Հակերները (ֆիլմ, 1995)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հակերներ
Hackers
Hackers poster.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրթրիլեր
Թեմաcomputing?
Թվական1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորIain Softley?
ՊրոդյուսերՌալֆ Վինթեր
Սցենարի հեղինակRafael Moreu?
ԴերակատարներՋոնի Լի Միլլեր, Անջելինա Ջոլի, Jesse Bradford?, Մեթյու Լիլլարդ, Ֆիշեր Ստիվենս, Lorraine Bracco?, Renoly Santiago?, Laurence Mason?, Ալբերտա Վաթսոն, Մարկ Էնթոնի, Մայքլ Գաստոն և Ուենդել Փիրս
ՕպերատորAndrzej Sekuła?
ԵրաժշտությունՍայմոն Բոսուել
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք, Նյու Ջերսի, Pinewood Studios և Lloyd-ի կառույց
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն107 րոպե

«Հակերները» (անգլ. Hackers), 1995 թվականի ամերիկական ֆիլմ Հեյն Սոֆթլիի կողմից: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 1994 թվականի նոյեմբերին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Սիեթլում 11 տարեկան համակարգչային հանճար Դեյդ Մյորֆիի ծնողները տուգանվել են 45 հազար դոլարով, որովհետև նա ստեղծել էր մի վիրուս, որը վարակել էր 1507 համակարգչային սիստեմաներ և առաջացրել պանիկա Նյու-Յորքի ֆոնդային բորսայի վրա, իսկ տղան դատվեց 7 տարով պայմանականորեն: Նրան արգելված էր օգտագործել համակարգիչ և հեռախոս մինչև 18 տարեկան: Անցավ 7 տարի և նոր դպրոցում, Նյու-Յորքում նա ծանոթանում է հակերների խմբի հետ: Նրանցից մեկը պատահական թափանցել էր խոշոր նավթահան կորպորացիայի ցանց և մասամբ պատճենել ֆայլերը, բացահայտելով համակարգչային անվտանգության ծառայողության գլխավորին, նա օգտագործում էր «Ցանցային որդին» 25 մլն. գողանալու համար: Գողը իմանալով այդ մասին, որոշեց ստեղծել վիրուս, որն առաջացնում է նավթային տանկերի տապալում, և բարդել ամբողջ մեղքը հակերների վրա: Հիմա հակերները միավորվել են համացանցի միջոցով և սկսել են պատերազմ անպատկառ չարագործի հետ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար թողարկվել են երեք երաժշտություն: Առաջին ալբոմում ներկայացվել է ֆիլմում հնչած երաժշտություն, իսկ մյուս երկուսը եղել են երաժշտության ռեմիքսային մեկնակերպերը, որոնք գրվել են ֆիլմի «մոտիվներով»:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այն վիրուսը որը արձակել էր գլխավոր հերոս Դեյդ Մյորֆին և որը դարձավ նյու-Յորքյան բորսաների փլուզումի պատճառ, հանդիսանում է հղում 1998 թվականի իրական իրադարձությանը, երբ հայտնի Մորրիսի ցանցային որդը կանգնեցրեց ARPANET ցանցի աշխատանքը:
  • Բոլոր վիրուսները որոնք արձակվել են հակերների վերջնական «մարտի» ժամանակ, նույնպես ունեն պատմական արմատներ: Նրանց մեջ են– Cookie Monster, Elk Cloner վիրուսները:
  • Անջելինա Ջոլիի և Ջոննի Լի Միլլերի համար սրանք առաջին լուրջ դերերն էին:
  • Ֆիլմի դերերից մեկը փորձել է Էդվարդ Նորթոնը
  • Պատկերի ռեժիսորը Քեյթ Լիբբի դերի համար ունկնդրել են Հիլարի Սոունկին, Հիզեր Գրեմին և Լիվ Թեյլորին, բայց վերջնական դերը տրվել է Անջելինա Ջոլիին:
  • Ֆիլմը նկարահանվել է Նյու-Ջերսիիում, Նյու-Յորքում և Լոնդոնում:
  • Ֆիլմի մոտիվներով հայտնի գրող ֆանտաստ Դեվիդ Բիշոֆի կողմից գրվել է «Հակերներ» գիրքը:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ենթարկվել է կինոքննադատների կողմից խառնակազմ արձագանքի: Rotten Tomatoes-ում գրախոսության 31%-ը հանդիսանում են դրական: Միջին վարկանիշը կազմում է 4,7-ը 10-ից: Metacritic կայքը ֆիլմին տվել է 100-ից 46 բալ գնահատական, հիմնվելով 15 գրախոսությունների վրա: Հայտնի կինոքննադատ Ռոդջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 4-ից 3 աստղով: