Օտտո Վագներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Վագներ
գերմ.՝ Otto Wagner
Ի ծնեգերմ.՝ Otto Koloman Wagner
Ծնվել էհուլիսի 13, 1841(1841-07-13)[1][2][3][…]
ԾննդավայրՊենցինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 11, 1918(1918-04-11)[5][1][6][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[7]
Ոճ(եր)մոդեռն և Վիեննական սեցեսիոն
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և Վիեննայի ակադեմիական գիմնազիա
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներVienna Lines houses by Otto Wagner?, Villa Wagner I?, Villa Wagner II? և Ավստրիական փոստային խնայողական բանկի շենք
Պարգևներ
 Otto Wagner[8] Վիքիպահեստում

Օտտո Վագներ (անգլ.՝ Otto Koloman Wagner), (հուլիսի 13, 1841(1841-07-13)[1][2][3][…], Պենցինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - ապրիլի 11, 1918(1918-04-11)[5][1][6][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[7]), ավստրիացի ճարտարապետ, ժամանակակից ոճի վարպետ։ Հայտնի է Վիենայում գտնվող իր տան արտաքին տեսքի ձևավորմամբ։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Վագները ծնվել է 1841 թվականի հուլիսի 13-ին, Վիեննայի Պենցինգ վարչական շրջանում։ Նա Սուսաննայի և Ռուդոլֆ Սիմեոն Վագների որդին է[9][10][11]։

Օտտո Վագները ճարտարապետություն սովորել է Վիեննայի պոլիտեխնիկական համալսարանում և Բեռլինի ճարտարապետության արքայական դպրոցում[12]։ Բեռլինի ճարտարապետության դպրոցն ավարտելուց հետո Վագները վերադարձավ Վիեննա՝ աշխատելու նպատակով։ 1864 թվականին նա սկսեց նախագծել պատմական ոճով իր առաջին կառույցները։ 1880-ական թվականներին, ինչպես մյուս գերմանացի (ինչպիսիք են Կոնստանտին Լիսպսիուսը, Ռիչարդ Սթրեիտերը, Ջորջ Հեուսերը), շվեյցարիացի, ֆրանսիացի ճարտարապետները, Օտտո Վագները դարձավ ռեալիզմ ճարտարապետության կոմնակից։ Դա տեսական դիրք էր, որը թույլ տվեց նրան մեղմացնել պատմական ճարտարապետության ոճը։ 1894 թվականին Վագները նշանակվեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

1890 թվականի կեսերին Օտտո Վագներն արդեն նախագծել էր մոդեռն ոճով մի քանի կառույցներ։

Օտտո Վագները հետաքրքված էր քաղաքների նախագծմամբ։ 1890 թվականին նա նախագծել էր նոր քաղաք Վիեննայում, բայց միայն այդ քաղաքի երկաթագիծը։ 1896 թվականին Վագները հրատարակեց իր գիրքը՝ «Ժամանակակից ճարտարապետություն», որով նա արտահայտեց իր գաղափարները ճարտարապետի դերի մասին։ Գիրքը հիմված էր 1894 թվականի Ակադեմիայի դասախոսության տեքստի վրա։

Վագների ոճը ներառում էր նոր նյութերի և նոր ձևերի օգտագործումը, որպեսզի արտացոլեր այն փաստը, որ հասարակությունը ինքնին փոխվում է։ Իր գրքում նա հայտարարեց․ «նոր մարդկային խնդիրներն ու տեսակետները միտված են գոյություն ունեցող ձևերի փոփոխմանն ու վերականգնմանը»։ Այդ գաղափարն իրագործելով, նա նախագծում և կառուցում էր այնպիսի կառույցներ, որոնք արտացուլում էին իրենց նպատակները, ինչպիսին է օրինակ՝ Վիեննայում գտնվող Neustiftgasse խոշոր բնակելի շենքը։

1897 թվականին նա միացավ Գուստավ Կլիմտին, Հովսեփ Մարիա Օլբրիչին։ Այնուհետև նրանք միասին հիմնադրեցին «Vienna Secession» արվեստագիտական խումբը։

Վագները մեծ ազդեցություն ունեցավ Վիեննայի գեղարվեսի ակադեմիայի իր աշակերտների վրա։ «Վանգեր դպրոցն» ընդգրկում էր Հոսեֆ Հոֆֆմանին, Հովսեփ Մարիա Օլբրիչին, Կառլ Էհնին, Մաքս Ֆաբիանին և Հովսեփ Հոսեֆ Պլեսնիկին։ Վանգերի ուսանողներից մեկը՝ Ռուդոլֆ Սչինդլերն, ասել է․ «Ժամանակակից ճարտարապետությունը Շոտլանդիայում սկսվում է Չառլզ Ռեննի Մակինթոշով, Վիեննայում՝ Օտտո Վագներով, Չիկագոյում՝ Լուիս Սալլիաբանով»։

Օտտո Վանգերը մահացել է 1918 թվականին Վիեննայում։

Խոշոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նուսսդորֆ ջրարգելը և սահանադուռը (Nussdorf weir and lock), Վիեննա (1894)
  • Վիեննայի շտադտբան

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Otto (1841-1918) Wagner (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Wagner, Otto (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 52. — S. 122.
  5. 5,0 5,1 5,2 Otto Wagener Vienna 1900
  6. 6,0 6,1 6,2 http://www.visitingvienna.com/footsteps/wagner-grave/
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118628399 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. 8,0 8,1 archINFORM (գերմ.) — 1994.
  9. Slesin, Suzanne; Clniel, Stafford; Rozensztroch (1994 թ․ հոկտեմբերի 25). Mittel Europa: rediscovering the style and design of Central Europe. C. Potter. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  10. Wagner, Otto (1987). Graf, Otto Antonia (ed.). Masterdrawings of Otto Wagner: an exhibition of the Otto Wagner-Archiv, Academy of Fine Arts, Vienna. The Drawing Center. Akademie der Bildenden Künste in Wien. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  11. «Otto Koloman Wagner - Vienna 1900». depts.washington.edu. 2003. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  12. Sarnitz, August (2005). Otto Wagner: Forerunner of Modern Architecture. Taschen. ISBN 3-8228-3647-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վագներ» հոդվածին։