Դյուսելդորֆ-Բիլկ աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուսելդորֆ-Բիլկ աստղադիտարան
Sternwarte Düsseldorf
Bst-dist.jpg
Տեսակ աստղադիտարան և պատմական շենք, կառույց
Կազմակերպություն մասնավոր
Աստղադիտարանի կոդ 018
Երկիր Q1206012?
Վայր Դյուսելդորֆ
Հիմնադրվել է՝ 1843
Փակվել է՝ 1943 ոչնչացվելէ
Կոորդինատներ: 51°12′26.639999999999″ հս․ լ. 6°45′53.28″ ավ. ե. / 51.20739999999999981° հս․. լ. 6.7648000° ավ. ե. / 51.20739999999999981; 6.7648000


Դյուսելդորֆի աստղադիտարան (գերմ.՝ Sternwarte Düsseldorf, ինչպես նաև որոշ աղբյուրներում հիշատակվում է, որպես Դյուսելդորֆ-Բիլկ աստղադիտարան), մասնավոր ստղադիտարան էր Դյուսելդորֆ քաղաքի Դյուսելդորֆ-Բիլկ շրջանում, Գերմանիայում, հիմնադրվել է 1843 թ. Յոհան Բենցենբերգի կողմից։ Բենցենբերգը անվանել էր իր աստղադիտարանը «Շառլետա»: Դյուսելդորֆի աստղադտարանը ոչնչացվել է 1943 թվականին ռմբակոծությունների ժամանակ։

Աստղադիտարանի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի տեղում տեղադրված հուշատախտակը

Աստղադիտարանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1843 թ. Յոհան Ֆրիդրիխ Բենցենբերգը կառուցեց աստղադիտարան Դյուսելդորֆին մոտ ինքնուրույն դիտարկումներ կատարելու համար։ Աստղադիտարանի հիմնական գործիքն էր 1800 մմ կիզակետային հեռավորությամբ ռեֆրակտոր աստղադիտակը։ Բենցենբերգի մահից հետո 1846 թ. աստղադիտարանը կտակվել էր քաղաքին։ 1847 թվականից աստղադիտարանի տնօրենն էր Ֆրանց Ֆրիդրիխ Էռնստ Բրյունոուն։ 1851 թ. Բրյունոուն մեկնում է աշխատելու Բեռլինյան աստղադիտարան։ 1852-1890 թթ. աստղադիտարանի տնօրեն է դառնում Կառլ Թեոդոր Ռոբերտ Լյութերը, որի կողմից էլ հայտնաբերվում են 24 նոր աստերոիդներ` (17) Թետիսից 1852 թ. ապրիլի 17-ին մինչև (288) Գլավկան 1890 թ. փետրվարի 20-ը։ Այս աստերոիդները անվանում են «24 Դյուսելդորֆյան մոլորակներ»:

Աստղադիտարանը ավերվել է 1943 թ., Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ռմբակոծությունների հետևանքով։ Այն տեղում, որտեղ գտնվել է աստղադիտարանը տեղադրվել է հուշարձան, որը պատկերում է այրված աստղադիտակ։

Աստղադիտարանի պատվին է անվանվել (4425) Բիլկ աստերոիդը։

Աստղադիտարանի գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեֆրակտոր (D = ?, F = 1800 մմ)

Հետազոտությունների ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղերի աստղաչափական դիտարկումներ (Բենցենբերգ)
  • Նոր աստերոիդների որոնում (Կառլ Թեոդոր Ռոբերտ Լյութեր) հայտնաբերվել է 24 աստերոիդ
  • 1854-1857 թթ. աստղային կատալոգի ստուգում (Կառլ Թեոդոր Ռոբերտ Լյութեր)

Հայտնի աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնում հրատարակումներ`

NASA ADS տվյալների բազայում հրատարակումներ`

1870 թվականից հետո կատարված գիսաստղերի և մոլորակների արբանյակների դիտարկումները`


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]