Դանիել Ֆարենհայտ
Դանիել Ֆարենհայտ Daniel Fahrenheit | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 24, 1686[1][2][3][…] Գդանսկ, Ռեչ Պոսպոլիտա |
| Մահացել է | սեպտեմբերի 16, 1736[1][2][4][…] (50 տարեկան) Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
| Գերեզման | Kloosterkerk |
| Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
| Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, գործիքներ ստեղծող և քիմիկոս |
| Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
| Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |

Դանիել Գաբրիել Ֆարենհայտ (Ֆարենհեյտ, գերմ.՝ Daniel Gabriel Fahrenheit), մայիսի 24, 1686[1][2][3][…], Գդանսկ, Ռեչ Պոսպոլիտա - սեպտեմբերի 16, 1736[1][2][4][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), Լեհաստանում ծնված գերմանացի ֆիզիկոս, ջերմաստիճանային սանդղակներից մեկի՝ Ֆարենհայտի սանդղակի հեղինակն է։
Դանիել Ֆարենհայտը 1707 թվականից ճանապարհորդել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն։ 1717 թվականից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ։ 1724 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային սանդղակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (°F), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32 °F, իսկ ջրի եռման կետին՝ 212 °F արժեքները։ Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջել է Ցելսիուսի սանդղակին (C)։
Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից։ Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառնուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ։ 1709 թվականին նա պատրաստել է սպիրտային, 1714 թվականին՝ սնդիկային ջերմաչափ։
Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը 97,88 °F է (36,6 °C)։
Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց հետ կապված են հետևյալ կերպ. [°C] = 5/9 ([°F]-32)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դանիել Ֆարենհայտ կատեգորիայում։ |
- Senese, Fred (2005). «Why isn't 0°F the lowest possible temperature for a salt/ice/water mixture?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
- Farenheit's papers in the Royal Society Publishing(չաշխատող հղում) (Լատիներեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Biografisch Portaal — 2009.
- Մայիսի 24 ծնունդներ
- 1686 ծնունդներ
- Գդանսկ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 16 մահեր
- 1736 մահեր
- Հաագա քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Լեհ քիմիկոսներ
- Լեհ ֆիզիկոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով