Ֆրանցիսկ Սկորինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկ Սկորինա
Франциск Скорина с Полоцька և հին սլավոներեն՝ Франциск Скорининъ
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1486(1486-03-06)[1]
ԾննդավայրՊոլոցկ, Լիտվական մեծ իշխանություն
Մահացել է1541[2]
Մահվան վայրՊրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն
Քաղաքացիություն Լիտվական մեծ իշխանություն
ԱզգությունԲելառուսներ և Սլավոններ
ԿրթությունԿրակովի համալսարան և Պադովայի համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, տպագրիչ, աստվածաշնչի թարգմանիչ, բժիշկ, հասարակական գործիչ և ձեռնարկատեր
 Francysk Skaryna Վիքիպահեստում

Ֆրանցիսկ Սկորինա (մարտի 6, 1486(1486-03-06)[1], Պոլոցկ, Լիտվական մեծ իշխանություն - 1541[2], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն), բելառուս առաջին տպագրիչը և լուսավորիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1504 թվականին ուսանել է Կրակովի համալսարանում, ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ 1512 թվականին Պադուայի համալսարանում քննություն է հանձնել բժշկագիտության դոկտորի աստիճանի համար։ 1517 թվականին հրատարակել է «Սաղմոսագիրքը»։ 1517 - 1919 թվականներին հրատարակել է «Աստվածաշնչի» 19 առանձին գիրք։ 1520-ական թվականների սկզբին տեղափոխվել է Վիլնյուս և հիմնել տպարան։ Սկորինայի մարդասիրական գաղափարներն ազդել են արևելասլավոնական ժողովուրդների հասարակական-քաղաքական կյանքի վրա։ Նա կողմնակից էր ժողովրդի լուսավորման, կրոնական հանդուրժողության և սոցիալական հավասարության։ Սկորինայի անվան հետ է կապվում բելառուսական գրական լեզվի ձևավորումն ու բելառուսական գրի զարգացումը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Պրահայում՝ որպես Ֆերդինանդ թագավորի անձնական բժիշկ ու պարտիզպան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118892193 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 445
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկ Սկորինա» հոդվածին։