Քամին մեզ կտանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամին մեզ կտանի
Bad ma ra khahad bord
Ֆիլմի պոստերը
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Իրան Իրան
Թվական 1999
Լեզու պարսկերեն
Ռեժիսոր Աբաս Քիառոստամի
Պրոդյուսեր Մարին Կարմից
Աբաս Քիառոստամի
Սցենարիստ(ներ) Աբաս Քիառոստամի
Օպերատոր Մահմուդ Կալարի
Երաժշտություն Փեյման Յազդանյան
Շահույթ $259 510 (ԱՄՆ)
Տեղայնացնող 119 րոպե
IMDb ID 0209463
description

Քամին մեզ կտանի (պարսկերեն՝ باد ما را خواهد برد, Bād mā rā khāhad bord) ֆիլմի համար Աբաս Քիառոստամին արժանացել է 3 մրցանակի Վենետիկի կինոփառատոնում՝ այդ թվում նաև որպես լավագույն ֆիլմ։

Սյուժե[խմբագրել]

Մի ինժեներ ուղևորվում է հեռավոր իրանական գյուղ՝ անհասկանալի գործուղմամբ, որով նախատեսված են փոս փորող անհայտ օգնականներ։ Բլրի մոտ աշխատող մարդիկ դառնում են ֆիլմում պատկերված միջավայրի գլխավոր կերպարներից։ Ինժեները մերթընդմերթ մեքենայով բարձրանում է զառիվերը, որպեսզի ընդունի այն հեռախոսազանգերը, որոնք լավ չեն հասնում ստորոտի գյուղը։ Ի՞նչ զանգեր են դրանք։ Ծեր կի՞ն է մեռնում։ Խոսքը թաղված գանձի որոնման մասի՞ն է, թե՞ դիակները շիրմից հանելու։ Սա մնում է անհայտ, քանի որ խոսակցին մենք չենք լսում։ Ժամանակակից հերոսի կյանքում իշխող մեքենան ու ձեռքի հեռախոսը թվում են աննպատակ, կարևորվում են միայն մղումներն ու պահի զգայական բովանդակությունը։ Գյուղացիների ավանդական կյանքն էլ ավելի իմաստալից չի թվում։ Ֆիլմը նման է Բեքեթի աբսուրդի թատրոնին, «Գոդոյին սպասելիս» պիեսին։

Դերերում[խմբագրել]

  • Բեհզադ Դուրանի
  • Նողրե Ասադի
  • Ռուշան Քարամ Էլմի
  • Բահման Ղոբադի
  • Շահպուր Ղոբադի
  • Ռեյհան Հեյդարի
  • Մասուդ Մենսուրի
  • Ալի Ռեզա Նադերի
  • ՖրանգիսՌահսեփար