Գո Սինչժուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գո Սինչժուն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝չինացի
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Թայվան[1]
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1993(1993-11-26)[2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Yilan County, Թայվան
155 սմ
Քաշ՝58 կգ

Գո Սինչժուն (չինարեն՝ 黄子韬|郭婞淳|郭婞淳|Guō Xìngzhǔn, նոյեմբերի 26, 1993(1993-11-26)[2], Yilan County, Թայվան), չինացի ծանրամարտիկ։ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն[3]։ Աշխարհի եռակի չեմպիոն։ Իր կարիերայի ընթացքում դարձել է 11 համաշխարհային ռեկորդի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 26-ին։ Ծանրամարտիկի կարիերան սկսել է դեռահասության շրջանում։ Սովորել է Սպորտի ազգային ակադեմիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկի կարիերան սկսել է 2010 թվականին։ Մասնակցել է Սինգապուրում կայացած Ամառային առաջին երիտասարդական օլիմպիական խաղերին և նվաճել արծաթե մեդալ[4]։

2011 թվականի հունիսին մինչև 20 տարեկանների երիտասարդական առաջնությունում հաղթող է ճանաչվել։

2012 թվականին Պիոնթեքում կայացած Ասիայի առաջնության ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ 2013, 2016, 2017 թվականներին առաջնության բոլոր մրցաշարերում նվաճել է ոսկե մեդալներ։

2013 թվականին Կազանում և 2017 թվականին Թայբեյում կայացած Ունիվերսիադաներում նվաճել է ոսկե մեդալներ։ Ընդ որում երկրորդ հաղթանակի ժամանակ հրում վարժությունում դարձել է աշխարհի ռեկորդակիր[5]՝ 28 միավորով շրջանցելով Սուկանիյա Սրիսուրատին։

Համաշխարհային ռեկորդ սահմանելու համար նախագահ Ցայ Ին Վենը նրան պարգևատրել է Բրիլյանտե աստղ շքանշանով[6]։

Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ՝ զիջելով Սուկանիյա Սրիսուրատին և Պիսմիրի Սիրիկաևին (երկու մարզիկներն էլ Թաիլանդից են)[7]։

2018 թվականի նոյեմբերին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնության ժամանակ երկամարտում նվաճել է ոսկե մեդալ՝ բարձրացնելով 237 կգ։ Ձգում վարժությունում նվաճել է փոքր ոսկի, իսկ հրում վարժությունում՝ արծաթ։

2019 թվականին Թայլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ մինչև 59 կգ քաշային կարգում երկամարտում նվաճել է ոսկե մեդալ՝ բարձրացնելով 246 կգ։ Նա սահմանել է աշխարհի նոր ռեկորդ։ Ձգում վարժությունում եղել է երկրորդը և նվաճել փոքր արծաթ (106 կգ), իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկի և դարձել համաշխարհային ռեկորդակիր՝ բարձրացնելով 140 կգ։

2021 թվականին մասնակցել է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին և դարձել օլիմպիական չեմպիոն[8][9]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2012 Անգլիա Լոնդոն, Անգլիա 58 կգ 99 101 102 9 129 133 133 5 228 6
2016 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 58 կգ 102 105 105 3 129 129 139 3 231 3rd
2021 Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա 59 կգ 100 103 103 1 125 133 141 1 236 1st
Աշխարհի առաջնություն
2011 Ֆրանսիա Փարիզ, France 58 կգ 90 94 96 11 118 122 122 8 212 10
2013 Լեհաստան Վրոցլավ, Լեհաստան 58 կգ 103 106 108 2nd 133 136 136 1st 241 1st
2014 Ղազախստան Ալմաթի, Ղազախստան 58 կգ 98 98 100 6 125 129 131 5 223 5
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, ԱՄՆ 58 կգ 104 107 107 4 133 133 133 3rd 237 3rd
2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, ԱՄՆ 58 կգ 99 102 105 2nd 126 131 135 1st 240 1st
2018 Թուրքմենստան Աշխաբադ, Թուրքմենստան 59 կգ 100 103 105 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st 128 132 132 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 2nd 237 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st
2019 Թաիլանդ Պատտայա, Թաիլանդ 59 կգ 103 106 106 2nd 133 137 140 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st 246 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st
Ասիական խաղեր
2014 Հարավային Կորեա Ինչոն, Հարավային Կորեա 58 կգ 95 95 98 4 120 124 128 4 219 4
2018 Ինդոնեզիա Ջակարտա, Ինդոնեզիա 58 կգ 100 103 105 1 125 130 143 1 235 1st
Ամառային Ունիվերսիադա
2013 Ռուսաստան Կազան, Ռուսաստան 58 կգ 100 102 104 1 126 130 134 1 238 1st
2017 Թայվան Նոր Թայբեյ, Թայվան 58 կգ 102 105 107 1 133 136 142 1 249 1st
Ասիայի առաջնություն
2012 Հարավային Կորեա Պիոնթեք, Հարավային Կորեա 58 կգ 94 98 98 2nd 123 128 130 2nd 228 2nd
2013 Ղազախստան Աստանա, Ղազախստան 58 կգ 102 105 105 3rd 131 134 134 1st 236 1st
2016 Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան 58 կգ 97 100 103 2nd 128 131 135 1st 238 1st
2017 Թուրքմենստան Աշխաբադ, Թուրքմենստան 58 կգ 98 101 104 1st 128 133 137 1st 241 1st
2019 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Նինբո, Չինաստան 59 կգ 100 103 106 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st 130 134 137 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st 243 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st
2020 Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան 59 կգ 105 107 110 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st 133 133 137 1st 247 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ) 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/122309
  3. «Штангистка из Тайваня Գո Սինչժուն завоевала золото на Олимпиаде в Токио». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  4. SINGAPORE 2010 WOMEN’S 53 KG
  5. «TAIPEI 2017 WOMEN'S 58 KG RESULTS» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  6. Тяжелоатлет-рекордсмен получает национальную награду
  7. «Тайская штангистка Сукания Срисурат завоевала золото на Олимпиаде». Советский Спорт. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Штангистка Синчжунь завоевала золото с тремя олимпийскими рекордами». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Штангистка Го Синчжунь завоевала золото с тремя олимпийскими рекордами». Спорт РИА Новости (ռուսերեն). 20210727T1146. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գո Սինչժուն» հոդվածին։