Ֆելիսիտի Հաֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիսիտի Հաֆման
անգլ.՝ Felicity Huffman
Ծնվել էդեկտեմբերի 9, 1962(1962-12-09)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրԲեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունThe Putney School?, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, Թիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School?, Interlochen արվեստի կենտրոն և Նյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Roger Tallman Maher?[4]
Ամուսին(ներ)Ուիլյամ Մերսի
Երեխա(ներ)Սոֆիա Մեյսի և Ջորջիա Մեյսի
Պարգևներ և մրցանակներ

Ֆելիսիտի Քենդալ Հաֆման (անգլ.՝ Felicity Kendall Huffman, դեկտեմբերի 9, 1962(1962-12-09)[1][2][3][…], Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Արժանացել է «Էմմի», «Ոսկե գլոբուս», «ԱՄՆ գիլդիայի կինոդերասաններ» մրցանակների։ Նա հայտնի է դարձել «Հուսահատ տնտեսուհիները» (2004-2012) ֆիլմում Լինեթ Սկավոյի դերի և «Սպորտի գիշեր» (1998-2000) հեռուստասերիալում դերի շնորհիվ։

2006 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի և արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` «Լավագույն կանացի դեր» կատեգորիայում։ Նաև հայտնի է «Մագնոլիա», «Պատերազմի ճանապարհին», «Ֆիբին հրաշքների աշխարհում», «Անկառավարելին» և «Տորթ» ֆիլմերում իր կատարած դերերի համար։ 2012 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստացել է աստղ։ 2015 թվականից մինչև 2017 թվականը նկարահանվել է «Ամերիկյան հանցագործություններ» հեռուստասերիալում, որի շնորհիվ ստացել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «ԱՄՆ գիլդիայի կինոդերասաններ» մրցանակներ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիսիտի Հաֆմանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Բրեդֆորդ քաղաքում։ Նրա մայրը` դերասանուհի Գրեյս Վալեն, և հայրը` Բանկեր Մուր Պետերս Հաֆմանը, բացի Հաֆմանից ունեցել են նաև 6 աղջիկ և մեկ տղա։ Ծնողները բաժանվել են, երբ դերասանուհին եղել է մեկ տարեկան։ Դրանից հետո դերասանուհին ապրել է մոր մոտ[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆմանը իր գործունեությունը սկսել է թատրոնում, նա հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում[6]։ 1988 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում՝ «Speed the Plow» բեմադրության գլխավոր դերում, որտեղ փոխարինել է Մադոննային[6]։ Նույն տարում նա սկսել է իր գործունեությունը կինոյում, նկարահանվել է «Ամեն բան փոխվում է» և «քաղցր ֆաբրիկա» ֆիլմերում։ Ֆիլմերում նկարահանվելու հետ մեկտեղ թատրոնում նույնպես շարունակել է աշխատանքը։ 1990 թվականին նա նկարահանվել է «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում, խաղացել է Մինիի դերը։

1991 թվականին Հաֆմանը խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ հեռուստատեսությունում Սթիվեն Քինգի «ոսկե տարիներ» վեպի համանուն սերիալում։ Հաջորդ տարի նա հայտնվել է «շարժուն ավազներ.ելք չկա» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը եղել է Դոնալդ Սազերլենդը։ Նա եղել է «Օրենք և կարգ», «Վաղը կսկսվի այսօրը» հեռուստատեսային շարքերի հյուրը։ 1994 և1995 թվականներին  նա ստացել է հեղինակավոր «Obie» թատերական մրցանակ՝ «Կրիպտոգրամայի» դերի համար[6]։

1995-ից մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածը նկարահանվել է «Հակերները», «Իսպանացի բանտարկյալը» և «Հանցավոր աշխարհ» ֆիլմերում։ 1998 թվականից մինչև 2000 թվականը խաղացել է քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած «Սպորտի գիշերը» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին։ Այս ֆիլմի շնորհիվ արժանացել է մրցանակների և անվանակարգերի շարքի, այդ թվում նաև «Ոսկե գլոբուս»[6]։

«Օսկար» մրցանակաբաշխություն

Սերիալի ավարտից հետո ունեցել է առաջնեկին և վերադարձել է աշխատանքի։ Նա ներկայացման ժամանակ խաղացել է 19-րդ դարի Boston Marriage-ի գլխավոր դերը։ 90-ական թվականներից դարձել է դերասանական վարպետության անկախ ակադեմիայի նախագահ։ 2001 թվականին CBS ալիքի համար դարձել է «Սրտի բաժին» սերիալի օդաչու, սակայն սահմանափակվել է հեռուստասերիալով[7]։ Նույն թվականին Ահարոն Սորկինի հետ նկարահանվել է «Արևմտյան թևեր» ֆիլմում, իսկ Մեր Ուինինգեմի հետ՝ «Արագ որոշում» ֆիլմում։ 2002 թվականին «HBO» հեռուստացանցում «Պատերազմի ճանապարհին» ֆիլմում խաղացել է Լեդի Բյորդ Ջոնսոնի գլխավոր դերը։

Հաֆմանը, 2003 թվականին թմրամոլ կնոջ գլխավոր դերն է խաղացել Showtime հեռուստաալիքի «Փլուզում» մինի-սերիալում և նկարահանվել է «Ֆրեյզեր» սիթքոմի տասներորրդ և տասնմեկերորրդ սեզոններում։ 2004 թվականի սկզբին նա հայտնվել է «Մոդայիկ մայրիկը», «Դարձունակ սխալներ» և «Սուրբ ծնունդն անհաջողակների հետ» ֆիլմերում, և ոչ երկար ժամանակ «Շրջանային դատախազ» սերիալում։

2004 թվականից մինչև 2012 թվականը Հաֆմանը «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում Լիննետ Սկովայի դերն է խաղացել։ Շոուում ունեցած ելույթի համար նա բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր է ստացել, ներառյալ 2005 թվականին «Էմմի» մրցանակը՝ լավագույն դերասանուհու դերը կատակերգական հեռուստասերիալում և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի երեք մրցանակները։ Ուշագրավ է, որ Հաֆմանը համարվել է չորս առաջատար սերիալի դերասանուհիներից մեկը, ով շահել է «Էմմի» մրցանակ և հետո կրկին մրցանակի է առաջադրվել։

2005 թվականին դուրս է եկել «Տրանսամերիկա» ֆիլմը, որից հետո Հաֆմանը տարվա լավագույն դերասաններից մեկն է ճանաչվել և արժանացել է քննադատների գովասանքին[8]։ Նա իր տրանսսեքսուալի խաղի համար բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր է ստացել։ 2006 թվականին «Ոսկե գլոբուս» է շահել՝ «Լավագույն դերասանուհու դերը դրամայում» կատեգորիայում և «Օսկար»-ի է արժանացել[8]։ Նա նաև հեղինակային «Անկախ ոգի» մրցանակին է արժանացել։

«Տրանսամերիկա» ֆիլմում ունեցած հաջողություններից հետո, դերասանուհուն սկսել են հրավիրել գլխավոր դերերի, նա 2007 թվականին խաղացել է «Գահավեժ Վրաստանը» կատակերգական դրամայում և 2008 թվականին քննադատների կողմից գնահատված «Ֆիբին հրաշքների աշխարհում» անկախ դրամայում։ Հաֆմանը 2010 թվականի աշնանը հասարակությանն է ներկայացրել իր «Լեսթեր» ֆիլմը, որը դարձել է իր դեբլյուտը, որպես ռեժիսոր և հեղինակ[9]։

Հաֆֆմանը 2012 թվականի մարտի 7-ին, ինչպես նաև նար ամուսին Ուիլիամ Մեիսին, Հոլիվուդյան փառքի ծառուղում կրկնակի աստղի դափնեկիր են դարձել[10]։

2013 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Հաֆմանը պետք է խաղա Fox-ի «Բումերանգ» պիլոտային սերիայում։ Սյուժեի կենտրոնում Մարջի Համիլտոնն է (Հաֆման), պրոֆեսիոնալ մարդասպան է, լրտես և քողարկման վարպետ, որը առանց ջանքի կատարում է իր աշխատանքը և միաժամանակ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, երկու կյանք է վարում[11][12]։

2014 թվականին, Հաֆմանը «Ամերիկյան հանցագործություն» սերիալ-անթոլոգիայում գլխավոր դերի է հրավիրվել, որը դուրս է եկել ABC-ում՝ 2014–2015 թվականներին[13][14][15]։ Հետո հայտարարվել է, որ Հաֆմանը սեփական պրոյեկտ է մշակել ABC-ի համար, Քերոլ Մենդելսոնի հետ միասին, որտեղ նույնպես գլխավոր դեր է խաղացել՝ Նյու Յորքում հատուկ գործակալ տեռորիզմների դեմ պայքարում[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի սեպտեմբերի 6–ին՝ 15 տարվա հարաբերություներից հետո, Հաֆմանը ամուսնացել է դերասան Ուիլյամ Հ․ Մեյսիի հետ[17]։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Սոֆյան (ծնվ․ 2000 թվականի դեկտեմբերի 1–ին) և Ջորջյա Գրեյսը (ծնվ․ 2002 թվականի մարտի 14–ին)[18]։

Խարդախության մեղադրանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 12-ին Հաֆմանը դարձել է քոլեջի ընդունելության քննության սկանդալում ՀԴԲ-ի և ԱՄՆ-ի դատախազության կողմից մեղադրվող տասնյակ անձանցից մեկը։ Դատախազները պնդում էին, որ Հաֆմանի $ 15,000 նվիրատվությունը Key Worldwide Foundation–ին, որը ենթադրաբար բարեգործական էր, իրականում վճար էր այն մարդուն, ով ձևանում էր Հաֆմանի դուստրը, հանձնել էր SAT–ը և ստացել գնահատական, զգալիորեն ավելի բարձ, քան նախնական մակարդակով։ Հաֆմանը ձերբակալվել էր մարտի 12-ին՝ փոստից խարդախություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով, սակայն ազատ էր արձակվել 250 000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց[19]։ Ապրիլի 3-ին Բոստոնի դատարանում իր ելույթի ժամանակ նա խոստովանել է իր իրավունքները, մեղադրանքները և առավելագույն հնարավոր պատիժները. նա հրաժարվել է նախնական դատաքննությունից, ստորագրել է ազատման պայմանները, և նրան թույլ են տվել հեռանալ։

2019 թվականի մայիսի 13-ին Հաֆմանն իրեն մեղավոր է ճանաչել մասնավոր ծառայությունների հետ կապված խարդախության մեջ։ Սեպտեմբերի 13-ին Հաֆմանը դատապարտվել էր 14 օրվա ազատազրկման։ Նա նաև տուգանվել է 30.000 դոլարով և ստացել 250 ժամ հասարակական աշխատանք[20][21]։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից Հաֆմանը 14-օրյա պատիժ է կրել Կալիֆոռնիայի Դուբլինի Դաշնային ուղղիչ հաստատությունում։ Նա պետք է ազատ արձակվեր բանտից 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, սակայն 2 օր շուտ ազատ արձակվեց, քանի որ հոկտեմբերի 27-ին հանգստյան օր էր[22]։ Ազատ արձակվելուց հետո նա նաև մեկ տարի պայմանական պատիժ է ստացել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
1988 Քաղցի գործարան Lip Service վաճառուհի
1988 Ամեն ինչ փոխվում է Things Change գանձապահ
1990 Ճակատագրի հակառակ կողմը Reversal of Fortune Միննի
1992 Սորուն ավազուտ։ Ելք չկա Quicksand: No Escape Ջուլիաննա Ռեինհարդ
1992 Ջրային շարժիչ The Water Engine Պարուհի
1992 Արդարության սիրտ The Heart of Justice Էնն
1995 Հակերները Hackers Պստամբության ներկայացուցիչ
1996 Մեծ քաղաքի ողբը Harrison: Cry of the City Պեգի Մակլին
1997 Իսպանացի կալանավոր The Spanish Prisoner Պետ Մաքան
1999 Սպանության ոչ մեծ գործ A Slight Case of Murder Քիթ Վաննամաքեր
1999 Մագնոլիա Magnolia Սինտիա
2001 Արագ լուծում Snap Decision Քերրի Դիկսոն
2002 Ճանապարհ դեպի պատերազմ Path to War Լեդի Բյորդ Ջոնսոն
2002 Դուռ դեպի դուռը Door to Door Ջոյի մայրը կամեո
2003 Տան որոնումը House Hunting Շեիլա կարճամետրաժ ֆիլմ
2004 Մոդայիկ մայրիկը Raising Helen Լինդսեի Դևիս
2004 Դարձունակ սխալներ Reversible Errors Ջիլլիան Սալլիվան
2004 Սուրբ ծնունդն անհաջողակների հետ Christmas with the Kranks Մերրի
2005 Տրանսամերիկա Transamerica Բրի «Սաբրինա» Օսբորն
2006 Ձնեմարդու արկածները Choose Your Own Adventure: The Abominable Snowman Նինա Հնչյունավորում
2007 Գահավեժ Վրաստանը Georgia Rule Լիլլի Ուիլկոկս
2008 Ֆիբին հրաշքների աշխարհում Phoebe in Wonderland Հիլլարի Լիխշտեին
2010 Լեսթեր Lesster Միսսիս Հիրի որպես ռեժիսոր
2013 Վստահիր ինձ Trust Me Ագնես
2014 Չկառավարվող Rudderless Էմիլի
2014 Տորթ Cake Աննետ
2014 Խոշոր որս Big Game ԿՀՎ տնօրեն
2015 Ավտոմեքենաների գողություն Stealing Cars Քիմբերլի Ուաիեթ
2015 Zendog Նիկոլ
2017 Բյուրեղ Crystal Պոպպի
2019 Otherhood Հելեն Հելսթոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
1978 ABC մասնագիտացած դպրոցից հետո ABC Afterschool Specials Սառա Գրին 1 դրվագ
1991 Ոսկե տարիներ Golden Years Թերրի Սպանն Մինի-սերիալ
1992 Մարդկային գործոն The Human Factor 1 դրվագ
1992 Արջնագռավ Raven Շերոն Պրիոր Приор 1 դրվագ
1993 Գաղտնի նյութեր The X Files բժիշկ Նենսի դա Սիլվան 1 դրվագ
1996 Գիշերային հեքիաթ Bedtime Դոննա Մինի-սերիալ
1996 Վաղը կսկսվի այսօրը Early Edition Խուզարկու Տեգլիատի 1 դրվագ
1997 Հանցավոր աշխարհ The Underworld Հեռուստատեսային օդաչու
1997 Չիկագոյի հույսը Chicago Hope Элли Стоктон 1 դրվագ
1992, 1997 Օրենք և կանոն Law & Order Դիանա Պերկինս 2 դրվագ
1998-2000 Սպորտի գիշեր Sports Night Դանա Ուիտակեր 45 դրվագ
2001 Տեղային դատախազ The Heart Department Բժիշկ Լիզա Պեկը Հեռուստատեսային օդաչու
2002 Արևմտյան թև The West Wing Начальник штаба сената Энн Старк 1 դրվագ
2002 Կանանց ակումբ Girls Club Մարշա Հոլդեն 1 դրվագ
2003 Փլուզում Out of Order Լորա Հոլմ Մինի-սերիալ
2003 Ֆրեյզեր Frasier Ջուլիա Ուիլկոկս 8 դրվագ
2004 Շրջանային դատախազ The D.A. Շրջանային դատախազ Շարլոտտա Էլլիս 3 դրվագ
2006 Սանսեթ Սթրիփի 60 ստուդիան Studio 60 on the Sunset Strip կամեո 1 դրվագ
2004-2012 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Լինեթ Սկովա 180 դրվագներ
2013 Բումերանգ Boomerang Մարջի Համիլտոն Հեռուստատեսային օդաչու
2015-2017 Ամերիկյան հանցագործություն American Crime Բարբ Հենլոն

Լեսլի Գրեմ

Ջինեթ Հեսբի

1 եթերաշրջան (11 դրվագ)

2 եթերաշրջան (10 դրվագ)

3 եթերաշրջան (8 դրվագ)

2017 Քոն Բոջեկ BoJack Horseman կամեո (ձայնային) 2 դրվագ
2017 — Գտնել կարճահասակին Get Shorty ՀԴԲ հատուկ գործակալ Կլարա Դիլլարդ առաջին եթերաշրջանի վերջում

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ծանոթագրություններ
1982 A Taste of Honey Stage Theatre, New York City
1986 Been Taken 18th Street Playhouse, New York City
1988 Շարժվիր Royale Theatre
1988 Boys' Life Mitzi E. Newhouse Theatre, New York City
1989 Bobby Gould in Hell Lincoln Center Theater
1990 Grotesque Love Songs New York City
1994 Shaker Heights New York City
1995 Dangerous Corner off-Broadway production
1995-1996 The Cryptogram American Repertory Theatre, Cambridge, Massachusetts off-Broadway production
1997 The Joy of Going Somewhere Definite Atlantic Theater Company, New York City
1999 Boston Marriage American Repertory Theatre, Hasty Pudding Theatre, Cambridge, Massachusetts
1999 Oh, Hell! Lincoln Center, New York City
2000 The Loop New York City
2000 Jake’s Women Old Globe Theatre
2000 Երեք քույրերը Philadelphia Festival Theatre
2012 November Mark Taper Forum

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1994 «Obie» Լավագույն կանացի դեր Cryptogram Հաղթանակ
1999 «ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ» Լավագույն դերասանական համույթ «Մագնոլիա» Հաղթանակ
1999 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն դերասանական համույթ «Մագնոլիա» Անվանակարգ
1999 «Florida Film Critics Circle Award» Լավագույն դերասանական համույթ «Մագնոլիա» Հաղթանակ
1999 «Online Film Critics Society» Լավագույն դերասանական համույթ «Մագնոլիա» Հաղթանակ
2000 «Ոսկե գլոբուս» Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Սպորտի գիշերը» Անվանակարգ
2000 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում «Սպորտի գիշերը» Անվանակարգ
2000 «Viewers for Quality Television Awards» Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում «Սպորտի գիշերը» Անվանակարգ
2004 «Արբանյակ» Լավագույն դերասանուհի մինի-սերիալում Կամ հեռուստաֆիլմում «Փլուզում» Անվանակարգ
2005 «Prism Awards» Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում «Շրջելի սխալներ» Անվանակարգ
2005 «Էմմի» Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Հաղթանակ
2005 «Ոսկե գլոբուս» Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Հուսահատ տնտեսուհիները» Номинация
2005 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Հաղթանակ
2005 «Ft. Lauderdale International Film Festival» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2005 «Dallas-Fort Worth Film Critics Association Awards» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2005 «National Board of Review» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2005 «Prism Awards» Լավագույն կատակերգական դերասանուհի «Հուսահատ տնտեսուհիները» Հաղթանակ
2005 «San Diego Film Festival» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2005 «Արբանյակ» Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Հուսահատ տնտեսուհիները» Հաղթանակ
2005 «Արբանյակ» Կինոֆիլմում լավագույն դերը՝ դրամա «Տրանսամերիկա» Հաղթանակ
2005 «Southeastern Film Critics Association Awards» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2006 «Ոսկե գլոբուս» Կանանց լավագույն դերը դրամայում «Տրանսամերիկա» Հաղթանակ
2006 «Ոսկե գլոբուս» Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2006 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Անվանակարգ
2006 «Օսկար» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Անվանակարգ
2006 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Հաղթանակ
2006 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Հաղթանակ
2006 - Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Անվանակարգ
2006 «Bangkok International Film Festival» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2006 «Broadcast Film Critics Association Awards» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Անվանակարգ
2006 «Chicago Film Critics Association Awards» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Անվանակարգ
2006 «Անկախ հոգի» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2006 «Online Film Critics Society Awards» Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2006 Palm Springs International Film Festival Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2006 Vancouver Film Critics Circle Լավագույն կանացի դեր «Տրանսամերիկա» Հաղթանակ
2006 «Արբանյակ» Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2007 «Էմմի» Լավագույն դերասանուհու դերը կատակերգական հեռուստասերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2007 «Ոսկե գլոբուս» Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2007 «Արբանյակ» Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2007 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2007 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն դերասանուհու դերը կատակերգական սերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2008 Prism Awards Կնոջ լավագույն դերը ֆիլմում «Ուղղաբերձ Վրաստան» Անվանակարգ
2008 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2009 «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2011 «Արբանյակ» Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ «Հուսահատ տնտեսուհիները» Անվանակարգ
2012 Հոլիվուդիյան «Փառքի ծառուղի» Աստղ Փառքի ծառուղում Հաղթանակ
2015 «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» Լավագույն դերասանուհի մինի-սերիալում Կամ ֆիլմում «Ամերիկյան հանցագործություն» Անվանակարգ
2015 «Էմմի» Լավագույն դերասանուհու դերը մինի-սերիալում կամ ֆիլմում «Ամերիկյան հանցագործություն» Անվանակարգ
2016 «Ոսկե գլոբուս» Լավագույն դերասանուհու դերը մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
  5. «Felicity Huffman Biography (1962-)». Film Reference. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Felicity Huffman- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  7. The Heart Department (TV 2001) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. 8,0 8,1 «Felicity Huffman- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  9. «Felicity Huffman: No "Seven Year Itch" for "Desperate Housewives"». CBS. 11 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  10. Aly Semigran (7 марта 2012). «William H. Macy and Felicity Huffman to receive rare double star on the Walk of Fame». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  11. James Hibberd (15 февраля 2013). «Felicity Huffman cast as housewife assassin in TV pilot». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  12. Nellie Andreeva (15 февраля 2013). «Felicity Huffman To Star In Fox Pilot 'Boomerang'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  13. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  14. Nellie Andreeva (7 марта 2014). «Felicity Huffman To Star In John Ridley's ABC Pilot 'American Crime'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  15. Lesley Goldberg (7 марта 2014). «Felicity Huffman to Star in ABC Drama From '12 Years a Slave' Writer». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  16. Nellie Andreeva (2 октября 2014). «Carol Mendelsohn Drama Starring Felicity Huffman Eyes ABC Put Pilot Commitment». Deadline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  17. «Huffman's a hard-working 'lazy' actor». TribLIVE (անգլերեն). 23 февраля 2015.
  18. Felicity Huffman biography, Biography Channel
  19. Felicity Huffman and Lori Loughlin Among Dozens Indicted in Alleged College Admissions Scam
  20. Felicity Huffman Sentenced to 14 Days Behind Bars in College Admissions Scam
  21. «Голливудская актриса Фелисити Хаффман в тюрьме: появились первые фото звезды - Lifestyle 24» (անգլերեն). 24 Канал. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  22. Why Felicity Huffman Was Released 3 Days Early from Her 14-Day Prison Sentence
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիսիտի Հաֆման» հոդվածին։