Բեռնար Ժենգինի
Բեռնար Ժենգինի ֆր.՝ Bernard Genghini | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1958[1][2] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Soultz-Haut-Rhin | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բեռնար Ժենգինի (հունվարի 18, 1958[1][2], Soultz-Haut-Rhin), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։ 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1986 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և 1982 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնար Ժենգինիի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1976 թվականին «Սոշո» ակումբում։ Նրա կազմում նա մասնակցել է 181 հանդիպման և դարձել 60 գոլի հեղինակ։ 1982 թվականին Բեռնարը հեռացավ թիմից և տեղափոխվեց «Սենտ Էտիեն»։ Սակայն մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ և դարձավ «Մոնակոյի» խաղացող։ «Մոնակոյում» Ժենգինին նվաճել է իր բոլոր տիտղոսները։ Դարձել Է Ֆրանսիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև Ալպերի գավաթակիր։ Ակումբի կազմում նա մասնակցել է 106 հանդիպման՝ դառնալով 46 գոլի հեղինակ։ Դրանից հետո ֆուտբոլիստը մեկնել է Շվեյցարիա՝ «Սերվետ»։ Ավելի ուշ խաղացել է «Մարսելում» և «Բորդոյում»։ Ավարտել է կարիերան 1989 թվականին՝ 31 տարեկան հասակում։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև Ֆրանսիայի հիմնական հավաքականում նորամուտը Բեռնար Ժենգինին հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում (մինչև 20 տարեկան), որի կազմում 1977 թվականին մասնակցել է երիտասարդական թիմերի աշխարհի առաջին առաջնությանը։
Ֆրանսիայի գլխավոր հավաքականում Բեռնար Ժենգինին իր նորամուտը նշել է 1980 թվականի փետրվարի 27-ին Հունաստանի հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 5:1 հաշվով[3]։ 1982 թվականին Բեռնար Ժենգինին մասնակցել է աշխարհի առաջնությանը, մասնակցել է 5 հանդիպման և աչքի ընկել 2 գոլով, սակայն ֆրանսիացիները զբաղեցրել են միայն չորրորդ տեղը։ 1984 թվականին Ժենգինին մասնակցել է Եվրոպայի տնային առաջնությանը։ Նա մասնակցել է երկու հանդիպման, այդ թվում՝ Իսպանիայի հետ եզրափակչին, որն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։ 0 հաշվով[4]։ Այս հաղթանակը թույլ տվեց Ֆրանսիային նվաճել իր առաջին ոսկե մեդալները ֆուտբոլային մրցումներում։ 1986-ին Ժենգինին գնաց իր երկրորդ աշխարհի առաջնությանը, գրեթե ամբողջ մրցաշարը նա նստեց պահեստայինների նստարանին և իր միակ հայտնվելը անցկացրեց միայն Բելգիայի հավաքականի հետ Երրորդ տեղի համար խաղում, որը ֆրանսիացիները հաղթեցին 4:2 հաշվով[5] Եվ դարձան Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Ընդ որում, հենց Ժենգինին է խփել իր հավաքականի հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում։ Հավաքականի կազմում իր վերջին ելույթն Ժենգինին անցկացրել է 1988 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Իսլանդիայի հավաքականի հետ, որն ավարտվել է 0։ 0 հաշվով[6]։ Բեռնար Ժենգինին հավաքականի կազմում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ[7]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիա Ֆրանսիայի Հավաքական
- Եվրոպայի Չեմպիոն․ 1984 թվական
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1986 թվական
- Ֆրանսիա «Սոշո»
- Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1980 թվական
- Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1982 թվական
- Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1984 թվական
- Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1985 թվական
- Ֆրանսիայի Գավաթակիր․ 1985 թվական
- Ֆրանսիայի Գավաթի Եզրափակչի մասնակից․ 1984 թվական
- Ֆրանսիայի Սուպերգավաթակիր․ 1985 թվական
- Ալպերի Գավաթակիր (2)․ 1983, 1984 թվական
- Ընդհանուր․ 4 գավաթ
- Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1987 թվական
- Ֆրանսիայի Գավաթի Եզրափակչի մասնակից․ 1987 թվական
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա որդին՝ Բենջամինը, նույնպես ֆուտբոլիստ է, հանդես է գալիս «Ստրասբուրգում»։
Ակումբային Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Ֆրանսիայի Առաջնություն | Ֆրանսիայի Գավաթ | ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ | ՈՒԵՖԱ-ի գավաթ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սոշա | 1976/77 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
1977/78 | 35 | 8 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 10 | |
1978/79 | 32 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 11 | |
1979/80 | 38 | 15 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 17 | |
1980/81 | 36 | 13 | 3 | 1 | 0 | 0 | 10 | 6 | 49 | 20 | |
1981/82 | 37 | 13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 13 | |
Ընդամենը | 181 | 60 | 21 | 5 | 0 | 0 | 10 | 6 | 212 | 71 | |
Սենտ – Էտիեն | 1982/83 | 36 | 8 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 41 | 10 |
Ընդամենը | 36 | 8 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 41 | 10 | |
Մոնակո | 1983/84 | 38 | 18 | 10 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 48 | 24 |
1984/85 | 34 | 15 | 8 | 3 | 0 | 0 | 2 | 2 | 44 | 19 | |
1985/86 | 34 | 13 | 1 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 37 | 14 | |
Ընդամենը | 106 | 46 | 19 | 9 | 2 | 1 | 2 | 2 | 129 | 58 | |
Օլիմպիկ (Մարսել) | 1986/87 | 8 | 2 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 4 |
1987/88 | 28 | 1 | 1 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 36 | 2 | |
Ընդամենը | 36 | 3 | 7 | 2 | 7 | 1 | 0 | 0 | 50 | 6 | |
Բորդո | 1988/89 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 |
Ընդամենը | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 363 | 118 | 49 | 17 | 9 | 2 | 15 | 9 | 436 | 146 |
Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Ամսաթիվ | Անցկացման վայրը | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1 | Ֆրանսիա Փարիզ | Հունաստան Հունաստան | 5:1 | - | Ընկերական խաղ | |
2 | 1981 թվականի ապրիլի 29 | Ֆրանսիա Փարիզ | Բելգիա Բելգիա | 3:2 | - | ԱԱ-ի ընտրական խաղ 1982 |
3 | 1981 թվականի մայիսի 15 | Ֆրանսիա Փարիզ | Բրազիլիա (1968-1992) Բրազիլիա | 1:3 | - | Ընկերական խաղ |
4 | 1981 թվական նոյեմբերի 18 | Ֆրանսիա Փարիզ | Նիդերլանդներ Նիդեռլանդներ | 2:0 | - | ԱԱ-ի ընտրական խաղ 1982 |
5 | 1981 թվականի դեկտեմբերի 5 | Ֆրանսիա Փարիզ | Կիպրոս Կիպրոս | 4:0 | 1 | ԱԱ-ի ընտրական խաղ 1982 |
6 | 1982 թվականի մարտի 24 | Ֆրանսիա Փարիզ | Իռլանդիա Հարավային Իռլանդիա | 4:0 | 1 | Ընկերական խաղ |
7 | 1982 թվականի ապրիլի 28 | Ֆրանսիա Փարիզ | Պերու Պերու | 0:1 | - | Ընկերական խաղ |
8 | 1982 թվականի մայիսի 14 | Ֆրանսիա Լիոն | Բուլղարիա (1971-1990) Բուլղարիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
9 | 1982 թվականի հունիսի 21 | Իսպանիա Վալյադոլիդ | Քուվեյթ Քուվեյթ | 4:1 | 1 | Աշխարհի առաջնություն 1982 |
10 | 1982 թվականի հունիսի 24 | Իսպանիա} Վալյադոլիդ | Չեխոսլովակիա Չեխոսլովակիա | 1:1 | - | Աշխարհի առաջնություն 1982 |
11 | 1982 թվականի հունիսի 28 | Իսպանիա Մադրիդ | Ավստրիա Ավստրիա | 1:0 | 1 | Աշխարհի առաջնություն 1982 |
12 | 1982 թվականի հուլիսի 4 | Իսպանիա Մադրիդ | Իռլանդիա Հարավային Իռլանդիա | 4:1 | - | Աշխարհի առաջնություն 1982 |
13 | 1982 թվականի հուլիսի 8 | Իսպանիա Սևիլյա | Գերմանիա ԳԴՀ | 3:3[8] | - | Աշխարհի առաջնություն 1982 |
14 | 1982 թվականի օգոստոսի 31 | Ֆրանսիա Փարիզ | Լեհաստան Լեհաստան | 0:4 | - | Ընկերական խաղ |
15 | 1982 թվականի հոկտեմբերի 6 | Ֆրանսիա Փարիզ | Հունգարիա Հունգարիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
16 | 1983 թվականի ապրիլի 23 | Ֆրանսիա Փարիզ | ՀՍՖՀ Հարավսլավիա | 4:0 | - | Ընկերական խաղ |
17 | 1983 թվականի մայիսի 31 | ՀՍՖՀ Լյուքսեմբուրգ | Բելգիա Բելգիա | 1:1 | - | 75-ամյակ Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ֆեդերացիայի |
18 | 1983 թվականի սեպտեմբերի 7 | Դանիա Կոպենհագեն | Դանիա Դանիա | 1:3 | - | Ընկերական խաղ |
19 | 1983 թվականի հոկտեմբերի 5 | Ֆրանսիա Փարիզ | Իսպանիա Իսպանիա | 1:1 | - | Ընկերական խաղ |
20 | 1984 թվականի մարտի 28 | Ֆրանսիա Բորդո | Ավստրիա Ավստրիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
21 | 1984 թվականի ապրիլի 18 | Ֆրանսիա Ստրասբուրգ | Գերմանիա ԳԴՀ | 1:0 | 1 | Ընկերական խաղ |
22 | 1984 թվականի հունիսի 1 | Ֆրանսիա Մարսել | Շոտլանդիա Շոտլանդիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
23 | 1984 թվականի հունիսի 16 | Ֆրանսիա Նանտ | Բելգիա Բելգիա | 5:0 | - | Եվրոպայի Առաջնություն 1984 |
24 | 1984 թվականի հունիսի 27 | Ֆրանսիա Փարիզ | Իսպանիա Իսպանիա | 2:0 | - | Եվրոպայի Առաջնություն 1984 |
25 | 1984 թվականի նոյեմբերի 21 | Ֆրանսիա Փարիզ | Բուլղարիա (1971-1990) Բուլղարիա | 1:0 | - | ԱԱ-ի ընտրական խաղ 1986 |
26 | 1986 թվականի հունիսի 28 | Մեքսիկա Պուեբլա դե Սարագոսա | Բելգիա Բելգիա | 4:2 | 1 | Աշխարհի առաջնություն 1986 |
27 | 1986 թվականի սեպտեմբերի 10 | Իսլանդիա Ռեյկյավիկ | Իսլանդիա Իսլանդիա | 0:0 | - | 1988 թվականի ԵԱ-ի ընտրական խաղ |
Ընդհանուր՝ 27 խաղ / 6 գոլ, 17 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 5 պարտություն
Հավաքական | Թվական | ԱԱ-ի եզրափակիչ հանդիպումները | ԵԱ-ի եզրափակիչ հանդիպումները | Աշխարհի առաջնության ընտրական խաղեր | ԵԱ-ի ընտրական խաղեր | Ընկերական խաղեր | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆրանսիա | 1980 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
1981 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 1 | |
1982 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 1 | 10 | 3 | |
1983 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 4 | 0 | |
1984 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 6 | 1 | |
1985 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
1986 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 1 | |
Ընդամենը | 6 | 3 | 2 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 14 | 2 | 27 | 6 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «France — Greece 5:1». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 7 (օգնություն) - ↑ «France — Spain 2:0». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 7 (օգնություն) - ↑ «Belgium — France 2:4». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 8 (օգնություն) - ↑ «Iceland — France 0:0». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 8 (օգնություն) - ↑ Կաղապար:Eu-football.info
- ↑ Ֆրանսիան պարտվեց 11 մետրանոցով4:5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունվարի 18 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սերվետի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Սոշոյի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ