Արիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Հոդվածը գրված է սովետական գաղափարախոսության տեսանկյունից և չի համապատասխանում իրականությանը
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման ենթակա հոդվածանվանումն ավելացնել Ջնջման ենթակա հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։ Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգինին։

Արիներ, արիք (ավեստերեն՝ airya-, հին հնդկ.՝ ā́rya-, հին պարսկ.՝ ariya-), հնդիրանական ժողովուրդների հին անվանումը։ Գիտության մեջ «Արիներ» տերմինը օգտագործվում է հնդիրանական լեզուներով խոսող ցեղերի ու ժողովուրդների վերաբերյալ[1][2][3]։ Հին Հնդկաստանի և հին Իրանի ժողովուրդները հնդիրանական հնագույն հուշարձաններում իրենց անվանել են արիներ, որը նշանակում է լիիրավ մարդիկ՝ ի տարբերություն հարևան կամ նվաճված ժողովուրդների։ Հայ պատմագիրները արիներ համարել են բացառապես պարսիկներին (Եղիշեի մոտ նաև Երան ձևով)։‌[ներկայացնել առնվազն 3 աղբյուր] Նեղ իմաստով արիներ է կոչվել Կենտրոնական Իրանի նահանգներից մեկը[4][5][2]։ Արիացի տերմինը օգտագործվել է նաև հետադեմ պատմագրության մեջ (մասնավորապես ֆաշիստական Գերմանիայում)՝ հակագիտական մեկնաբանությամբ[6][7][8]։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Գիտական գրականության մեջ արիացիներ եզրույթին համապատասխանում է հնդիրանցիներ, հնդիրանական ժողովուրդներ հասկացությունը: Հնդիրանցիները Ք. ա. 2-րդից 1-ին հազարամյակների սահմագծին հնդեվրոպական լեզվաընտանիքից անջատված և դեպի հարավ ու արևելք տեղաշարժված այն ցեղերի են, որոնք Ք. ա. II-I հազ. սկզբին բնակություն են հաստատում Իրանական բարձրավանդակում ու Հյուսիսային Հնդկաստանի հարթավայրերում և որոշ ժամանակ անց լիովին փոխում տարածաշրջանի էթնոլեզվական և կրոնամշակութային պատկերը[9]:

Էթնոնիմ[խմբագրել]

Ստուգաբանության փորձեր[խմբագրել]

Նախաձև a/āri̯a- բառի ծագման վերաբերյալ դեռևս 19-րդ դարից առաջարկվել են տարբեր ստուգանաբանություններ, սակայն դրանցից ոչ մեկը վերջնականապես ընդունված չէ: Ենթադրաբար այն հանգում է հնդեվր. *ar-i̯-o- ձևին, որն արտահայտված է նաև հին իռլ. aire «ազնվազարմ», «ազատ» և հին սկանդ. arjōstēR՝ «ազնավազարմներ» բառերում:

Էմիլ Բենվենիստը *ar-i̯-o- բառը թարգմանում է որպես «հյուրասիրություն ցուցաբերող» հանդեպ *ari-ների (հին հնդկ. ari «ընկեր», նաև «թշնամի», «օտար»):

Հին հնդկերեն ari ընկեր», նաև «թշնամի», «օտար» բառը ենթադրում է, որ զուգահեռ է խեթերեն ara՝ «ընկեր» և հայերեն ari՝ «քաջ» ձևերին: Օսվալդ Սեմերենյին այս բառի համար ենթադրում է մերձավորարևելյան աղբյուր՝ հմմտ. ուգար. 'arj` «բարեկամ», «ընկեր»:

Վլադիսլավ Իլյիչ-Սվիտիչը, հենվելով այն բանի վրա, որ բառն ինքնին հնդեվրոպական կառուցվածք ու տեսք չունի (բառասկզբյան a-, սպասված կոկորդային *He-ի փոխարեն, իրար կողքի երկու ձայնորդների առկայություն), նախահնդեվրոպական *ar-i̯-o- ձևը բխեցնում է անմիջականորեն սեմական լեզուներից (հմմտ. հին եբր. ḥōrim «ազնվականներ», «ազատներ», ḥ-r-r՝ «ազատ արձակել» արմատից):

Հնագույն կիրառություն[խմբագրել]

«Արիա» տերմինի հնագույն վկայությունները պահպանվել են հնդիրանական ժողովուրդներից ամենահին գրավոր ավանդույթ ունեցող հնդարիացիների մոտ: ‌[փա՞ստ]

Հնդկաստանում[խմբագրել]

Վեդայական սանսկրիտ[խմբագրել]

Ռիգվեդայում ārya բառը հանդիպում է 34 հիմներում, 36 անգամ: Այն օգտագործվում է որպես վեդայական կրոնը դավանող բոլոր արիական ցեղերի ընդհանուր էթնոնիմ և հակադրվում է ոչ արիացիներ՝ anārya, dasyu-, dasa- տեղաբնիկ թշնամիներին:

Սմրիտի[խմբագրել]

Եթե Ռիգվեդայում արիական աշխարհի արևմտյան սահմանները պարզ չեն և հնարավոր է, որ այդտեղ թվարկված որոշ ցեղեր ավելի մոտ էին իրանական ժողովուրդներին, ապա սմրիտիի (հինդուիզմի սուրբ գրքերը) կազմման շրջանում արևմտայն ժողովուրդները՝ իրանցիներն արդեն որպես հայրենակիցներ չեն դիտարկվում և նրանց արիա տերմինը չի վերագրվում: Վերջինս շարունակվում է կիրառվել հնդկական էպիկական պատումներում՝ Ռամայանայում և Մահաբհարատայում «ազնվական», «արժանի» իմաստով և տրվում է տարբեր հերոսների՝ կախված նրանց վարք ու վարվելաձևից:

Բուդդայականության մեջ[խմբագրել]

Բուդդայական գրականության մեջ արիա բառը հանդիպում է «ազնվական», «սուրբ» իմաստներով և ավելի հաճախ, քան հինդուիստական գրականության մեջ:

Իրանական աշխարհ[խմբագրել]

Ավեստայում airya- անունը լայնորեն կիրառվում է որպես Ավեստան ստեղծած ժողովրդի ինքնանվանում: Հանդիպում է մի շարք արտահայտություններում, ինչպիսիք են՝ airyō.šayanəm - «արիացիների բնակության վայր», airyō.xšuθa- լեռան անվանում արևելյան Իրանում «արիացիների գոհունակություն», airyanəm x˘arənō - «արիացիների փառք, հարստություն», ինչպես նաև լեգենդար airyanəm vaējō (զրադաշտական պահլավերենով՝ ērān-vēž, սողդ.՝ 'ry'n wyžn (*aryān vēžan), թուրֆ. պարթ. (///n wyžn,[10]) - «արիացիների տարածք, արիական աշխարհ»՝ ըստ իրանական ավանդույթի Ահուրամազդայի կողմից ստեղծված առաջին վայրը:

Հին պարսկերեն արձանագրություններում ariya- էթնոնիմն օգտագործվում է 3 ենթատեքստով.

  • Արիական լեզու՝ Դարեհ IԲեհիսթունյան արձանագրության լեզուն,
  • ariya, ariya-čiça («արիական տոհմից, սերմից»)՝ Դարեհի ծագումը նշելիս (Նախշ-է Ռոստամում),
  • Ահուրամազդան որպես արիացիների աստված Բեհիսթունյան արձանագրության էլամերեն տարբերակում:

Հին հույներին ևս հայտնի էր իրանական ցեղերի ընդհանուր անվանումը. հին հունական աղբյուրներում հանդիպում է ἄριοι ձևը՝ որպես մարերի անվանում (Հերոդոտոս)[11], Αρειανοί՝ ժողովուրդ, որին պատկանում էր Զրադաշտը[12], ἡ 'Αρειανή՝ Արիանա[13] (Ստրաբոն), որն ընդգրկում է Մարաստանի և Պարսկաստանի մի մասը, ինչպես նաև բակտրիացիներին[14][15] ու սողդերին հյուսիսում, քանի որ նրանք խոսում էին գրեթե նույն լեզվով՝ չնչին տարբերություններով[16]:

Միջինիրանյան դարաշրջան[խմբագրել]

Սասանյաններն այս տերմինին հաղորդում են քաղաքական նշանակություն՝ ներմուծելով «Իրանական կայսրություն» հասկացությունը՝ պարթ. aryānšahr (ʾryʾnḥštr), միջ. պրսկ. ērānšahr (ʾylʾnštr) < հին պրսկ. *aryānām xšaθra՝ «Արիացիների թագավորություն»: Արքաներն իրենց անվանում են šāhān-šāh Ērān ud Anērān (MLKʾn MLKʾ ʾyrʾn W ʾnyrʾn) (հին հուն.՝ βασιλεύς βασιλέων ἀριανων )` «Իրանի և ոչ Իրանի արքաներ»[17]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Բրիտանիկա» հանրագիտարան
  2. 2,0 2,1 Օքսֆորդի անգլերեն բառարան
  3. Random House Webster's Unabridged Dictionary
  4. Ստրաբոն. Աշխարհագրություն, 15.8
  5. Ստուգաբանական բառարան
  6. Joseph Pomeroy Widney. Race Life of the Aryan Peoples New York: Funk & Wagnalls. 1907 In Two Volumes: Volume One--The Old World Volume Two--The New World ISBN B000859S6O
  7. Станислав Дмитриевский. Куда идут мастера фолк-хистори? Часть 2
  8. Glover, Jonathan (1998), «Eugenics: Some Lessons from the Nazi Experience», in Harris, John; Holm, Soren, The Future of Human Reproduction: Ethics, Choice, and Regulation, Oxford: Clarendon Press .
  9. Ричард Фрай. Наследие Ирана
  10. Henning W. B., BSOAS 11, 1943, p. 69
  11. Հերոդոտոս. Պատմություն, 7.62
  12. Դիոդորոս Սիկիլիացի. 1.94.2
  13. Ариана // БРЭ. Т.2. М.,2005.
  14. Бактрия // БРЭ. Т.2. М.,2005.
  15. Бактра // БРЭ. Т.2. М.,2005.
  16. Աշխարհագրություն, 15.8
  17. G. Gnoli. IRANIAN IDENTITY ii. PRE-ISLAMIC PERIOD
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png