Ալեքս Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Մորգան
Ալեքսանդր Պատրիսիա Մորգան
Քաղաքացիությունը  ԱՄՆ[1]
Մականուն Փոքրիկ ձիուկ (անգլ.՝ Baby Horse)[2][3]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 2, 1989(1989-07-02)[1][4] (34 տարեկան)
Ծննդավայր San Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Հասակ 170 սանտիմետր[6]
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սայպրես Էլիտ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դայմոնդ-Բար Խայ Սքուլ
2007—2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆորնիա Գոլդեն Բերզ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վեստ-Կոստ 2 (2)
2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆորնիա Սթորմ 3 (5)
2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պալի Բլյուզ 3 (1)
2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ 13 (4)
2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Սաունդերս Ուիմեն 3 (2)
2013—2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլանդ Տորնս 36 (15)
2016—մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Պրայդ 52 (18)
2017  Ֆրանսիա Լիոնի Օլիմպիկ 8 (5)
Ազգային հավաքական
2008 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 20) 10 (5)
2010-մ․հ․ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 169 (107)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Պատրիսիա (Ալեքս) Մորգան (անգլ.՝ Alexandra Patricia «Alex» Morgan, հուլիսի 2, 1989(1989-07-02)[1][4], San Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի ֆուտբոլիստ, «Օրլանդո Պրայդ» ակումբի և ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չեմպիոն և 2011 թվականի աշխարհի փոխչեմպիոն։ 2012 թվականին Մորգանը դարձել է ԱՄՆ-ի լավագույն կին ֆուտբոլիստը և առաջադրվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու կոչման ՖԻՖԱ-ի վարկածով։

2011 թվականին Մորգանն ընտրվել է WPS-ի դրաֆթում ընդհանուր 1-ին համարի ներքո «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» թիմի կողմից, որտեղ սկսվել է հարձակվողի պրոֆեսիոնալ կարիերան։ Առաջին մրցաշրջանում Մորգանի թիմը դարձել է չեմպիոն։ WPS-ի գոյության դադարեցումից հետո Ալեքսը մի քանի խաղ է անցկացրել «Սիեթլ Սաունդերսի» կազմում, իսկ 2013 թվականի սկզբին պայմանագիր է կնքել NWSL «Փորթլանդ Թորնս» ֆուտբոլային ակումբի հետ։

2010 թվականին հարձակվողը նշել է նորամուտն ԱՄՆ-ի հավաքականում։ Մորգանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստուհիներից էր, որոնք ընդգրկվել էին 2011 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում, որտեղ ամերիկուհիները զբաղեցրել են երկրորդ տեղը։ 2012 թվականին Ալեքսը դարձել է օլիմպիական չեմպիոն։ Տարին ավարտելով 28 գոլով և 21 արդյունավետ փոխանցումով՝ Մորգանը դարձել է առաջին ամերիկուհին, որը մեկ տարվա ընթացքում գերազանցել է 20 գոլի և 20 գոլային փոխանցման նշագիծը։

Մորգանը հայտնի է նաև որպես մանկական գրող, չորս ֆուտբոլիստ աղջիկների մասին պատմող «The Kicks» գրքերի շարքի հեղինակ։ Շարքի առաջին գիրքը մեկնարկել է The New York Times-ի մանկական գրականության բեսթսելլերների ցանկի 7-րդ հորիզոնականում։ Մորգանն ունի գովազդային պայմանագրեր Nike, Panasonic, Coca Cola և Bridgestone ապրանքանիշերի հետ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Մորգանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 2-ին Պամելա և Մայքլ Մորգանների ընտանիքում։ Ալեքսը երրորդ և կրտսեր երեխան է ընտանիքում, ունի երկու քույր՝ Ջենին և Ջերին։ Մորգանի մանկությունն անցել է Լոս Անջելեսի շրջանի արևելքում գտնվող Դայմոնդ Բար քաղաքում[7]։ Մանկության տարիներին Ալեքսն զբաղվել է տարբեր մարզաձևերով, այդ թվում՝ ֆուտբոլից բացի նաև բեյսբոլով և բասկետբոլով, սակայն 14 տարեկանում վերջնականապես ընտրություն է կատարել հօգուտ ֆուտբոլի[8] և սկսել է խաղալ «Սայպրես Էլիտ» թիմում[9][10], որի կազմում հաղթել է Ծովափնյա լիգայում (ռուս.՝ Coast Soccer League) 16 տարեկանից ոչ բարձրերի թիմերի շարքում, իսկ մինչև 19 տարեկանների մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը[11]։

Մորգանը սովորել է Դայմոնդ Բարի միջնակարգ դպրոցում և խաղացել դպրոցի ֆուտբոլային թիմում։ Նա երեք անգամ ընդգրկվել է նահանգի և երկրի առաջնության խորհրդանշական հավաքականներում՝ ԱՄՆ-ի ֆուտբոլային մարզիչների ազգային ասոցիացիայի վարկածով[12]։ Հատկապես նշվել է նրա արագության որակը[13]։ Ավելի ուշ Մորգանը հանդես է եկել իր տարածաշրջանի և նահանգի թիմերի կազմում, որոնք գործում են Օլիմպիական զարգացման ծրագրով[11]։ Այս փորձը Ալեքսը համարել է «վճռորոշ» իր կարիերայի զարգացման գործում[14]։

17 տարեկան հասակում Մորգանը հրավիրվել է ԱՄՆ-ի մինչև 20 տարեկանների հավաքական։ ԱՄՆ-ի տղաների պատանեկան հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Ալեքսն ստացել է խաչաձև կապանների պատռվածք և դուրս մնացել մինչև 2008 թվականի ապրիլը[15]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալիֆորնիա Գոլդեն Բերզ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2010 թվականներին Մորգանը սովորել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում[16] «Քաղաքական Տնտեսություն» մասնագիտությամբ[17]։ Այդ ժամանակ նա հանդես է եկել համալսարանի «Կալիֆորնիա Գոլդեն Բերզ» թիմում։ Այդ չորս տարվա ընթացքում Ալեքսը եղել է թիմի ավագը և նրա լավագույն ռմբարկուն, չնայած հաճախ բացակայել նախ ԱՄՆ երիտասարդական (այդ թվում նաև աշխարհի առաջնությանը մասնակցելու համար), ապա ԱՄՆ-ի հիմնական հավաքական հրավերների պատճառով[11]։

«Գոլդեն Բերզում» անցկացրած նորամուտային մրցաշրջանի արդյունքներով Մորգանը ներկայացվել է Ռոբերտ Գերմանի՝ տարվա լավագույն կին ֆուտբոլիստին տրվող մրցանակի համալսարանների խաղացողների շրջանում։ Մրցանակը բաժին է հասել Կրիստեն Պրեսին, իսկ Ալեքսն ընդգրկվել է թեկնածուների առաջին եռյակում և եղել է «Գոլդեն Բերզի» ֆուտբոլիստներից առաջինը։ Մորգանն ընդգրկվել է նաև ուսանողական մարզական մեկ այլ պարգևի՝ Honda Sports Award մրցանակների հավակնորդների առաջին քառյակում։ Համալսարանում սովորելու ընթացքում Մորգանը խփել է 45 գոլ և կատարել 62 գոլային փոխանցում[18]։

Նախքան պրոֆեսիոնալ կարիերան սկսելը Մորգանը հասցրել է նաև հանդես գալ կիսապրոֆեսիոնալ կալիֆոռնիական «Վեստ Քոսթ», «Կալիֆորնիա Սթորմ» և «Պալի Բլյուզ» ակումբներում։

«Վեստերն Նյու-Յորք Ֆլեշ» և «Սիեթլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 14-ին Մորգանն ընտրվել է WPS-ի դրաֆթում ընդհանուր 1-ին համարի ներքո «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» ակումբի կողմից[19]՝ դառնալով «Կալիֆորնիա Գոլդեն Բերզի» առաջին ներկայացուցիչը, որն ընտրվել է դրաֆթի առաջին տուրում[20]։ Մայիսի 11-ին Մորգանը խփել է իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով մրցաշրջանի առաջին՝ «Ատլանտա Բիթի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է 3:0 հաշվով[21]։ 2011 թվականին նա մասնակցել է 14 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ[22]։

Բուֆֆալոյի արվարձանում տեղակայված «Ֆլեշն» իր նորամուտն է կատարել լիգայում։ Մրցաշրջանի սկսվելուց առաջ թիմին հաջողվել է պայմանագիր կնքել հայտնի ֆուտբոլիստուհիների հետ, ինչպիսիք էին Մարթան, Քրիստին Սինքլերը, Կարոլին Սեգերը[23]։ Թիմը հաղթել է և՛ կանոնավոր առաջնությունում, և՛ փլեյ-օֆֆում ու դարձել WPS չեմպիոն[24]։

Ֆինանսական խնդիրները և թիմի սեփականատեր «մեջիքՋեք» Դեն Բորիսլոուի հետ երկարատև դատավարությունը հանգեցրել են WPS-ի գոյության դադարեցմանը[25]։ Մորգանն իր թիմակիցներ Հոուփ Սոլոյի, Սիդնի Լերուի, Մեգան Ռապինոյի եւ Ստեֆանի Քոքսի հետ միասին տեղափոխվել է «Սիեթլ Սաունդերս Ուիմեն»[26][27][28]։ Պայմանագիր կնքելով՝ Մորգանը լրագրողներին ասել է. «Ես այնքան հուզված եմ, որ խաղալու եմ մի քաղաքում, որտեղ այնքան կրքոտ են սիրում ֆուտբոլը։ «Սաունդերսը» երկրպագուների գրեթե ամենալավ աջակցությունն ունի MLS-ում։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես նրանք կուրախանան կանանց պրոֆեսիոնալ թիմի հայտնվելուց»[29]։

Մորգանը բաց է թողել ակումբային մրցաշրջանի մեծ մասը, քանի որ նախապատրաստվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին ազգային հավաքականի կազմում[30]։ Մորգանը «Սիեթլում» խաղացել է ընդամենը երեք անգամ՝ խաղադաշտում անցկացնելով 253 րոպե, դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ[31]։ Իր կազմում հավաքականի ֆուտբոլիստների ներկայության[32][33] շնորհիվակումբին հաջողվել է ապահովել խաղերի ռեկորդային հաճախելիություն և վաճառել 10 հանդիպումներից 9-ի բոլոր տոմսերը, որոնք տեղի են ունեցել «Սթարֆայր» մարզադաշտում (4500 մարդ տարողությամբ)[34]։ «Սաունդերսի» հանդիպումների միջին հաճախելիությունը 2012 թվականին 4 անգամ գերազանցել է նրան հաջորդող ակումբի հաճախելիությանը[34].

«Փորթլանդ Թորնս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Մորգանը «Փորթլանդ Թորնսի» կազմում

Այն բանից հետո, երբ WPS-ը դադարել է գոյություն ունենալ, և ԱՄՆ-ում չի մնացել կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա, ֆուտբոլիստուհիների առջև ընտրություն է դրվել կարիերան ավարտելու և արտասահման տեղափոխվելու միջև[35]։ 2012 թվականի վերջին հայտարարվել էր National Women's Soccer League-ի ստեղծման մասին։ Մորգանը հետաքրքրվել է նախագծին մասնակցելու հարցով[35], և 2013 թվականի հունվարի 11-ին նա ԱՄՆ-ի հավաքականի իր խաղընկերներ Թոբին Հիթի և Ռեյչել Բյուելերի հետ պայմանագիր է կնքել «Փորթլանդ Թորնսի» հետ[36]։ Թիմին միացել է նաև նախկինում Մորգանի հետ խաղացած Քրիսթեն Սինքլերը[37]։ Իր առաջին գոլով Ալեքսը գրավել է «Սիեթլ Ռեյնի» դարպասը «Փորթլանդի» տնային՝ «Ջելդ Ուեն Ֆիլդ» մարզադաշտում 16479 մարդու ներկայությամբ[38][39], իսկ մրցաշրջանի ընթացքում նա ընդհանուր առմամբ խփել է 8 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում[40]։ Մորգանն ընդգրկվել է NWSL-ի երկրորդ խորհրդանշական հավաքականում օգոստոսի 28-ի մրցաշրջանի արդյունքներով[41]։ «Թորնսն» զբաղեցրել է երրորդ տեղը կանոնավոր առաջնությունում, դուրս եկել փլեյ օֆֆ և օգոստոսի 31-ին, հաղթելով Մորգանի նախկին՝ «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» թիմին, դարձել է NWSL-ի առաջին հաղթողը[42]։

2014 թվականի մրցաշրջանը Մորգանի համար առաջինն էր պրոֆեսիոնալ մակարդակում, որը նա սկսել էր նույն ակումբի կազմում, որտեղ անցկացրել էր նախորդը։ Ալեքսը չորս խաղ պակաս է անցկացրել, քան նախորդ կանոնավոր առաջնությունում՝ բաց թողնելով մրցաշրջանի մի մասը Ավստրալիայի թիմի հետ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով[43]։ Արդյունքում Մորգանը 2 գոլով պակաս է խփել, քան նախորդ տարի։ Հունիսի 21-ին Մորգանը խփել է 2 գոլ և արդյունավետ փոխանցում կատարել «Վաշինգտոն Սպիրիտի» հետ խաղում, ինչի շնորհիվ արժանացել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը[44]։ «Թորնսը», ինչպես և նախորդ տարի, կանոնավոր առաջնության արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն պարտվել է փլեյ-օֆֆի առաջին խաղում (0:2 «Կանզաս Սիթի»)։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Մորգանը հրավիրվել է ԱՄՆ երիտասարդական հավաքական, բայց շուտով տղամարդկանց պատանեկան հավաքականի հետ մարզման խաղում նա ստացել է աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք։ Դրա պատճառով Ալեքսը մինչև 2008 թվականի ապրիլ չի հրավիրվել երիտասարդական հավաքական[45]։ Ազգային թիմում Մորգանը նորամուտը նշել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությունում, իսկ միջազգային մակարդակում առաջին գոլը խփել է Կուբայի հավաքականի դեմ խաղում[46]։ Նույն թվականին Մորգանը մասնակցել է Չիլիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ չորս գոլ խփելով Ֆրանսիայի, Արգենտինայի և ԿԺԴՀ-ի դեմ խաղերում, ընդ որում՝ նրա չորրորդ գոլը թիմին հաղթանակ է բերել եզրափակչում, որի շնորհիվ ԱՄՆ-ի հավաքականի դարձել է աշխարհի չեմպիոն և ճանաչվել է մրցաշարի լավագույն գոլ[47], իսկ ավելի ուշ զբաղեցրել է երկրորդ տեղը տարվա լավագույն գոլերի շարքում՝ ըստ ՖԻՖԱ-ի[48]։ Առաջնության արդյունքների համաձայն՝ Ալեքսը ստացել է «Բրոնզե մարզակոշիկը» (ռմբարկուների ցուցակի 3-րդ տեղի համար մրցանակ) և «Արծաթե գնդակը» («Ոսկե գնդակն» ստացել է ԱՄՆ-ի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Սիդնի Լերուն)[49]։

ԱՄՆ կանանց հիմնական հավաքականում Մորգանը նորամուտը կատարել է 2010 թվականի մարտին՝ փոխարինման դուրս գալով Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում[50]։ 2010 թվականի հոկտեմբերին նա բացել է իր գոլերի հաշիվն ազգային հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը Չինաստանի կանանց հավաքականի դեմ խաղում։ Մորգանը շուտով մասնակցել է մեծահասակների մակարդակում իր առաջին միջազգային մրցաշարին՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որը եղել է 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլ։ Ամերիկացիները գրավել են միայն երրորդ տեղը և ստիպված են եղել անցումային խաղերն անցկացնել ՈՒԵՖԱ-ի գոտու ներկայացուցիչների՝ Իտալիայի հավաքականի հետ։ Արտագնա խաղում Մորգանը խփել է հաղթական գոլը (1։0) և օգնել է ամերիկացիներին հասնել աշխարհի առաջնություն[51]։

2011 թվականի մայիսի 9-ին ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Պիա Սունդհագեն հայտարարել է թիմի կազմը, որը պետք է մասնակցեր աշխարհի առաջնությանը, և Մորգանը դարձել է հայտի ամենաերիտասարդ խաղացողը[52]։ Ալեքսը մասնակցել է մրցաշարի հինգ խաղերին՝ բոլորում էլ դուրս գալով փոխարինման։ Առաջնությունում իր առաջին գոլը խփել է Ֆրանսիայի հետ կիսաեզրափակչում (3:1), իսկ եզրափակչում գոլ է խփել և կատարել գոլային փոխանցում Էբբի Վամբախին (Մորգանը դարձել է առաջին խաղացողը, որը գոլ է խփել և կատարել գոլային փոխանցում կանանց աշխարհի առաջնության եզրափակչում)[53]։ Չնայած դրան, եզրափակիչ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (2:2), և 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթել է Ճապոնիայի ընտրանին, իսկ ամերիկացիները նվաճել են արծաթե մեդալներ։ 2011 թվականի վերջին Մորգանը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացողի քվեարկության արդյունքում զբաղեցրել է 8-րդ տեղը[54]։

Ալեքս Մորգանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախապատրաստական մարզման ընթացքում

Մորգանը չի կարողացել հիմնական տեղ ձեռք բերել թիմի կազմում մինչև Լոնդոնի օլիմպիական խաղերի համար ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը[55]։ Այդ խաղում Ալեքսը երկու գոլ է խփել և կատարել երկու գոլային փոխանցում։ Այդ ժամանակվանից ի վեր նա սկսել է կանոնավոր կերպով խաղադաշտ դուրս գալ հանդիպման առաջին րոպեներից։ Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվարից մինչև մայիսի վերջ հարձակվողը 12 խաղում խփել է 14 գոլ, այդ թվում` առաջին հեթ-տրիկը Շվեդիայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Հունիսին Մորգանն առաջադրվել է ESPY մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում[56]։

2012 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկային խաղում Ալեքսը խփել է երկու գոլ՝ իր թիմին բերելով հաղթանակ Ֆրանսիայի դեմ խաղում, իսկ հաջորդ երեք հանդիպումներում կատարել է գոլային փոխանցումներ[57][58][59]։ Եվս մեկ գոլ Մորգանը խփել է կիսաեզրափակչում՝ լրացուցիչ ժամանակի 123-րդ րոպեին (ամենաուշ խփված գոլն աշխարհի առաջնությունների պատմության մեջ)՝ ամերիկուհիներին հաղթանակ պարգևելով Կանադայի հետ խաղում (4:3)[60]։ Ճապոնիայի թիմի հետ եզրափակիչում հարձակվողը գոլային փոխանցում է կատարել Կարլի Լլոյդին[61]։ ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով և ստացավ Օլիմպիական խաղերի ոսկին։ 2012 թվականին Ալեքսը խփել է 28 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում (հավաքականի պատմության մեջ երրորդ և երկրորդ արդյունքները)։ ԱՄՆ-ում ընդունված միավորների հավաքման համակարգով (երկու միավոր գոլի համար, մեկ միավոր գոլային փոխանցման համար) նա հավաքել է 77 միավոր[62]։ Միա Հեմի հետ Ալեքսը միակ ֆուտբոլիստն է, որը խփել է առնվազն 20 գոլ և կատարել է առնվազն 20 գոլային փոխանցում օրացույցային տարվա ընթացքում։ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան նրան ճանաչել է Տարվա ֆուտբոլիստ, իսկ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում Մորգանն զբաղեցրել է 3-րդ տեղը[63]։

2013 և 2014 թվականներն անցել են առանց խոշոր միջազգային մրցաշարերի։ Մորգանը մասնակցել է ամերիկուհիների համար հաղթական Ալգարվեի գավաթի խաղարկությանը՝ Կոսովարա Ասլանիի հետ կիսելով մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը[64]։ Տարվա արդյունքներով Ալեքսը տարվա ֆուտբոլիստ է դարձել ԿՈՆԿԱԿԱՖ գոտու մրցաշարում[65] և հերթական անգամ հայտնվել է տարվա խաղացողի կոչման հավակնորդների կարճ ցուցակում՝ քվեարկության արդյունքում զբաղեցնելով 4-րդ տեղը[66][67]։ Հարձակվողն ընդգրկվել է նաև ԱՄՆ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում, որը կազմել է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան իր 100-ամյակի կապակցությամբ՝ 24 տարեկանում դառնալով թիմում ընդգրկված ամենաերիտասարդ ֆուտբոլիստուհին[68]։

2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Ալեքսը Թաիլանդի դեմ ԱՄՆ-ի հավաքականի առաջին խաղում հինգ գնդակ է խփել, ինչի արդյունքում նրա թիմը հաղթել է (13։ 0)։ Անգլիայի դեմ կիսաեզրափակչի խաղում Մորգանը խփել է հաղթական գոլը հանդիպման 31-րդ րոպեին և իր թիմին դուրս բերել եզրափակիչ։

Խաղացողի բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգանն արդյունավետ հարձակվող է, որի խաղի հիմքը բարձր արագությունն է ՝ ինչպես մեկնարկային, այնպես էլ հեռավոր[69][70][71]։ Նա համարվում է ԱՄՆ-ի հավաքականի ամենաարագ ֆուտբոլիստուհի։ Ալեքսի խոսքով ՝ արագ տվյալների վրա աշխատել ինքը սկսել է դեռ մանուկ հասակում,ևւ նա մարզիչ է ունեցել, որն աշխատել է հենց արագ վազքի վրա[70]։

Առաջին տարիներին Մորգանի հավաքականում խաղալը, որն այն ժամանակ դեռ հիմք չէր ընդունվում, Սանդհագեի թիմի մարզիչն օգտագործել է որպես «ջոկեր» և փոխարինման է դուրս եկել հանդիպումների վերջնամասում, որպեսզի խաղա մրցակցի հոգնած պաշտպանների դեմ[72]։ Ազգային թիմի կազմում իր առաջին 12 գնդակները Ալեքսը խփել է խաղի ընթացքում դուրս գալով խաղադաշտ[73]։

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերից Ալեքսը նշանադրվել էր «Հյուսթոն Դինամոյի» ֆուտբոլիստ Սերվանդո Կարասկոյի հետ[74]։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին զույգն ամուսնացել է[75]։ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ ամուսինները սպասում են 2020 թվականի ապրիլին իրենց առաջնեկ դստեր ծնվելուն[76]։

2012 թվականին Մորգանը պայմանագիր է կնքել «Simon & Schuster» մանկական հրատարակչության հետ միջին դպրոցական տարիքի երեխաների համար «The Kicks» շարքի երեք գրքերի հրատարակման մասին[77]։ Գրքերի գլխավոր հերոսները չորս պատանի ֆուտբոլիստուհիներ են։ Հրատարակչության հայտարարության համաձայն ՝ Մորգանը ցանկացել է նշել իր սերը ֆուտբոլի հանդեպ և ոգեշնչել աղջիկներին։ Առաջին երկու գրքերը՝ «Saving the Team»- ը և «Sabotage Season»- ը, լույս են տեսել 2013 թվականին)[78], Ընդ որում," Saving the Team " -ը մեկնարկել է The New York Times-ի մանկական գրականության ցանկի 7-րդ հորիզոնականում։ 2014 թվականին լույս է տեսել երրորդ գիրքը՝ «Win or Lose»։

Մորգանը ունի մեծ քանակությամբ գովազդային պայմանագրեր, Nike, Panasonic, Coca Cola[79],, Bank of America և Bridgestone[80]։Նա հանդիսանում է նաև GNC[81] և ChapStick[82] ապրանքանիշի սպորտային բիո-տոպրակների խանութների ցանցի ներկայացուցիչը։

Ֆուտբոլիստուհին հայտնվել է Sports Illustrated և ESPN The Magazine[83] ամսագրերի շապիկներին, նկարահանվել է ESPN[84] հեռուստաալիքի SportsCenter հեռուստածրագրի անոնսում։2015 թվականին Մորգանը եւ Վամբախը այցելել են American Idol շոու, որպեսզի հայտարարեն, որ հաղթողը կգրի այն երգը, որը Fox հեռուստաալիքը կօգտագործի 2015 թվականի աշխարհի առաջնության հեռարձակումների ժամանակ, հաղորդել է Fox-ը[85]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Փլեյ օֆֆ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վեսթերն Նյուր Յորք Ֆլեշ 2011 13 4 1 0 14 4
Ընդհանուր 13 4 1 0 14 4
Սիետլ Սաունդերս Ուիմեն 2012 3 2 3 2
Ընդհանուր 3 2  —  — 3 2
Պորտլանդ Տորնս 2013 18 8 1 0 19 8
2014 14 6 1 0 15 6
Ընդհանուր 33 14 2 0 35 14
Ընդհանուր կարիերայում 49 20 3 0 52 20

Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Փոխանցող Հաշիվը գոլից հետո Արդյունք Մրցաշար
1 Հոկտեմբերի 6, 2010 (2010-10-06)[m 1] Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Էբբի Վամբախ 1-1 1-1 Ընկերական խաղ
2 Հոկտեմբերի 30, 2010 (2010-10-30)[m 2] Կանկուն, Մեքսիկա Գվատեմալա Գվատեմալա Հիզեր Օ’Ռայլի 7-0 9-0 ԿՕՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2010
3 Նոյեմբերի 1, 2010 (2010-11-01)[m 3] Կանկուն, Մեքսիկա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Հիզեր Օ’Ռայլի 4-0 4-0 ԿՕՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2010
4 Նոյեմբերի 20, 2010 (2010-11-20)[m 4] Պադովա, Իտալիա Իտալիա Իտալիա Էբբի Վամբախ 1-0 1-0 Աշխարհի առաջնության որակավորում 2011 (միացման խաղեր)
5 Մարտի 7, 2011 (2011-03-07)[m 5] Կարտեյրա, Պորտուգալիա Ֆինլանդիա Ֆինլանդիա Էլի Կրիգեր 3-0 4-0 Ալգարվեյի գավաթ 2011
6 առանց փոխանցման 4-0
7 Մարտի 9, 2011 (2011-03-09)[m 6] Ֆարո, Պորտուգալիա Իսլանդիա Իսլանդիա Էբբի Վամբախ 4-2 4-2 Ալգարվեյի գավաթ 2011
8 Հուլիսի 13, 2011 (2011-07-13)[m 7] Մյոնխենգլադբախ, Գերմանիա Ֆրանսիա Ֆրանսիա Մեգան Ռապինո 3-1 3-1 Աշխարհի առաջնություն 2011
9 Հուլիսի 17, 2011 (2011-07-17)[m 8] Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա Ճապոնիա Ճապոնիա Մեգան Ռապինո 1-0 2-2,
1-3 (11 մետրանոց)
Աշխարհի առաջնություն 2011
10 Սեպտեմբերի 22, 2011 (2011-09-22)[m 9] Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ Կանադա Կանադա առանց փոխանցման 3-0 3-0 Ընկերական խաղ
11 Հունվարի 22, 2012 (2012-01-22)[m 10] Վանկուվեր, Կանադա Գվատեմալա Գվատեմալա Հիզեր Միտտս 12-0 13-0 ԿՕՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական մրցաշարի որակավորում 2012
12 Հունվարի 27, 2012 (2012-01-27)[m 11] Վանկուվեր, Կանադա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա առանց փոխանցման 3-0 3-0 ԿՕՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական մրցաշարի որակավորում 2012
13 Հունվարի 29, 2012 (2012-01-29)[m 12] Վանկուվեր, Կանադա Կանադա Կանադա Էբբի Վամբախ 1-0 4-0 ԿՕՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական մրցաշարի որակավորում 2012
14 Լորեն Հոլիդեյ 4-0
15 Փետրվարի 11, 2012 (2012-02-11)[m 13] Ֆրիսկո, Տեխաս, ԱՄՆ Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Մեգան Ռապինո 1-1 2-1 Ընկերական խաղ
16 Էբբի Վամբախ 2-1
17 Փետրվարի 29, 2012 (2012-02-29)[m 14] Լագուշ, Պորտուգալիա Դանիա Դանիա Հիզեր Օ’Ռայլի 1-0 5-0 Ալգարվեյի գավաթ 2012
18 Թոբին Հիթ 4-0
19 Մարտի 7, 2012 (2012-03-07)[m 15] Պարշալ, Պորտուգալիա Շվեդիա Շվեդիա Հիզեր Օ’Ռայլի 1-0 4-0 Ալգարվեյի գավաթ 2012
20 Թոբին Հիթ 2-0
21 Լորեն Հոլիդեյ 4-0
22 Ապրիլի 1, 2012 (2012-04-01)[m 16] Սենդայ (քաղաք), Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիա առանց փոխանցման 1-1 1-1 Kirin Cup
23 Մայիսի 27, 2012 (2012-05-27)[m 17] Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան առանց փոխանցման 1-1 4-1 Ընկերական խաղ
24 Քրիստի Ռամպոն 3-1
25 Հունիսի 16, 2012 (2012-06-16)[m 18] Հալմստադ, Շվեդիա Շվեդիա Շվեդիա Շեննոն Բոկս 2-0 3-1 Շվեդական հրավիրովի մրցաշար 2012
26 Հունիսի 18, 2012 (2012-06-18)[m 19] Գյոտեբորգ, Շվեդիա Ճապոնիա Ճապոնիա Թոբին Հիթ 1-0 4-1 Շվեդական հրավիրովի մրցաշար 2012
27 առանց փոխանցման 3-1
28 Հուլիսի 25, 2012 (2012-07-25)[m 20] Գլազգո, Շոտլանդիա Ֆրանսիա Ֆրանսիա Հոուպ Սոլո 2-2 4-2 Օլիմպիական խաղեր 2012
29 Թոբին Հիթ 4-2
30 Օգոստոսի 6, 2012 (2012-08-06)[m 21] Մանչեսթեր, Անգլիա Կանադա Կանադա Հիզեր Օ’Ռայլի 4-3 4-3 Օլիմպիական խաղեր 2012
31 Սեպտեմբերի 1, 2012 (2012-09-01)[m 22] Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Էբբի Վամբախ 4-0 8-0 Ընկերական խաղ
32 Սեպտեմբերի 16, 2012 (2012-09-16)[m 23] Կարսոն, Կալիֆորնիա, ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Հիզեր Օ’Ռայլի 1-1 2-1 Ընկերական խաղ
33 Սեպտեմբերի 19, 2012 (2012-09-19)[m 24] Կոմերս-Սիթի, Կոլորադո, ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա Քելլի Օ’Հարա 2-2 6-2 Ընկերական խաղ
34 Հիզեր Միտտս 4-2
35 Նոյեմբերի 28, 2012 (2012-11-28)[m 25] Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ Իռլանդիա Իռլանդիա Հիզեր Միտտս 1-0 5-0 Ընկերական խաղ
36 Լորեն Հոլիդեյ 2-0
37 առանց փոխանցման 3-0
38 Դեկտեմբերի 1, 2012 (2012-12-01)[m 26] Գլենդեյլ, Արիզոնա, ԱՄՆ Իռլանդիա Իռլանդիա Շեննոն Բոկս 1-0 2-0 Ընկերական խաղ
39 Մարտի 11, 2013 (2013-03-11)[m 27] Լագուշ, Պորտուգալիա Շվեդիա Շվեդիա Մեգան Ռապինո 1-1 1-1 Ալգարվեյի գավաթ 2013
40 Մարտի 13, 2013 (2013-03-13)[m 28] Ֆարո, Պորտուգալիա Գերմանիա Գերմանիա առանց փոխանցման 1-0 2-0 Ալգարվեյի գավաթ 2013
41 առանց փոխանցման 2-0
42 Ապրիլի 5, 2013 (2013-04-05)[m 29] Մայն Օֆենբախ, Գերմանիա Գերմանիա Գերմանիա Լորեն Հոլիդեյ 3-1 3-3 Ընկերական խաղ
43 Հունիսի 2, 2013 (2013-06-02)[m 30] Տորոնտո, Կանադա Կանադա Կանադա Էբբի Վամբախ 1-0 3-0 Ընկերական խաղ
44 Թոբին Հիթ 2-0
45 Հունիսի 19, 2014 (2014-06-19)[m 31] Հարտֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ Ֆրանսիա Ֆրանսիա Էլլի Լոնգ 1-1 2-2 Ընկերական խաղ
46 Թոբին Հիթ 2-2
47 Սեպտեմբերի 13, 2014 (2014-09-13)[m 32] Սանդի, Յուտա, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա առանց փոխանցման 3-0 8-0 Ընկերական խաղ
48 Քրիստեն Պրեսս 5-0
49 Սեպտեմբերի 18, 2014 (2014-09-18)[m 33] Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա Հիզեր Օ’Ռայլի 4-0 4-0 Ընկերական խաղ
50 Փետրվարի 13, 2015 (2015-02-13)[m 34] Միլթոն-Քինս, Անգլիա Անգլիա Անգլիա Լորեն Հոլիդեյ 1-0 1-0 Ընկերական խաղ
51 Մարտի 6, 2015 (2015-03-06)[m 35] Վիլա-Ռեալ-դի-Սանտու-Անտոնիու, Պորտուգալիա Շվեյցարիա Շվեյցարիա Լորեն Հոլիդեյ 2-0 3-0 Ալգարվեյի գավաթ 2015
52 Հունիսի 22, 2015 (2015-06-22)[m 36] Էդմոնտոն, Ալբերտա, Կանադա Կոլումբիա Կոլումբիա Էլի Կրիգեր 1-0 2-0 Աշխարհի առաջնություն 2015
53 Օգոստոսի 19, 2015 (2015-08-19)[m 37] Չաթանուգա, Թեննեսի, ԱՄՆ Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Էմի Ռոդրիգես 7-2 7-2 Ընկերական խաղ
54 Սեպտեմբերի 20, 2015 (2015-09-20)[m 38] Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ Կաղապար:Դրոշավորում/Գաիտի Գաիտի Ուիթնի Էնգեն 7-0 8-0 Ընկերական խաղ
55 Հոկտեմբերի 25, 2015 (2015-10-25)[m 39] Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ Բրազիլիա Բրազիլիա Թոբին Հիթ 1-0 3-1 Ընկերական խաղ
56 Դեկտեմբերի 10, 2015 (2015-12-10)[m 40] Սան Անտոնիո, ԱՄՆ Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Լինդսի Հորան 2-0 6-0 Ընկերական խաղ
57 Հունվարի 23, 2016 (2016-01-23)[m 41] Սան Դիեգո, ԱՄՆ Իռլանդիա Իռլանդիա Կարլի Լլոյդ 4-0 6-0 Ընկերական խաղ
58 Փետրվարի 10, 2016 (2016-02-10)[m 42] Ֆրիսկո, Տեխաս, ԱՄՆ Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Կարլի Լլոյդ 1-0 5-0 ԿՕՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական մրցաշարի որակավորում 2016
59 Կարլի Լլոյդ 4-0
60 Փետրվարի 19, 2016 (2016-02-19)[m 43] Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Լինդսի Խորան 2-0 5-0 ԿՕՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական մրցաշարի որակավորում 2016
61 առանց փոխանցման 4-0
62 Մորգան Բրայան 5-0
63 Մարտի 6, 2016 (2016-03-06)[m 44] Նեշվիլ, Թենեսի, ԱՄՆ Ֆրանսիա Ֆրանսիա Մելլորի Պյու 1-0 1-0 SheBelieves Cup
64 Մարտի 9, 2016 (2016-03-09)[m 45] Բոկա-Ռատոն, Ֆլորիդա, ԱՄՆ Գերմանիա Գերմանիա Մեգան Կլինգենբերգ 1-1 2-1 SheBelieves Cup

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեսթեր Նյու Յորք Ֆլեշ»
  • WPS-ի հաղթող - 2011
«Պորտլանդ Թորնս»
  • NWSL-ի հաղթող - 2013
«Լիոնի Օլիմպիկ»
  • ՈՒԵՖԱ կանանց լիգայի առաջնության հաղթող - 2017

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական չեմպիոն - 2012
  • Աշխարհի չեմպիոն - 2015
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր - 2011
  • Մինչև 20 տարեկանների աղջիկների աշխարհի առաջնության հաղթող - 2008
  • Ալգարվեյի Գավաթի դափնեկիր - 2011, 2013, 2015

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե գնդակի դափնեկիր - 2008
  • ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012
  • ԱՄՆ-ի խորհրդանշական հավաքականի խաղացողը NCAA-ի վարկածով - 2010
  • Թոփ 10 ըստ Pac 10 Conferenc-ի - 2008, 2009, 2010
  • ESPY Award-ի հաղթողը տարվա բեկման համար - 2012, 2013
  • Տարվա մարզուհին ՝ կանանց սպորտի հիմնադրամի վարկածով - 2012
  • ԱՄՆ-ի առաջնության երկրորդ խորհրդանշական հավաքականի ֆուտբոլիստը - 2013
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարվա խաղացողը - 2013[65]
  • ԱՄՆ-ի բոլոր ժամանակների կանանց հավաքականի անդամ[68]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.timbers.com/thornsfc/alex-morgan
  2. «What's In A Name?». US Soccer. 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին.
  3. Klemko, Robert (2012 թ․ օգոստոսի 6). «Alex Morgan's goal beats Canada, puts U.S. in Olympic final». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  4. 4,0 4,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Alex Morgan, Christine Sinclair among first seven players added to Portland Thorns FC through allocation processPT, 2013.
  6. Babesdirectory — 2020.
  7. Borden, Sam (2012 թ․ հուլիսի 22). «Rising as Fast as Her Feet Will Take Her». New York Times. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. Jenna Pel (2011 թ․ ապրիլի 1). «20 Questions With Alex Morgan» (անգլերեն). All White Kit. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  9. «Huge expectations for Cal's Morgan». Sports Illustrated. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. Cohen, Emily (2011 թ․ նոյեմբերի 2). «Becoming Alex Morgan: Rising star reflects on youth game (Part 1)». Soccer America. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Alex Morgan». University of California, Berkeleyaccessdate=March 16, 2014.
  12. «Alex Morgan Biography». A&E Biography. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  13. Robledo, Fred (2012 թ․ հունվարի 17). «Diamond Bar's Alex Morgan continues to prove she belongs, London Olympics are next». Inside So Cal. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  14. Curley, Joe. «U.S. Women's National Team Phenom Alex Morgan Talks About the Upcoming World Cup & Cal South ODP». Cal South. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  15. Angulo, Blair (2012 թ․ հուլիսի 19). «Alex Morgan kicks it old school». ESPN. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  16. Arnold, Geoffrey (2013 թ․ հուլիսի 27). «Thorns' Alex Morgan embraces stardom and role as face of women's soccer». Oregon Live. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. McDowell, Dimity (2013 թ․ հոկտեմբերի 23). «Little Bit of Everything for Alex Morgan». ESPN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  18. «Senior Q&A With Alex Morgan». Cal Athletics. 2010 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին.
  19. «Alex Morgan drafted first by Flash». ESPN. Associated Press. 2011 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  20. «Alex Morgan Selected First in WPS Draft». University of California, Berkeley. 2011 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  21. Kassouf, Jeff (2011 թ․ մայիսի 1). «Western New York Flash 3-0 Atlanta Beat: Sinclair brace lifts Flash in home opener». The Equalizer. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  22. «Alex Morgan». Soccer Way. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. «WNY Flash Timeline» (անգլերեն). Официальный сайт «WNY Flash». Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  24. «Flash defeats Philly for the title». ESPN. 2011 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  25. Foudy, Julie (2012 թ․ հունվարի 31). «WPS Suspension A Setback For Women's Soccer». ESPN. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  26. «Sounders women sign Alex Morgan». ESPN. 2012 թ․ փետրվարի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  27. «Seattle Women Sounders: Coach Michelle French Leads A Field Of Superstars». CBS. 2012 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  28. Mayers, Joshua (2012 թ․ փետրվարի 27). «Sounders Women sign another USWNT star, forward Alex Morgan». The Seattle Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  29. «Sounders Sign Forward Alex Morgan». Seattle Sounders Women. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  30. Kassouf, Jeff (2012 թ․ փետրվարի 15). «Solo, Leroux to play for Seattle Sounders Women in 2012». Equalizer Soccer. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  31. «2012 Seattle Sounders Women». W-League. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  32. Gaschk, Matt (2012 թ․ ապրիլի 9). «Sounders Women prepare for groundbreaking season». Seattle Sounders FC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  33. «Sellout crowd watches debut of Sounders' stars». Soccer America. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  34. 34,0 34,1 «Sounders Women Awarded W-League Organization of the Year». Seattle Sounders Women. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  35. 35,0 35,1 «11 Questions: Alex Morgan» (անգլերեն). NWSL. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  36. «Alex Morgan, Christine Sinclair among first among seven players added to Portland Thorns FC through allocation process». Portland Timbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  37. Graham Parker (2013 թ․ հունվարի 14). «Alex Morgan and Christine Sinclair join Portland Thorns in new NWSL». The Guardian. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին. {{cite web}}: Unknown parameter |lan= ignored (օգնություն)
  38. Braeback, Jeremiah (2013 թ․ ապրիլի 21). «Thorns FC control game, emerge victorious in first Cascadia Derby». NWSL News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  39. «Portland Thorns FC Match Recap: Reign Down, Roses Up». SB Nation. 2013 թ․ ապրիլի 22. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  40. «Portland Thorns FC players named to NWSL Best XI Second Team». Portland Timbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  41. «NWSL BEST XI». National Women's Soccer League. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  42. «Portland wins inaugural NWSL title». Fox Sports. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  43. «Alex Morgan is oh-so-close to returning to Portland Thorns, US national team». Associated Press (անգլերեն). FOX News. 2014 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  44. «Alex Morgan Voted Player of the Week» (անգլերեն). NWSL. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  45. Q&A with U.S. Under-20 Star Alex Morgan Արխիվացված 2012-03-24 Wayback Machine, Cal Athletics, July 11, 2008.
  46. U.S. Under-20 Women Hand Cuba 9-0 Defeat In FIFA U-20 World Cup Qualifying Action Արխիվացված 2011-06-11 Wayback Machine, United States Soccer Federation, June 20, 2008.
  47. FIFA U-20 Women’s World Cup Chile 2008 Goal of the Tournament Արխիվացված 2009-02-11 Wayback Machine, FIFA.com.
  48. 2008 Goal of the Year declared Արխիվացված 2015-01-28 Wayback Machine, FIFA.com, January 20, 2009.
  49. Morgan and Leroux, blazing a trail Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, FIFA.com, December 8, 2008.
  50. WINTER GAMES U.S women overcome Mexico in snow, 1-0 Արխիվացված 2011-01-23 Wayback Machine, Big Apple Soccer, March 31, 2010.
  51. U.S. women shut out Italy, 1-0, and near World Cup qualification, Los Angeles Times, November 20, 2010.
  52. «Sundhage Names 2011 U.S. Women's World Cup Team» (անգլերեն). USSoccer.com. 2011 թ․ մայիսի 9. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  53. «2012 ESPYs Nominees». ESPN. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  54. «No awards for Wambach, Sundhage». ESPN. 2012 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  55. Leander Schaerlaeckens (2012 թ․ դեկտեմբերի 21). «Alex Morgan hit the heights in 2012 Fox Soccer's USA Player of the Year award». Fox Soccer.
  56. «Olympics hero Alex Morgan to play for Portland Thorns FC». Fox 12 Oregon. 2013 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  57. «Rapinoe scores, US defeats Colombia». FoxSports.com. 2012 թ․ հուլիսի 28.
  58. «Abby Wambach Goal Gives U.S. Women's National Team a 1–0 Victory Against Korea DPR and Group G Title at 2012 Olympics». USSoccer.com. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին.
  59. White, Joseph (2012 թ․ օգոստոսի 4). «U.S. women defeat New Zealand 2–0, advance to semifinal». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  60. Roenigk, Alyssa (2012 թ․ օգոստոսի 7). «Alex Morgan makes most of moment». ESPN.com.
  61. Harish, Alon (2012 թ․ օգոստոսի 9). «U.S. Women's Soccer Wins Gold Over Japan in Rematch – ABC News». Abcnews.go.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  62. «US WNT Caps off Fan Tribute Series Against China PR in Florida». USSoccer.com. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  63. «U.S. forward Wambach named world's best player». Sports Illustrated. 2013 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  64. «WNT Takes 2013 Algarve Cup Title with 2–0 Win Against Germany». USSoccer.com. 2013 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին.
  65. 65,0 65,1 «Peralta, Morgan named 2013 CONCACAF Players of the Year». 2013 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  66. «Abby Wambach and Alex Morgan Named to Shortlist for FIFA Women's World Player of the Year». USSoccer.com. 2013 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  67. «FIFA Ballon d'Or 2013 - Women's results» (PDF). FIFA.com. 2014 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  68. 68,0 68,1 «U.S. Soccer Announces All-Time Best XI» (անգլերեն). NWSL. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  69. Peter Nolan (2012 թ․ դեկտեմբերի 4). «Alex Morgan Is U.S. Soccer's Player Of The Year» (անգլերեն). GotSoccer. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  70. 70,0 70,1 Scott French (2011 թ․ հունիսի 27). «WWC: Alex Morgan, built for speed?» (անգլերեն). ESPN. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  71. Doug McIntyre (2015 թ․ օգոստոսի 6). «Alex Morgan In the Crossroads: What to Expect from the Insanely Fast Forward» (անգլերեն). ESPN. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  72. Jeff Kassouf. «It's Alex Morgan Time» (անգլերեն). NBC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  73. Jenna Pel (2012 թ․ ապրիլի 27). «U.S. Women's striker Alex Morgan; examining her amazing goal totals – Part I» (անգլերեն). NBC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  74. de Jesus Ortiz, Jose (2013 թ․ նոյեմբերի 19). «Dynamo in talks to bring women's pro soccer team to Houston».
  75. Craig Bennett (2015 թ․ օգոստոսի 6). «Alex Morgan: 5 Fast Facts You Need to Know» (անգլերեն). Heavy. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  76. A Year of Wins! Soccer Stars Alex Morgan and Servando Carrasco Expecting a Daughter
  77. «Soccer star Alex Morgan has book deal». Wall Street Journal. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  78. «official publisher page for Alex Morgan». Simon & Schuster. 2012 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  79. Carlisle, Jeff (2012 թ․ հունվարի 20). «Can Alex Morgan crack the starting XI?». ESPN. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  80. Wahl, Grant (2013 թ․ հուլիսի 24). «Alex In Wonderland». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  81. «Team USA Soccer Stars Alex Morgan and Heather Mitts Join the GNC LiveWell Team as Brand Ambassadors». PR News Wire. 2012 թ․ հունվարի 28. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  82. «ChapStick(R) Announces Olympic Gold Medalist Alex Morgan As New Face of the Brand». Business Wire. 2013 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  83. Pressman, Stacey (2013 թ․ փետրվարի 5). «Alex Morgan talks Katy Perry, music playlist». ESPN The Magazine.
  84. «This is SportsCenter – Fish Out of Water – Hope Solo & Alex Morgan». YouTube. ESPN. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  85. D'Arcy Maine (2015 թ․ ապրիլի 23). «The Big Score Abby Wambach and Alex Morgan Revealed on 'American Idol'» (անգլերեն). ESPN. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.

Խաղերի հաշվետվություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «U.S. Women's National Team Comes from Behind to Tie China 1–1». US Soccer. 2010 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «U.S. Women Defeat Guatemala 9–0 to Qualify for Semifinals». US Soccer. 2010 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «U.S. Women's National Team Beats Costa Rica 4–0 to Top Group B». US Soccer. 2010 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Goal in Waning Seconds Gives USA 1–0 Away Win Against Italy». US Soccer. 2010 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  5. «U.S. Women Put Four Past Finland in Group A Finale». US Soccer. 2010 թ․ մարտի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  6. «U.S. WNT Defeats Iceland For 2011 Algarve Cup Title». US Soccer. 2010 թ․ մարտի 9. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  7. «U.S. WNT Advances to Final of 2011 FIFA Women's World Cup». US Soccer. 2011 թ․ հուլիսի 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «USA Falls in Dramatic Penalty Kick Shootout to Japan». US Soccer. 2011 թ․ հուլիսի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  9. «U.S. Women Defeat Canada 3–0 Behind Two Goals from Abby Wambach». US Soccer. 2011 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «U.S. Women's National Team Qualifies for Semifinals of 2012 CONCACAF Olympic Women's Qualifying». US Soccer. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «U.S. Women's National Team Qualifies for 2012 London Olympics with 3–0 Victory Against Costa Rica». US Soccer. 2012 թ․ հունվարի 27. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. «U.S. Women's National Team Defeats Canada 4–0». US Soccer. 2012 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Two Late Goals by Alex Morgan Lead U.S. Women's National Team to 2–1 Victory Against New Zealand». US Soccer. 2012 թ․ փետրվարի 11. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. «Morgan Scores Twice as U.S. WNT Defeats Denmark 5–0 to Open 2012 Algarve Cup». US Soccer. 2012 թ․ փետրվարի 29. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «U.S. Women's National Team Routs Sweden 4–0 to Take Third Place at 2012 Algarve Cup». US Soccer. 2012 թ․ մարտի 7. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  16. «Alex Morgan Scores as the U.S. Women's National Team Draws 1–1 with Japan». US Soccer. 2012 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  17. «U.S. Women's National Team Defeats China 4–1». US Soccer. 2012 թ․ մայիսի 27. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  18. «WNT Earns 3–1 Win on the Road against Sweden». US Soccer. 2012 թ․ հունիսի 16. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. «U.S. Women's National Team Defeats Japan 4–1 in Penultimate Tune-Up for the 2012 Olympics». US Soccer. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  20. White, Joseph (2012 թ․ հուլիսի 25). «United States women's soccer rallies to beat France in London Olympics debut». Detroit Free Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «U.S. Women's National Team Defeats Canada 4–3 in Drama Filled Overtime Match to Qualify for Gold Medal Game at 2012 Olympics». US Soccer. 2012 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. Krieger, HW (2012 թ․ սեպտեմբերի 1). «U.S. Women's National Team topples Costa Rica 8–0 to open Fan Tribute Tour in Rochester». soccerwire.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  23. «U.S. Women's National Team Comes Back to Defeat Australia 2–1». US Soccer. 2012 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  24. «U.S. Women's National Team Provides Head Coach Pia Sundhage with 6–2 Victory». US Soccer. 2012 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  25. «U.S. WNT Defeats Ireland 5–0 in Fan Tribute Tour». US Soccer. 2012 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  26. «U.S. Women's National Team Defeats Ireland 2–0». soccerchris.com. 2012 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  27. «Alex Morgan Scores as U.S. Women Tie Sweden 1–1». US Soccer. 2013 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  28. «WNT Takes 2013 Algarve Cup Title with 2–0 Win Against Germany». US Soccer. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  29. «U.S. Women's National Team Ties Germany in 3–3 Thriller». US Soccer. 2013 թ․ ապրիլի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  30. «US WNT Defeats Canada 3–0 in Centennial Celebration Match». US Soccer. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  31. «U.S. WNT Equalizes Twice as Morgan's Brace Earns 2–2 Draw with France». US Soccer. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  32. «U.S. WNT Routs Mexico 8–0 as Hope Solo Earns Record 72nd Clean Sheet». US Soccer. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  33. «U.S. WNT Defeats Mexico 4–0 in Final Tune-Up». US Soccer. 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  34. «WNT Caps Off European Trip with 1–0 Victory against England». US Soccer. 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  35. «WNT Moves into First Place in Group B, Tops Switzerland 3–0 at Algarve Cup». US Soccer. 2015 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  36. «USA Advances to 2015 World Cup Quarterfinal with 2–0 Win Against Colombia». US Soccer. 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  37. «WNT Continues Victory Tour with 7–2 Win in Chattanooga». US Soccer. 2015 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  38. «Lloyd Hat Trick Leads WNT in 8–0 Victory against Haiti in Birmingham». US Soccer. 2015 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  39. «U.S. WNT Downs Brazil 3–1 in Front of Record-Crowd in Orlando as Lauren HOliday and Lori Chalupny Play Final International Games». US Soccer. 2015 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  40. «WNT Continues Victory Tour with 6–0 Win vs. Trinidad & Tobago in San Antonio». US Soccer. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  41. «U.S. WNT Opens 2016 with 5–0 Win Against Republic of Ireland in Front of Record Crowd in San Diego». U.S.Soccer. 2016 թ․ հունվարի 23. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  42. «WNT Opens 2016 Olympic Qualifying with Big 5–0 Win vs. Costa Rica in Frisco». U.S.Soccer. 2016 թ․ փետրվարի 10. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  43. «WNT Punches Ticket to Rio with 5-0 Win Against Trinidad & Tobago». U.S. Soccer. 2016 թ․ փետրվարի 20.
  44. «WNT Defeats France 1-0 at SheBelieves Cup on Stoppage Time Goal From Alex Morgan in Front of Record Crowd in Nashville». U.S.Soccer. 2016 թ․ մարտի 6. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  45. «USA Defeats Germany 2-1 to Win 2016 SheBelieves Cup». U.S.Soccer. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Մորգան» հոդվածին։