Անտուան Մեյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտուան Մեյե (ֆր.՝ Antoine Meillet; 1866թ. նոյեմբերի 11, Մուլեն, Ալիե դեպարտամենտ, Օվերն - 1936թ. սեպտեմբերի 21, Շատոմեյան, Շեր, Կենտրոն (Բերրի)), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։ Ֆրանսիական ակադեմիայի (1924), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1906

1885 - 1889-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ Աշակերտել է Մ. Բրեալին, Ֆերդինանդ դը Սոսյուրին, Օ. Կարիերին, որից սովորել է ժամանակակից հայերեն։ 1890 - 91-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել Հակովբոս Տաշյանին, նրանից սովորել է գրաբար։ 1891-ին այցելել է Հայաստան (երկրորդ անգամ՝ 1903-ին), էջմիածնի մատենադարանում զբաղվել բանասիրական աշխատանքով, ուսումնասիրել գրաբարի հնչյունաբանությունը։ 1902-05 -ին գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդել Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906-36 -ին հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն՝ ֆրանսիական կոլեջում; 1919-ին Ֆ. Մակչերի և ուրիշների հետ հիմնել է «Սոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Հայագիտական ընկերությու- ն»-ը), 1920-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des Etudes Armeniennes»), 1921-ին՝ «Ռևյու դեզ էայուդ սլավ»-ը («Re vue des Etudes Slaves»)։

Ընդհանուր լեզվաբանական հայացքներով հարում է Ֆ. դը Սոսյուրի հիմնադրած հասարակագիտական ուղղությանը, հետազոտական սկզբունքներով՝ երիտքերականներին, տարբերվելով լեզվի էության և զարգացման պատճառների իր մեկնաբանությամբ։ Հետևելով Ֆ. դը Սոսյուրին՝ Մեյեն լեզուն դիտել է որպես նշանների համակարգ։ Լեզվական երևույթները և հատկապես լեզվի զարգացումը բացատրել է հասարակության զարգացման պայմաններով, իսկ լեզվի հասարակական էությունը կապել նրա հաղորդակցական գործառույթի հետ։ Համեմատական լեզվաբանության մեշ ընդունել է լեզուների ցեղակցության և ծագումնաբանական դասակարգման սկզբունքները, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերություններն ու տեղաբաշխումը պարզելու համար դիմել է լեզվաբանական աշխարհագրության մեթոդներին, հասարակագիտական ուղղության դիրքերից մեկնաբանել երիտքերականների առաջ քաշած հիմնական դրույթները հնչյունական օրենքի, համաբանության, փոխառության վերաբերյալ, սակայն չի սահմանափակվել նշված սկզբունքներով և առաշ է քաշել լեզվի զարգացման ընդհանուր օրենքներ սահմանելու հարցը։

Զբաղվել է առանձին հնդեվրոպական լեզուների (հունարեն, լատիներեն, հին պարսկերեն, թոխարերեն, գերմաներեն, սլավոներեն, և այլն) ուսումնասիրությամբ։

«Հայերենի բարբառային դիրքը» (1896) առաջին հայերենագիտական ուսումնա սիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903) աշխատության մեշ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հար ցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2 հրատարակություն, 1968, տե՜ս՝ «Memoire de la Societe de Unguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենա գիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913, գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։

Գրականություն[խմբագրել]

  • Անտուան Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1978, 822 Էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png