Ֆրանց Բրյունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Բրյունով
գերմ.՝ Franz Friedrich Ernst Brünnow
Ծնվել էնոյեմբերի 18, 1821(1821-11-18)[1]
Բեռլին, Գերմանական միություն
Մահացել էօգոստոսի 20, 1891(1891-08-20)[1] (69 տարեկան)
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Միչիգանի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[2]
Ալմա մատերHU Berlin[3]
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][4]
Գիտական ղեկավարEnno Dirksen?[3]
Երեխա(ներ)Rudolf Ernst Brünnow?
 Franz Friedrich Ernst Brünnow Վիքիպահեստում

Ֆրանց Ֆրիդրիխ Էրնստ Բրյունով (գերմ.՝ Franz Friedrich Ernst Brünnow, նոյեմբերի 18, 1821(1821-11-18)[1], Բեռլին, Գերմանական միություն - օգոստոսի 20, 1891(1891-08-20)[1], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն), գերմանացի աստղագետ, գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Բրյունովը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և աստղագիտություն, որտեղ 1843 թվականին De attractione moleculari աշխատանքի համար ստացել է դոկտորի աստիճան։ Եղել է Հենրիխ Դովեի աշակերտը։

Այնուհետև աշխատել է Բեռլինի աստղադիտարանում Յոհան Էնկեի գլխավորությամբ։

1847-1851 թվականներին ղեկավարել է Դյուսելդորֆի աստղադիտարանը։

1851 թվականին որպես գլխավոր գիտաշխատող վերադարձել է Բեռլինի աստղադիտարան։

1854 թվականին Բրյունովը հրավիրվել է ԱՄՆ, Էնն-Արբոր քաղաք (Միչիգան նահանգ), որտեղ կառուցված աստղադիտարանում կրկին դարձել է տնօրեն և դասավանդել Միչիգանի համալսարանում։

Էնն-Արբորում աշխատանքից հետո եղել է տնօրենի տեղակալ Օլբանիում, 1859-1860 թվականներին՝ Սքենեկադի քաղաքի Դադլի աստղադիտարանում։

Տեղադրել է հոդվածներ «Astronomical Notices» ամսագրում։

1863 թվականին վերադարձել է Եվրոպա և 1866-1874 թվականներին աշխատել է Իռլանդիայում որպես թագավորական աստղագետ՝ փոխարինելով սըր Ուիլյամ Համիլտոնին։ Դուբլինի Տրինիտի քոլեջում եղել է աստղագիտության պրոֆեսոր՝ ղեկավարելով տեղական աստղադիտարանը։

1874 թվականին հրաժարական է տվել։ Մահացել է 1891 թվականի օգոստոսի 20-ին Հայդելբերգում։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Учебник сферической астрономии». Санкт-Петербург: тип. В. Безобразова и Комп., 1872—1873.
  • «Mémoire sur la comète elliptique de De Vico» (1849)
  • «Lehrbuch der spharischen Astronomie», 1851.[5]
  • «Lehrbuch Kartenentwurfslehre», մոտ. 1870

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116751835 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
  4. CONOR.Sl
  5. Brünnow, Franz (1851). Lehrbuch der sphärischen Astronomie (գերմաներեն). Ferd, Dummler's.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Բրյունով» հոդվածին։