Բալի համը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալի համը
պարս.՝ طعم گيلاس և պարս.՝ Ta'm-e gilās
Երկիր Իրան
Ժանրդրամա[1][2], ռոուդ-մուվի[3] և դրամա
Թեմաինքնասպանություն
Թվական1997, հուլիսի 16, 1998[4], նոյեմբերի 26, 1997[5], մայիսի 18, 1999[5] և դեկտեմբերի 31, 2016[5]
Լեզուպարսկերեն
ՌեժիսորԱբաս Քիառոստամի[1][2][6]
ՊրոդյուսերԱբաս Քիառոստամի
Սցենարի հեղինակԱբաս Քիառոստամի
ԴերակատարներՀոմայուն Էրշադի
ՕպերատորՀոմայուն Փայվար
ՄոնտաժԱբաս Քիառոստամի
Պատմվածքի վայրԹեհրան[3]
Նկարահանման վայրԹեհրան
ԿինոընկերությունCiby 2000
Տևողություն95 րոպե

Բալի համը (պարս.՝ طعم گیلاس), ռեժիսոր Աբաս Քիառոստամիի 1997 թվականին նկարահանած ֆիլմը։

2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Բադին (Հոմայուն Էրշադի)՝ միջին տարիքի մի մարդ, Թեհրանում վարելով իր մեքենան՝ փնտրում է մեկին, ով կհամաձայնի մեծ գումարի դիմաց իր համար մի գործ անել։ Ընթացքում նա բացահայտում է, որ մտադիր է սպանել իրեն և արդեն փորել է գերեզմանը։ Նրան պետք է մեկը, ով իր մահից հետո մարմինը հողին կհանձնի։ Նա չի քննարկում, թե ինչու է ուզում ինքնասպան լինել։

Սկզբում նա հանդիպում է մի երիտասարդ, ամաչկոտ զինվորի, ով հրաժարվում է անել այդ աշխատանքը և դուրս է փախչում Բադիի մեքենայից։ Այնուհետև նրան է հանդիպում մի սեմինարիստ, ով նույնպես հրաժարվում է, քանի որ կրոնական առարկություններ ունի ինքնասպանության հանդեպ։ Երրորդ անձը, ում Բադին հանդիպում է, մի խրտվիլակագործ է։ Նա պատրաստ է օգնել Բադիին, քանի որ նրան գումար է անհրաժեշտ իր հիվանդ երեխայի համար, բայց նա փորձում է խոսել ու հետ համոզել Բադիին՝ բացահայտելով, որ որոշ ժամանակ առաջ ինքն էլ է ցանկացել ինքնասպան լինել, բայց ընտրել է ապրելու տարբերակը, երբ ճաշակել է բալի համը։ Նա խոստանում է Բադիին հողին հանձնել, եթե առավոտյան նրան մեռած գտնի։

Ֆիլմի վերջում գլխավոր հերոսը խմում է բոլոր դեղահաբերը և գալիս նշանակված վայր և քնում։ Պարզ չէ՝ արդյոք նա մահացել է։ Ֆիլմի վերջին րոպեները փաստագրական են և ցույց են տալիս նկարահանող անձնակազմի և դերասանների աշխատանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոմայուն Էրշադի - Բադի
  • Աբդոլռահման Բաղերի - պարոն Բագերի
  • Աֆշին Խորշիդ Բախթիարի
  • Սաֆար Ալի Մորադի - զինվոր
  • Միր Հոսեյն Նուրի - մեդրեսի ուսանող, սեմինարիստ
  • Ահմադ Անսարի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
1997 Կաննի կինոփառատոն[8] «Ոսկե արմավենու ճյուղ» Հաղթանակ
1998 Բոստոնի կինոքննադատների ընկերության մրցանակաբաշխություն Լավագույն արտասահմանյան ֆիլմ Հաղթանակ
1999 ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերություն Լավագույն օտարալեզու ֆիլմ Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների ընկերակցություն Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրվել է
Cóndor de Plata մրցանակաբաշխություն Լավագույն արտասահմանյան ֆիլմ Առաջադրվել է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0120265/
  2. 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film553110.html
  3. 3,0 3,1 https://www.cineclubdecaen.com/realisat/kiarostami/goutdelacerise.htm
  4. http://www.kinokalender.com/film327_der-geschmack-der-kirsche.html
  5. 5,0 5,1 5,2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  6. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=9121.html
  7. «Բալի համը». www.gaiff.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  8. Ebert, Roger. «Taste of Cherry Movie Review & Film Summary (1998) | Roger Ebert». www.rogerebert.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]