Ֆրանց Բրյունով
Ֆրանց Բրյունով գերմ.՝ Franz Friedrich Ernst Brünnow | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1821 Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 20, 1891 (69 տարեկան) Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Միչիգանի համալսարան |
Ալմա մատեր | HU Berlin |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Երեխա(ներ) | Rudolf Ernst Brünnow? |
![]() |
Ֆրանց Ֆրիդրիխ Էրնստ Բրյունով (գերմ.՝ Franz Friedrich Ernst Brünnow, նոյեմբերի 18, 1821, Բեռլին, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 20, 1891, Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն), գերմանացի աստղագետ, գիտությունների դոկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և աստղագիտություն, որտեղ 1843 թվականին De attractione moleculari աշխատանքի համար ստացել է դոկտորի աստիճան։ Եղել է Հենրիխ Դովեի աշակերտը։
Այնուհետև աշխատել է Բեռլինի աստղադիտարանում Յոհան Էնկեի գլխավորությամբ։
1847-1851 թվականներին ղեկավարել է Դյուսելդորֆի աստղադիտարանը։
1851 թվականին որպես գլխավոր գիտաշխատող վերադարձել է Բեռլինի աստղադիտարան։
1854 թվականին Բրյունովը հրավիրվել է ԱՄՆ-ի Էնն-Արբոր քաղաք (Միչիգան նահանգ), որտեղ կառուցված աստղադիտարանում կրկին դարձել է տնօրեն և դասավանդել Միչիգանի համալսարանում:
Էնն-Արբորում աշխատանքից հետո եղել է տնօրենի տեղակալ Օլբանիում, 1859-1860 թվականներին՝ Սքենեկադի քաղաքի Դադլի աստղադիտարանում։
Տեղադրել է հոդվածներ «Astronomical Notices» ամսագրում։
1863 թվականին վերադարձել է Եվրոպա և 1866-1874 թվականներին աշխատել է Իռլանդիայում որպես թագավորական աստղագետ՝ փոխարինելով սըր Ուիլյամ Համիլտոնին։ Դուբլինի Տրինիտի քոլեջում եղել է աստղագիտության պրոֆեսոր՝ ղեկավարելով տեղական աստղադիտարանը։
1874 թվականին հրաժարական է տվել։ Մահացել է 1891 թվականի օգոստոսի 20-ին Հայդելբերգում։
Ընտրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Учебник сферической астрономии». Санкт-Петербург: тип. В. Безобразова и Комп., 1872—1873.
- «Mémoire sur la comète elliptique de De Vico» (1849)
- «Lehrbuch der spharischen Astronomie», 1851.[2]
- «Lehrbuch Kartenentwurfslehre», մոտ. 1870
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Czech National Authority Database
- ↑ Brünnow Franz (1851)։ Lehrbuch der sphärischen Astronomie (գերմաներեն)։ Ferd, Dummler's
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Брюннов // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- Franz Friedrich Ernst Brünnow(անգլ.)
|