Աբաս Քիառոստամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբաս Քիառոստամի
عباس کیارستمی
Abbas-kiarostami-venice.jpg
Անունը Աբաս Քիառոստամի
Բնօրինակ
անունը
عباس کیارستمی
Ծնվել է հունիսի 22, 1940 (1940-06-22) (74 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Ազգություն Իրան Իրան
Աշխատանք 1962 - ցայսօր
Պարգևներ և
մրցանակներ՝
«Ոսկե արմավենու ճյուղ»
Կայք IMDb

Աբաս Քիառոստամի (պարսկերեն՝ عباس کیارستمی) պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Իրանական կինոյի «Նոր ալիք»-ի առաջատարներից մեկը։ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր։

Կյանքը և կարիերան[խմբագրել]

Աբաս Քիառոստամին ծնվել է Իրանում՝ Թեհրան քաղաքում, 1940 թվականի հունիսի 22-ին։ Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում։ 1960-68 թթ. սկսել է աշխատել կինոյում՝ որպես կինոյի տիտրերի նկարիչ և նկարահանել է գովազդային հոլովակներ։ 1969-ին ընկերոջ հետ հիմնել է «Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտ»-ի կինեմատոգրաֆիայի բաժինը։ Մինչև 1970-ը Քիառոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա անցել է լիամետրաժ ֆիլմերի։ Նա գերադասում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում։ 2001-ից Քիառոսթամին տարվել է փոքրիկ կինոխցիկով, և դրա արդյունքն այն է, որ այժմ աշխատում է միայն թվային տեխնոլոգիաներով։ Վավերացված պատճեն ֆիլմը՝ Քիառոստամիի առաջին աշխատանքն է Իրանից դուրս։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

  • 1989-ին Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակին
  • 1992-ին Կաննի կինոփառատոնի «Ռոսելլինի» մրցանակին
  • 1997-ին «Բալի համը» ֆիլմին շնորհվել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը»
  • 1999-ին Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը
  • 1997-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արժանացրել է «Ֆելինիի» մեդալի
  • 2005-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար

Հղումներ[խմբագրել]