Ֆարենհայտի սանդղակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆարենհայտի աստիճան, գծային սանդղակով ջերմաստիճանի չափման միավոր, որի հեղինակը գերմանացի գիտնական Դանիել Ֆարենհայտն է, ով առաջարկել է այն օգտագործման 1724 թվականին։
Նշանակվում է °F սիմվոլով։
Երկար ժամանակ Ֆարենհայտի սանդղակը անգլիալեզու երկրներում համարվում էր ջերմաստիճանի չափման հիմնական միավորը, սակայն սկսած 1960-70 ական թթ. այն գործնականում գրեթե դուրս մղվեց Ցելսիուսի աստիճանի ներմուծումից հետո։ Ներկայումս միայն ԱՄՆ-ում և Բելիզում այն բավականին լայն կիրառություն ունի կենացաղում։
Ֆարենհայտի սանդղակով սառույցի հալման ջերմաստիճանը +32 °F, իսկ ջրի եռման ջերմաստիճանը +212 °F (նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում)։ Իսկ Ֆարենհայտի աստիճանը հավասար է այդ ջերմաստիճանների տարբերության 1/180 մասին։
0°…+100° միջակայքը Ֆարենհայտի սանդղակով մոտավորապես հավասար է Ցելսիուսի −18°…+38° միջակայքին։ Զրոն այս սանդղակով համապատասխանում է ջրի, սառույցի և նաշադրի սպիրտի խառնուրդի սառեցման աստիճանին, իսկ +100 °F աստիճան համարվում է մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը։
Հետաքրքիր մի փաստ, ժամանակակից չափումները ցույց են տալիս, որ Ֆարենհայտը մի փոքր սխալվել է, քանի որ իր առաջարկած սանդղակով նորմալ մարդու ջերմաստիճանը հավասար է ոչ թե 100՝ այլ 97,9 °F։ Կարծիք կա, որ 100 °F գիտնականը հիմք է ընդունել իր կնոջ մարմնի ջերմաստիճանը, ով սակայն այդ ժամանակ հիվանդ էր տենդով։
Ցելսիուս-Ֆարենհայտ փոխակերպման բանաձևը հետևալն է՝
իսկ Ֆարենհայտ-Ցելսիուս հաշվարկվում է այս բանաձևով
|