Ֆելիսիտի Հաֆման
Ֆելիսիտի Հաֆման անգլ.՝ Felicity Huffman | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1962[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | The Putney School?, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, Թիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School?, Interlochen արվեստի կենտրոն և Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Roger Tallman Maher?[4] |
Ամուսին(ներ) | Ուիլյամ Մերսի |
Երեխա(ներ) | Սոֆիա Մեյսի և Ջորջիա Մեյսի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆելիսիտի Քենդալ Հաֆման (անգլ.՝ Felicity Kendall Huffman, դեկտեմբերի 9, 1962[1][2][3][…], Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Արժանացել է «Էմմի», «Ոսկե գլոբուս», «ԱՄՆ գիլդիայի կինոդերասաններ» մրցանակների։ Նա հայտնի է դարձել «Հուսահատ տնտեսուհիները» (2004-2012) ֆիլմում Լինեթ Սկավոյի դերի և «Սպորտի գիշեր» (1998-2000) հեռուստասերիալում դերի շնորհիվ։
2006 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի և արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` «Լավագույն կանացի դեր» կատեգորիայում։ Նաև հայտնի է «Մագնոլիա», «Պատերազմի ճանապարհին», «Ֆիբին հրաշքների աշխարհում», «Անկառավարելին» և «Տորթ» ֆիլմերում իր կատարած դերերի համար։ 2012 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստացել է աստղ։ 2015 թվականից մինչև 2017 թվականը նկարահանվել է «Ամերիկյան հանցագործություններ» հեռուստասերիալում, որի շնորհիվ ստացել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «ԱՄՆ գիլդիայի կինոդերասաններ» մրցանակներ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիսիտի Հաֆմանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Բրեդֆորդ քաղաքում։ Նրա մայրը` դերասանուհի Գրեյս Վալեն, և հայրը` Բանկեր Մուր Պետերս Հաֆմանը, բացի Հաֆմանից ունեցել են նաև 6 աղջիկ և մեկ տղա։ Ծնողները բաժանվել են, երբ դերասանուհին եղել է մեկ տարեկան։ Դրանից հետո դերասանուհին ապրել է մոր մոտ[5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաֆմանը իր գործունեությունը սկսել է թատրոնում, նա հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում[6]։ 1988 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում՝ «Speed the Plow» բեմադրության գլխավոր դերում, որտեղ փոխարինել է Մադոննային[6]։ Նույն տարում նա սկսել է իր գործունեությունը կինոյում, նկարահանվել է «Ամեն բան փոխվում է» և «քաղցր ֆաբրիկա» ֆիլմերում։ Ֆիլմերում նկարահանվելու հետ մեկտեղ թատրոնում նույնպես շարունակել է աշխատանքը։ 1990 թվականին նա նկարահանվել է «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում, խաղացել է Մինիի դերը։
1991 թվականին Հաֆմանը խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ հեռուստատեսությունում Սթիվեն Քինգի «ոսկե տարիներ» վեպի համանուն սերիալում։ Հաջորդ տարի նա հայտնվել է «շարժուն ավազներ.ելք չկա» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը եղել է Դոնալդ Սազերլենդը։ Նա եղել է «Օրենք և կարգ», «Վաղը կսկսվի այսօրը» հեռուստատեսային շարքերի հյուրը։ 1994 և1995 թվականներին նա ստացել է հեղինակավոր «Obie» թատերական մրցանակ՝ «Կրիպտոգրամայի» դերի համար[6]։
1995-ից մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածը նկարահանվել է «Հակերները», «Իսպանացի բանտարկյալը» և «Հանցավոր աշխարհ» ֆիլմերում։ 1998 թվականից մինչև 2000 թվականը խաղացել է քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած «Սպորտի գիշերը» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին։ Այս ֆիլմի շնորհիվ արժանացել է մրցանակների և անվանակարգերի շարքի, այդ թվում նաև «Ոսկե գլոբուս»[6]։
Սերիալի ավարտից հետո ունեցել է առաջնեկին և վերադարձել է աշխատանքի։ Նա ներկայացման ժամանակ խաղացել է 19-րդ դարի Boston Marriage-ի գլխավոր դերը։ 90-ական թվականներից դարձել է դերասանական վարպետության անկախ ակադեմիայի նախագահ։ 2001 թվականին CBS ալիքի համար դարձել է «Սրտի բաժին» սերիալի օդաչու, սակայն սահմանափակվել է հեռուստասերիալով[7]։ Նույն թվականին Ահարոն Սորկինի հետ նկարահանվել է «Արևմտյան թևեր» ֆիլմում, իսկ Մեր Ուինինգեմի հետ՝ «Արագ որոշում» ֆիլմում։ 2002 թվականին «HBO» հեռուստացանցում «Պատերազմի ճանապարհին» ֆիլմում խաղացել է Լեդի Բյորդ Ջոնսոնի գլխավոր դերը։
Հաֆմանը, 2003 թվականին թմրամոլ կնոջ գլխավոր դերն է խաղացել Showtime հեռուստաալիքի «Փլուզում» մինի-սերիալում և նկարահանվել է «Ֆրեյզեր» սիթքոմի տասներորրդ և տասնմեկերորրդ սեզոններում։ 2004 թվականի սկզբին նա հայտնվել է «Մոդայիկ մայրիկը», «Դարձունակ սխալներ» և «Սուրբ ծնունդն անհաջողակների հետ» ֆիլմերում, և ոչ երկար ժամանակ «Շրջանային դատախազ» սերիալում։
2004 թվականից մինչև 2012 թվականը Հաֆմանը «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում Լիննետ Սկովայի դերն է խաղացել։ Շոուում ունեցած ելույթի համար նա բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր է ստացել, ներառյալ 2005 թվականին «Էմմի» մրցանակը՝ լավագույն դերասանուհու դերը կատակերգական հեռուստասերիալում և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի երեք մրցանակները։ Ուշագրավ է, որ Հաֆմանը համարվել է չորս առաջատար սերիալի դերասանուհիներից մեկը, ով շահել է «Էմմի» մրցանակ և հետո կրկին մրցանակի է առաջադրվել։
2005 թվականին դուրս է եկել «Տրանսամերիկա» ֆիլմը, որից հետո Հաֆմանը տարվա լավագույն դերասաններից մեկն է ճանաչվել և արժանացել է քննադատների գովասանքին[8]։ Նա իր տրանսսեքսուալի խաղի համար բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր է ստացել։ 2006 թվականին «Ոսկե գլոբուս» է շահել՝ «Լավագույն դերասանուհու դերը դրամայում» կատեգորիայում և «Օսկար»-ի է արժանացել[8]։ Նա նաև հեղինակային «Անկախ ոգի» մրցանակին է արժանացել։
«Տրանսամերիկա» ֆիլմում ունեցած հաջողություններից հետո, դերասանուհուն սկսել են հրավիրել գլխավոր դերերի, նա 2007 թվականին խաղացել է «Գահավեժ Վրաստանը» կատակերգական դրամայում և 2008 թվականին քննադատների կողմից գնահատված «Ֆիբին հրաշքների աշխարհում» անկախ դրամայում։ Հաֆմանը 2010 թվականի աշնանը հասարակությանն է ներկայացրել իր «Լեսթեր» ֆիլմը, որը դարձել է իր դեբլյուտը, որպես ռեժիսոր և հեղինակ[9]։
Հաֆֆմանը 2012 թվականի մարտի 7-ին, ինչպես նաև նար ամուսին Ուիլիամ Մեիսին, Հոլիվուդյան փառքի ծառուղում կրկնակի աստղի դափնեկիր են դարձել[10]։
2013 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Հաֆմանը պետք է խաղա Fox-ի «Բումերանգ» պիլոտային սերիայում։ Սյուժեի կենտրոնում Մարջի Համիլտոնն է (Հաֆման), պրոֆեսիոնալ մարդասպան է, լրտես և քողարկման վարպետ, որը առանց ջանքի կատարում է իր աշխատանքը և միաժամանակ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, երկու կյանք է վարում[11][12]։
2014 թվականին, Հաֆմանը «Ամերիկյան հանցագործություն» սերիալ-անթոլոգիայում գլխավոր դերի է հրավիրվել, որը դուրս է եկել ABC-ում՝ 2014–2015 թվականներին[13][14][15]։ Հետո հայտարարվել է, որ Հաֆմանը սեփական պրոյեկտ է մշակել ABC-ի համար, Քերոլ Մենդելսոնի հետ միասին, որտեղ նույնպես գլխավոր դեր է խաղացել՝ Նյու Յորքում հատուկ գործակալ տեռորիզմների դեմ պայքարում[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի սեպտեմբերի 6–ին՝ 15 տարվա հարաբերություներից հետո, Հաֆմանը ամուսնացել է դերասան Ուիլյամ Հ․ Մեյսիի հետ[17]։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Սոֆյան (ծնվ․ 2000 թվականի դեկտեմբերի 1–ին) և Ջորջյա Գրեյսը (ծնվ․ 2002 թվականի մարտի 14–ին)[18]։
Խարդախության մեղադրանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մարտի 12-ին Հաֆմանը դարձել է քոլեջի ընդունելության քննության սկանդալում ՀԴԲ-ի և ԱՄՆ-ի դատախազության կողմից մեղադրվող տասնյակ անձանցից մեկը։ Դատախազները պնդում էին, որ Հաֆմանի $ 15,000 նվիրատվությունը Key Worldwide Foundation–ին, որը ենթադրաբար բարեգործական էր, իրականում վճար էր այն մարդուն, ով ձևանում էր Հաֆմանի դուստրը, հանձնել էր SAT–ը և ստացել գնահատական, զգալիորեն ավելի բարձ, քան նախնական մակարդակով։ Հաֆմանը ձերբակալվել էր մարտի 12-ին՝ փոստից խարդախություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով, սակայն ազատ էր արձակվել 250 000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց[19]։ Ապրիլի 3-ին Բոստոնի դատարանում իր ելույթի ժամանակ նա խոստովանել է իր իրավունքները, մեղադրանքները և առավելագույն հնարավոր պատիժները. նա հրաժարվել է նախնական դատաքննությունից, ստորագրել է ազատման պայմանները, և նրան թույլ են տվել հեռանալ։
2019 թվականի մայիսի 13-ին Հաֆմանն իրեն մեղավոր է ճանաչել մասնավոր ծառայությունների հետ կապված խարդախության մեջ։ Սեպտեմբերի 13-ին Հաֆմանը դատապարտվել էր 14 օրվա ազատազրկման։ Նա նաև տուգանվել է 30.000 դոլարով և ստացել 250 ժամ հասարակական աշխատանք[20][21]։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից Հաֆմանը 14-օրյա պատիժ է կրել Կալիֆոռնիայի Դուբլինի Դաշնային ուղղիչ հաստատությունում։ Նա պետք է ազատ արձակվեր բանտից 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, սակայն 2 օր շուտ ազատ արձակվեց, քանի որ հոկտեմբերի 27-ին հանգստյան օր էր[22]։ Ազատ արձակվելուց հետո նա նաև մեկ տարի պայմանական պատիժ է ստացել։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1988 | Քաղցի գործարան | Lip Service | վաճառուհի | |
1988 | Ամեն ինչ փոխվում է | Things Change | գանձապահ | |
1990 | Ճակատագրի հակառակ կողմը | Reversal of Fortune | Միննի | |
1992 | Սորուն ավազուտ։ Ելք չկա | Quicksand: No Escape | Ջուլիաննա Ռեինհարդ | |
1992 | Ջրային շարժիչ | The Water Engine | Պարուհի | |
1992 | Արդարության սիրտ | The Heart of Justice | Էնն | |
1995 | Հակերները | Hackers | Պստամբության ներկայացուցիչ | |
1996 | Մեծ քաղաքի ողբը | Harrison: Cry of the City | Պեգի Մակլին | |
1997 | Իսպանացի կալանավոր | The Spanish Prisoner | Պետ Մաքան | |
1999 | Սպանության ոչ մեծ գործ | A Slight Case of Murder | Քիթ Վաննամաքեր | |
1999 | Մագնոլիա | Magnolia | Սինտիա | |
2001 | Արագ լուծում | Snap Decision | Քերրի Դիկսոն | |
2002 | Ճանապարհ դեպի պատերազմ | Path to War | Լեդի Բյորդ Ջոնսոն | |
2002 | Դուռ դեպի դուռը | Door to Door | Ջոյի մայրը | կամեո |
2003 | Տան որոնումը | House Hunting | Շեիլա | կարճամետրաժ ֆիլմ |
2004 | Մոդայիկ մայրիկը | Raising Helen | Լինդսեի Դևիս | |
2004 | Դարձունակ սխալներ | Reversible Errors | Ջիլլիան Սալլիվան | |
2004 | Սուրբ ծնունդն անհաջողակների հետ | Christmas with the Kranks | Մերրի | |
2005 | Տրանսամերիկա | Transamerica | Բրի «Սաբրինա» Օսբորն | |
2006 | Ձնեմարդու արկածները | Choose Your Own Adventure: The Abominable Snowman | Նինա | Հնչյունավորում |
2007 | Գահավեժ Վրաստանը | Georgia Rule | Լիլլի Ուիլկոկս | |
2008 | Ֆիբին հրաշքների աշխարհում | Phoebe in Wonderland | Հիլլարի Լիխշտեին | |
2010 | Լեսթեր | Lesster | Միսսիս Հիրի | որպես ռեժիսոր |
2013 | Վստահիր ինձ | Trust Me | Ագնես | |
2014 | Չկառավարվող | Rudderless | Էմիլի | |
2014 | Տորթ | Cake | Աննետ | |
2014 | Խոշոր որս | Big Game | ԿՀՎ տնօրեն | |
2015 | Ավտոմեքենաների գողություն | Stealing Cars | Քիմբերլի Ուաիեթ | |
2015 | Zendog | Նիկոլ | ||
2017 | Բյուրեղ | Crystal | Պոպպի | |
2019 | Otherhood | Հելեն Հելսթոն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1978 | ABC մասնագիտացած դպրոցից հետո | ABC Afterschool Specials | Սառա Գրին | 1 դրվագ |
1991 | Ոսկե տարիներ | Golden Years | Թերրի Սպանն | Մինի-սերիալ |
1992 | Մարդկային գործոն | The Human Factor | 1 դրվագ | |
1992 | Արջնագռավ | Raven | Շերոն Պրիոր Приор | 1 դրվագ |
1993 | Գաղտնի նյութեր | The X Files | բժիշկ Նենսի դա Սիլվան | 1 դրվագ |
1996 | Գիշերային հեքիաթ | Bedtime | Դոննա | Մինի-սերիալ |
1996 | Վաղը կսկսվի այսօրը | Early Edition | Խուզարկու Տեգլիատի | 1 դրվագ |
1997 | Հանցավոր աշխարհ | The Underworld | Հեռուստատեսային օդաչու | |
1997 | Չիկագոյի հույսը | Chicago Hope | Элли Стоктон | 1 դրվագ |
1992, 1997 | Օրենք և կանոն | Law & Order | Դիանա Պերկինս | 2 դրվագ |
1998-2000 | Սպորտի գիշեր | Sports Night | Դանա Ուիտակեր | 45 դրվագ |
2001 | Տեղային դատախազ | The Heart Department | Բժիշկ Լիզա Պեկը | Հեռուստատեսային օդաչու |
2002 | Արևմտյան թև | The West Wing | Начальник штаба сената Энн Старк | 1 դրվագ |
2002 | Կանանց ակումբ | Girls Club | Մարշա Հոլդեն | 1 դրվագ |
2003 | Փլուզում | Out of Order | Լորա Հոլմ | Մինի-սերիալ |
2003 | Ֆրեյզեր | Frasier | Ջուլիա Ուիլկոկս | 8 դրվագ |
2004 | Շրջանային դատախազ | The D.A. | Շրջանային դատախազ Շարլոտտա Էլլիս | 3 դրվագ |
2006 | Սանսեթ Սթրիփի 60 ստուդիան | Studio 60 on the Sunset Strip | կամեո | 1 դրվագ |
2004-2012 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Լինեթ Սկովա | 180 դրվագներ |
2013 | Բումերանգ | Boomerang | Մարջի Համիլտոն | Հեռուստատեսային օդաչու |
2015-2017 | Ամերիկյան հանցագործություն | American Crime | Բարբ Հենլոն
Լեսլի Գրեմ Ջինեթ Հեսբի |
1 եթերաշրջան (11 դրվագ)
2 եթերաշրջան (10 դրվագ) 3 եթերաշրջան (8 դրվագ) |
2017 | Քոն Բոջեկ | BoJack Horseman | կամեո (ձայնային) | 2 դրվագ |
2017 — | Գտնել կարճահասակին | Get Shorty | ՀԴԲ հատուկ գործակալ Կլարա Դիլլարդ | առաջին եթերաշրջանի վերջում |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|
1982 | A Taste of Honey | Stage Theatre, New York City |
1986 | Been Taken | 18th Street Playhouse, New York City |
1988 | Շարժվիր | Royale Theatre |
1988 | Boys' Life | Mitzi E. Newhouse Theatre, New York City |
1989 | Bobby Gould in Hell | Lincoln Center Theater |
1990 | Grotesque Love Songs | New York City |
1994 | Shaker Heights | New York City |
1995 | Dangerous Corner | off-Broadway production |
1995-1996 | The Cryptogram | American Repertory Theatre, Cambridge, Massachusetts off-Broadway production |
1997 | The Joy of Going Somewhere Definite | Atlantic Theater Company, New York City |
1999 | Boston Marriage | American Repertory Theatre, Hasty Pudding Theatre, Cambridge, Massachusetts |
1999 | Oh, Hell! | Lincoln Center, New York City |
2000 | The Loop | New York City |
2000 | Jake’s Women | Old Globe Theatre |
2000 | Երեք քույրերը | Philadelphia Festival Theatre |
2012 | November | Mark Taper Forum |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1994 | «Obie» | Լավագույն կանացի դեր | Cryptogram | Հաղթանակ |
1999 | «ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ» | Լավագույն դերասանական համույթ | «Մագնոլիա» | Հաղթանակ |
1999 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն դերասանական համույթ | «Մագնոլիա» | Անվանակարգ |
1999 | «Florida Film Critics Circle Award» | Լավագույն դերասանական համույթ | «Մագնոլիա» | Հաղթանակ |
1999 | «Online Film Critics Society» | Լավագույն դերասանական համույթ | «Մագնոլիա» | Հաղթանակ |
2000 | «Ոսկե գլոբուս» | Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Սպորտի գիշերը» | Անվանակարգ |
2000 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում | «Սպորտի գիշերը» | Անվանակարգ |
2000 | «Viewers for Quality Television Awards» | Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում | «Սպորտի գիշերը» | Անվանակարգ |
2004 | «Արբանյակ» | Լավագույն դերասանուհի մինի-սերիալում Կամ հեռուստաֆիլմում | «Փլուզում» | Անվանակարգ |
2005 | «Prism Awards» | Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում | «Շրջելի սխալներ» | Անվանակարգ |
2005 | «Էմմի» | Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Հաղթանակ |
2005 | «Ոսկե գլոբուս» | Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Հուսահատ տնտեսուհիները» | Номинация |
2005 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Հաղթանակ |
2005 | «Ft. Lauderdale International Film Festival» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2005 | «Dallas-Fort Worth Film Critics Association Awards» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2005 | «National Board of Review» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2005 | «Prism Awards» | Լավագույն կատակերգական դերասանուհի | «Հուսահատ տնտեսուհիները» | Հաղթանակ |
2005 | «San Diego Film Festival» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2005 | «Արբանյակ» | Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Հուսահատ տնտեսուհիները» | Հաղթանակ |
2005 | «Արբանյակ» | Կինոֆիլմում լավագույն դերը՝ դրամա | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2005 | «Southeastern Film Critics Association Awards» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2006 | «Ոսկե գլոբուս» | Կանանց լավագույն դերը դրամայում | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2006 | «Ոսկե գլոբուս» | Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2006 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Անվանակարգ |
2006 | «Օսկար» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Անվանակարգ |
2006 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Հաղթանակ |
2006 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Հաղթանակ |
2006 | - | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Անվանակարգ |
2006 | «Bangkok International Film Festival» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2006 | «Broadcast Film Critics Association Awards» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Անվանակարգ |
2006 | «Chicago Film Critics Association Awards» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Անվանակարգ |
2006 | «Անկախ հոգի» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2006 | «Online Film Critics Society Awards» | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2006 | Palm Springs International Film Festival | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2006 | Vancouver Film Critics Circle | Լավագույն կանացի դեր | «Տրանսամերիկա» | Հաղթանակ |
2006 | «Արբանյակ» | Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2007 | «Էմմի» | Լավագույն դերասանուհու դերը կատակերգական հեռուստասերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2007 | «Ոսկե գլոբուս» | Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2007 | «Արբանյակ» | Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2007 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2007 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն դերասանուհու դերը կատակերգական սերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2008 | Prism Awards | Կնոջ լավագույն դերը ֆիլմում | «Ուղղաբերձ Վրաստան» | Անվանակարգ |
2008 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2009 | «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» | Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2011 | «Արբանյակ» | Լավագույն դերասանուհու դերը հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ | «Հուսահատ տնտեսուհիները» | Անվանակարգ |
2012 | Հոլիվուդիյան «Փառքի ծառուղի» | Աստղ Փառքի ծառուղում | Հաղթանակ | |
2015 | «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» | Լավագույն դերասանուհի մինի-սերիալում Կամ ֆիլմում | «Ամերիկյան հանցագործություն» | Անվանակարգ |
2015 | «Էմմի» | Լավագույն դերասանուհու դերը մինի-սերիալում կամ ֆիլմում | «Ամերիկյան հանցագործություն» | Անվանակարգ |
2016 | «Ոսկե գլոբուս» | Լավագույն դերասանուհու դերը մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Felicity Huffman Biography (1962-)». Film Reference. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Felicity Huffman- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ The Heart Department (TV 2001) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ 8,0 8,1 «Felicity Huffman- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Felicity Huffman: No "Seven Year Itch" for "Desperate Housewives"». CBS. 11 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Aly Semigran (7 марта 2012). «William H. Macy and Felicity Huffman to receive rare double star on the Walk of Fame». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ James Hibberd (15 февраля 2013). «Felicity Huffman cast as housewife assassin in TV pilot». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Nellie Andreeva (15 февраля 2013). «Felicity Huffman To Star In Fox Pilot 'Boomerang'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Nellie Andreeva (7 марта 2014). «Felicity Huffman To Star In John Ridley's ABC Pilot 'American Crime'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Lesley Goldberg (7 марта 2014). «Felicity Huffman to Star in ABC Drama From '12 Years a Slave' Writer». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Nellie Andreeva (2 октября 2014). «Carol Mendelsohn Drama Starring Felicity Huffman Eyes ABC Put Pilot Commitment». Deadline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Huffman's a hard-working 'lazy' actor». TribLIVE (անգլերեն). 23 февраля 2015.
- ↑ Felicity Huffman biography, Biography Channel
- ↑ Felicity Huffman and Lori Loughlin Among Dozens Indicted in Alleged College Admissions Scam
- ↑ Felicity Huffman Sentenced to 14 Days Behind Bars in College Admissions Scam
- ↑ «Голливудская актриса Фелисити Хаффман в тюрьме: появились первые фото звезды - Lifestyle 24» (անգլերեն). 24 Канал. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Why Felicity Huffman Was Released 3 Days Early from Her 14-Day Prison Sentence
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիսիտի Հաֆման» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ