18 թվականին, հաջորդել է Պարսից նախկին արքա Վոնոնին, որը Պարթևստանում գահազրկվելուց հետո հաստատվել էր Մեծ Հայքում։ Պարթևաց Արտավան Գ արքայի երկրորդ որդին, Մեծ Հայքի Արշակ Ա թագավորի կրտսեր եղբայրը, Պարթև Արշակունիների կրտսեր ճյուղից։

Իրադրությունը Մեծ Հայքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսության» Վոնոնը (Վոնոնես) Պարթևստանում գահընկեց լինելուց հետո, փախչելով Մեծ Հայք, ապաստան է գտնում այնտեղ[1] և օգտվելով երկրի խառնաշփոթ վիճակից իրեն հռչակում է Մեծ Հայքի թագավոր (12-16)։ Հռոմեական Կայսրությունը և Պարթևստանը չեն ճանաչում նրա թագավորությունը[2]։ Վոնոնը դեսպանություն է ուղարկում հռոմեացիների մոտ։ Հռոմի Տիբերիոս կայսրը նրա խնդրանքը մերժում է նրա փոքրոգության, ինչպես և պարթևական Արտավան Գ թագավորի սպառնալիքների պատճառով, քանի որ Արտավան Գ-ն (Արտաբանոս) դեսպանություն էր և սպառնացել էր պատերազմ սկսել։ Վոնոնը թագավոր դառնալու ոչ մի այլ հնարավորություն չուներ, քանի որ հայկական իշխանական վերնախավը հարել էր Արտավան Գ-ին, որոնք էլ Վոնոնեսին հանձնեցին Սիրիայի ստրատեգոս Սիլանոսին։ Վոնոնը իր Հռոմում ստացած դաստիարակության շնորհիվ ապաստան է գտնում Սիրիայում, իսկ Մեծ Հայքը Արտավան Գ-ն տալիս է իր որդիներից մեկին՝ Որոդեսին (Օրոդես)[1][3]։ Որոդեսն այդպես էլ Մեծ Հայքում գահ չի բարձրանում։ Հայ իշխանական վերնախավը գերադասում է պոնտական թագավորազն Զենոնին, որը 18 թվականին Տիբերիոսի եղբորորդու՝ Գերմանիկոսի ձեռքով թագադրվեց Մեծ Հայքի թագավոր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հրեական հնախոսություն», Հովսեփոս Փլավիոս, գիրք 18
  2. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 314, ծանոթ. 6
  3. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 313-314
  4. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 314, ծանոթ. 10

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրեական հնախոսություն», Հովսեփոս Փլավիոս, գիրք 18
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 313-314