Սուրբ ծնունդն անհաջողակների հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սուրբ ծնունդն անհաջողակների հետ
Christmas with the Kranks
Christmas with the Kranks.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2], գրական ստեղծագործության էկրանավորում և սուրբծննդյան ֆիլմ
ՀիմքԲաց թողնելով Սուրբ ծնունդը
Թվական2004 և նոյեմբերի 25, 2004[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Ռոտ[1][4][5][6][7]
ՊրոդյուսերՔրիստոֆեր Կոլամբուս և Մայքլ Բառնաթան
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Կոլամբուս և Ջոն Գրիշեմ
ԴերակատարներԹիմ Ալեն[8][4][5][6][2][7], Ջեյմի Լի[8][4][6][2][7], Դեն Էյկրոյդ[8][4][6], Էրիկ Պեր Սալիվան[8][4][6], Julie Gonzalo?[8][4], Չիչ Մարին[8][4][6], Ջեյք Բյուզի[8], Մ. Էմմետ Ուոլշ[8][4], Elizabeth Franz?[8][4], Օսթին Պենդլթոն[8][4], Mark Christopher Lawrence?[8][4], Թոմ Պոստոն[8][4], Bonita Friedericy?[8][4], Ֆելիսիթի Հաֆման[8][4], Caroline Rhea?[8][4], Arden Myrin?[8][4], Rene Lavan?, Jerry Seinfeld?, Patrick Breen?[9], Քևին Չեմբերլին[9], Kim Rhodes?[9], Andrew Daly?[9], Victoria Chalaya?[9], Մեթ Ուոլշ[9] և Jan Hoag?[9]
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժՆիկ Մուր
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունRevolution Studios? և 1492 Pictures
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սուրբ ծնունդն անհաջողակների հետ» (անգլ.՝ Christmas with the Kranks, այլ անվանում էր - «Սուրբ ծնունդն Կրենկամի հետ»), Սուրբ ծննդյան կատակերգություն: Նկարահանված 2004 թվականին ռեժիսոր Ջո Ռոտ-ի կողմից։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թիմ Ալենը և Ջեյմի Լի Կյորտիսը: Ֆիլմի պրեմիերան եղել է 2004 թվականի նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ում, Ռուսաստան է եկել դեկտեմբերի 23-ին։

Ֆիլմի հայտնի կարգախոսն է «Այս տոները նրանք դեռ երկար ժամանակ կհիշեն»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական Կրենկովների ամերիկյան ընտանիքը ամեն տարի նշում էր Սուրբ ծննդյան տոները, բայց մի տարի երբ նրանց աղջիկը մեկնում է այլ երկիր սովորելու նպատակով, Լյուտերը ցանկանում է իր կնոջ հետ մեկնել Կարիբյան կղզի և այնտեղ անցկացնել Ամանորյա տոները, այդպիսով տնտեսելով ավելի քան 6000$: Ամուսինները որոշում են, որ այս մի տոներին չի լինելու ոչ մի տոնածառ, ոչ մի ձմեռպապ և այլն։ Այդպիսով նրանք չեղարկում են Սուրբ ծնունդը։

Այդ ամենի մասին շատ շուտով տեղեկանում է Կրենկովի հարևաններից մեկը, իսկ արդեն դրա մյուսը օրը ամբողջ քաղաքն է տեղեկանում Լյուտերի մտքերի մասին։ Քաղաքացիները սկսում են միտինգների և բողոքի ակցիաների միջոցով հետ քաշել նրանց այդ մտքից, Լյուտերի կինը՝ Նոռան արդեն պատրաստ էր ետ քաշվել այդ մտքից, և նույնիսկ փորձում էր ամեն կերպ մտնել այդ տոնական տրամադրության մեջ՝ իր տանը տեղադրելով տոնածառ, իսկ դրսում՝ ձմեռպապ։ Բայց տան տղամարդու ասածը օրենք է։ Սակայն ամեն ինչ փոխվում է այն պահից սկսած, երբ ծնողների մոտ պետք էր վերադառնալ նրանց աղջիկը՝ Բլերը, իր ամուսնու հետ։ Կրենկներին պետք էր շտապ վազել խանութներ, որպեսզի հասցնեին ամանորյա պատրաստություն տեսնել, մինչև իրենց աղջկա գալը։

Տոնածառի գնելը և հյուրասիրության նախապատրաստվելը անիմաստ և հուսահատ էին։ Ոստիկանությունը ձերբակալում է Լյուտերին, քանզի նա իր հարևանների կարծիքով փորձում էր գողություն կատարել։ Պարզվում է, որ ամեն ինչ կորած է, սակայն ամենադժվարին պահին Լյուտերին օգնության ձեռք է մեկնում նրա հարևան Վիկ Ֆրոմեյրան։ Նա որոշում է, որ աղջիկը չպետք է խանգարի սուրբ ծննդյան հրաշքի իրագործմանը, և ամբողջ բնակիչները պետք է օգնեն Լյուտերին Սուրբ ծնունդի հավաքույթին պատրաստվելու համար։ Բլերին դիմավորելու և տուն ուղեկցելու համար եկել էին ոստիկանները, սակայն քանի որ Բլերը նախատեսվածից շուտ էր եկել, ոստիկանները պետք է ամեն գնով ուշ հասնեին հավաքույթին, որպիսզի ամեն ինչ պատրաստ լիներ։ Ամեն ինչ շատ լավ է վերջանում, իսկ Լյուտերը իր տոմսերը, որոնք գնել էր Կարիբյան կղզի գնալու համար տալիս է իր հարևանին, և ինքը իր ընտանիքի հետ միասին ապրում է իր սեփական տանը՝ ուրախ և երջանիկ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թիմ Ալեն Լյուտեր Կրենկ
Ջեյմի Լի Կյորտիս Նոռա Կրենկ
Դեն Էյկրոիդ Կրենկների հարևանը
Մայկլ Էմմետ Ուոլշ Կրենկների հարևանը
Էլիզաբեթ Ֆրանց Ուոլտայի կինը, Կրենկների հարևանուհին
Էրիկ Պեր Սալլիվան Վիկայի որդին
Չիչ Մարին Սալինո
Ջեյկ Բյուզի Տրին
Օստին Պենդլտոն անծանոթ
Թոն Պոստոն քահանա
Ջուլի Գոնսալո Լյուտերայի և Նորայի դուստրը
Ռենե Լավան Բլերի կինը
Կերոլայն Ռի Նորայի ընկերուհին
Պատրիկ Բրին Օբի
Բոնիտա Ֆրիդերիսի Ջուդ Բեկեր
Դեվիդ Խորնսբի Ռենդի Բեկեր
Կեվին Չեմբերլին հետախույզերի ղեկավար
Մարկ Կրիստոֆեր Լոուրենս Կրենկների հարևանը
Արդեն Մայրին Դեյզի
Կիմ Ռոդս Կրենկայի աշխատակից
Մետտ Ուոլշ Կրենկովների հարևանը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պլանավորված էր նկարահանել Չիկագոյի և Լոս-Անջելես-ի թաղամասերում, սակայն վատ եղանակի պատճառով նկարահանումները տեղի ունեցան փակ միջավայրում՝ տարբեր տաղավարներում։

Ֆիլմի արտադրության վրա ծախսվել է ավելի քան $60 000 000: Առաջին ուիկենդի ժամանակ ֆիլմը աշխատել է $21 570 867, և գրավել է երրորդ տեղը «Ազգերի գանձից» և «Սուպերընտանիքից» հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]