Թեհրանի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեհրանի համալսարան
պարս.՝ دانشگاه تهران
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Կարգախոսمیاسای ز آموختن یک زمان
Հիմնադրված է1934
Տիպհասարակական
Ուսանողներ33 672
ԱնդամակցությունՄիջազգային գիտական խորհուրդ[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Գույներերկնագույն
Երկիր Իրան[3]
ՏեղագրությունԹեհրան
Կայքut.ac.ir(պարս.)
Թեհրանի համալսարան (Իրան)##
Թեհրանի համալսարան (Իրան)
Թեհրանի համալսարան, Իրան
 University of Tehran Վիքիպահեստում

Թեհրանի համալսարան (պարս.՝ دانشگاه تهران), Իրանի ամենահին և ժամանակակից համալսարանն է։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում աշխատում են 1500 գիտաշխատողներ, ունի շուրջ 33 000 ուսանող։ Ռեկտորը տնտեսագետ, դոկտոր Ֆարհատ Ռահբարն է, ով մինչև 2007 թվականը եղել է Իրանի փոխնախագահը։

Համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին Ռեզա Շահի հրամանով։ Համալսարանն ստեղծվել է այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միաձուլման արդյունքում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի դպրոցի մուտքը, Ճարտարապետության մեջ զգալի է 20-րդ դարի եվրոպական ազդեցությունը
Ինժեներական դպրոցի շենքըT Ամիր Աբադ կամպուսում

Նախնական Թեհրանի համալսարանն ունեցել է 6 ֆակուլտետ։

  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Գիտության ֆակուլտետ (1934)
  • Գրականության, փիլիսոփայության և գիտա-կրթական ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ (1934)
  • Դեղագիտության ֆակուլտետ (1934)
  • Ատամնաբուժության ֆակուլտետ (1939)
  • Ինժեներական ֆակուլտետ (Fanni) (1942)[4]
  • Իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ

Հետագայում այլ ֆակուլտետներ էլ հիմնադրվեցին։

  • Գեղարվեստի ֆակուլտետ (1941)
  • Անասնաբուժական ֆակուլտետ (1943)
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ (1945)
  • Կառավարման ֆակուլտետ (1954)
  • Կրթության ֆակուլտետ (1954)
  • Բնական ռեսուրսների ֆակուլտետ (1963)
  • Տնտեսագիտության ֆակուլտետ (1970)
  • Սոցիալական գիտությանների ֆակուլտետ (1972)
  • Բնապահպանական ֆակուլտետ[5] (1975)
  • Օտար լեզուների ֆակուլտետ (1989)
  • Ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
  • Աշխարհագրության ֆակուլտետ (2002)
  • Երկրագիտության ֆակուլտետ[6] (~2007)
  • Ձեռնարկատիրության ֆակուլտետ
  • Նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետ (~2010)

1992 թվականին Բժշկության, Ատամնաբուժության և Դեղագիտության ֆակուլտետները դուրս եկան համալսարանի կազմից և ստեղվեց Թեհրանի բժշկագիտական համալսարանը, որը նույնպես տեղակայված է նույն կամպուսում։

Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանի համալսարանը համագործակցում է մի շարք առանցքային ինստիտուտների հետ՝

  • Կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի ինստիտուտ
  • Երկրաֆիզիկայի ինստիտուտ
  • Անապատների հետ համագոյակցության միջազգային հետազոտությունների կենտրոն
  • Գիտության պատմության ինստիտուտ
  • Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտ
  • Էլեկտրոնիկայի ինստիտուտ
  • Կանանց հետազոտությունների կենտրոն
  • Կիրառական մենեջմենտի հետազոտական կենտրոն
  • Dehkhoda Dictionary Institute
  • Մեքենաների, վառելիքի և շրջական միջավայրի հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ
  • Turbo մեքենաների ինստիտուտ
  • Վառելիքա-ինժեներական ինստիտուտ
  • Ջրային ինստիտուտ
  • Էներգետիկայի պլանավորման և կառավարման հետազոտության ինստիտուտ
  • Ինժեներական օպտիմալացման հետազոտական խումբ
  • Կենսաբանական հետազոտության ինստիտուտ
  • Ընդլայնված նյութերի հետազոտության ինստիտուտ
  • Անօրգանական նյութերի հետազոտության ինստիտուտ
  • ԹՀ գիտահետազոտական ինստիտուտ (UTRI) Արխիվացված 2020-08-10 Wayback Machine
  • ԹՀ տեխնոպարկը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://council.science/members/online-directory/
  2. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  4. «Hessaby». Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  5. «Graduate Faculty of Environment». University of Tehran. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Faculty of World Studies». University of Tehran. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրանի համալսարան» հոդվածին։