Ֆրենսիս Պարկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Պարկման
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1823(1823-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 8, 1893(1893-11-08)[5][1][2][…] (70 տարեկան)
Մահվան վայրJamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[6]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի իրավունքի դպրոց և Հարվարդի քոլեջ
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր
ԵրկերThe Oregon Trail: Sketches of Prairie and Rocky-Mountain Life? և France and England in North America?
Մասնագիտությունպտղաբան, պատմաբան և գրող
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Ծնողներհայր՝ Francis Parkman?, մայր՝ Caroline Parkman?[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկայի հնավաճառության միություն
ԵրեխաներKatherine Scollay Coolidge?[8]
Ստորագրություն
Изображение автографа
 Francis Parkman Վիքիպահեստում

Ֆրենսիս Պարկման (անգլ.՝ Francis Parkman, սեպտեմբերի 16, 1823(1823-09-16)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - նոյեմբերի 8, 1893(1893-11-08)[5][1][2][…], Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[6]), ամերիկացի պատմաբան և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան
Ֆրենսիս Պարկման գերեզմանը Աուբուրն գերեզմանատանը
Ֆրենսիս Պարկման

Ծնվել է մեծահարուստի ընտանիքում։ Հայրը քահանա էր։ Մանկուց ունեցել է առողջական խնդիրներ։ Սկսած 1831 թվականից սովորել է մասնավոր դպրոցում իսկ 1840 թվականին ընդունվել է Հարվարդի քոլեջ։ Ավարտելուց առաջ ծնողները նրան ուղարկել են Եվրոպա շրջագայության, որի ընթացքում նա այցելել է Միջերկրականի մի շարք կղզիներ, Իտալիա, Շվեյցարիա, Ֆրանսիա և Շոտլանդիա, այցելել է նաև Ապենինի լեռներ , բարձրանալով Վեզուվ։ Ճանապարհորդությունը տևեց 1843 թվականի նոյեմբերից մինչև 1844 թվականի հունիսը։

Պարկմանը 1844 թվականի աշնանը ավարտել է իրավաբանական դպրոցը։ Այնուհետև 1845 թվականին սկսել է հրատարակել իր առաջին հոդվածները ամերիկյան ամսագրերում։ 1846 թվականին շարունակել է ուսումը, մեկնելով Նյու–Յորք Բալթիմոր։ Նա այցելել է Ամերիկայի Արևմուտք, որոշ ժամանակ ապրել հնդկացիների՝ Սիու ժողովրդի շրջանում։

Ճամփորդելով Ժայռոտ լեռներով՝ նա նկարագրեց այն իր «Oregon trail. Prairie and Rocky Mountain life» գրքում(1849)։ Նրա պատմական գործերը, հիմնված լինելով արխիվային հետազոտությունների վրա գրի են առնվել հետաքրքրաշարժ ձևով, պահպանվել են բազմաթիվ հրատարակություններում։

Նույն թվականին Պարկերը, կրկին առողջական խնդիրներ ունենալով, իր առողջությունը բարելավելու համար 1856 թվականին մեկնել է Կանադա, այնուհետև Ֆրանսիա։ 1889 թվականին նա դարձել է իրավագիտության դոկտոր։
Կարճատև հիվանդությունից հետո՝ նա մահացավ իր տանը։ Բոստոնսում կանգնեցվել է Ֆրենսիս Պարկմանի հուշակոթողը, որի քանդակագործն է ֆրանսիացի Դանիել Չեսթերը․

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկմանը ԱՄՆ-ի նշանավոր ազգային պատմաբաններից մեկն էր, որը հայտնի է գաղութատիրության տարիներին․ Հյուսիսային Ամերիկայի պատմության վերաբերյալ իր գրություններով։ Նրա գործը գովաբանվել են պատմաբանների կողմից։

Հեղինակի են պատկանում «The Oregon Trail: Sketches of Prairie and Rocky-Mountain Life» և «France and England in North America» յոթ հատորանոց աշխատանքները։ Այս գործերը դեռևս գնահատվում են ոչ միայն որպես գրական ստեղծագործություն, այլև որպես հետաքրքիր պատմական աղբյուր։

Ֆրենսիս Պարկմանը եղել է Հյուսիսային Ամերիկայի առաջատար այգեպաններից մեկը, ինչպես նաև հանդիսացել է Հարվարդի համալսարանի այգեգործության պրոֆեսոր, այս թեմայով մի քանի գրքերի հեղինակ է։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Oregon Trail (1847)
  • History of the conspiracy of Pontiac (1851)
  • Vassall Morton (1856), Novelle
  • The Pioneers of France in the New World (1865)
  • The Book of Roses (1866)
  • The Jesuits in North America in the Seventeenth Century (1867)
  • La Salle and the Discovery of the Great West (1869)
  • The Old Régime in Canada (1874)
  • Count Frontenac and New France under Louis XIV (1877)
  • Montcalm and Wolfe (1884)
  • A Half Century of Conflict (1892)
  • The Journals of Francis Parkman. Two Volumes. Edited by Mason Wade. New York: Harper, 1947.
  • The Letters of Francis Parkman. Two Volumes. Edited by Wilbur R. Jacobs. Norman: U of Oklahoma P, 1960

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Паркман, Франсис». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Պարկման» հոդվածին։