Էմիլ Բենվենիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Բենվենիստ
ֆր.՝ Émile Benveniste
Ծնվել էմայիսի 27, 1902(1902-05-27)[1][2][3][…]
ԾննդավայրՀալեպ, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 3, 1976(1976-10-03)[1][2][5][…] (74 տարեկան)
Մահվան վայրՎերսալ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, լեզվի սոցիոլոգիա և պրոֆեսոր
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս[6] և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7][8], Լինչեի ազգային ակադեմիա, Société de Linguistique de Paris? և Լեհական գիտությունների ակադեմիա

Էմիլ Բենվենիստ (ֆր.՝ Émile Benveniste, մայիսի 27, 1902(1902-05-27)[1][2][3][…], Հալեպ, Օսմանյան կայսրություն[4] - հոկտեմբերի 3, 1976(1976-10-03)[1][2][5][…], Վերսալ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի լեզվաբան, իրանագետ, հայագետ։ Աշակերտել է Անտուան Մեյեին։

Զբաղվում է հնդեվրոպական հիմք լեզվի նախապատմության և կառուցվածքի հնագույն տարրերի ուսումնասիրությամբ։ Մեծ վաստակ ունի հատկապես կոկորդայինների վարկածի հիմնավորման ասպարեզում։ Գլխավոր աշխատություններն են՝ «Սոգդերենի քերականության փորձ» (հ․ 1–2, 1914–29), «Հնդեվրոպական անվանական բառակազմության ծագումը» (1935), «Գործողի և գործողության հնդեվրոպական անունները» (1948), «Օսերենի ուրվագծեր» (1959), «Խեթերեն և հնդեվրոպերեն» (1962), «Ընդհանուր լեզվաբանության պրոբլեմները» (1966)։ Դրանցում և իր հայագիտական հոդվածներում Բենվենիստը առաջ է քաշել հայոց լեզվին վերաբերող մի շարք հարցեր (օրինակ՝ գրաբարի ձայնեղների շնչեղության հարցը), կատարել բազմաթիվ դիտողություններ, տվել կարևոր ստուգաբանություններ։ 1960-ին ձեռնարկել է «Հանդես հայագիտական ուսումնասիրությունների» («Revue des etudes Armeniennes») վերահրատարակումը (տարեկան մեկ՝հատոր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Բենվենիստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 396