Օսման Համդի Բեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսման Համդի Բեյ
թուրքերեն՝ Osman Hamdi Bey
Ծնվել էդեկտեմբերի 30, 1842(1842-12-30)[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 24, 1910(1910-02-24)[1][4][2][…] (67 տարեկան)
Մահվան վայրKuruçeşme, Բեշիքթաշ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունմարդաբան, նկարիչ, արվեստագետ, հնագետ և քաղաքական գործիչ
Ժանրդիմապատկեր և ֆիգուրատիվիզմ[5]
Ուշագրավ աշխատանքներԿրիաներ վարժեցնողը (կտավ)
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ և Louis Boulanger?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա[5]
ՀայրIbrahim Edhem Pasha?
 Osman Hamdi Bey Վիքիպահեստում
Օսման Համդի Բեյը աղջկա Նազլըի հետ

Օսման Համդի (թուրքերեն՝ Osman Hamdi Bey) (դեկտեմբերի 30, 1842(1842-12-30)[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 24, 1910(1910-02-24)[1][4][2][…], Kuruçeşme, Բեշիքթաշ), թուրք հայտնի գեղանկարիչ և հնագետ։ Հիմնադրել է Ստամբուլի հնագիտական թանգարանը և արվեստների ակադեմիան, որը ներկայումս կրում է Միմար Սինանի անունը։

Ստամբուլի արվեստների ակադեմիան, որ հիմնադրել է Օսման Համդի Բեյը

Օսման Համդին ծնվել է ունևոր թուրքական ընտանիքում։ Օսման Համդիի հայրը եղել է օսմանյան մեծ վեզիր Իբրահիմ Էդհեմ փաշան։ Էթնիկ հույն է։

Նախնական կրթությունը ստանալով Բեշիկթաշ շրջանում, սովորել է իրավունք Ստամբուլի համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում։ Մանկուց հետաքրքրված լինելով գեղանկարչությամբ, թողել է իրավագիտությունը և սովորել գեղանկարչության ֆակուլտետում։ Տասներկու տարվա ընթացքում նրա ուսուցիչներն են եղել Ժան Լեոն Ժերոմը և Գյուստավ Բյուլանժեն։ Հիմնականում նկարել է իրեն շրջապատող իրական աշխարհը։ Օսման Համդին ամուսնացել է ֆրանսուհու հետ, ումից ունեցել է երկու դուստր։ 1869 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Ստամբուլ։

Օսման Համդի Բեյը մեծապես հետաքրքրված է եղել նաև հնագիտությամբ։ Նա պեղումներ է իրականացրել Նեմրութում, Արևելյան Անատոլիայի մի շարք քաղաքներում՝ Վանում, Մուշում, Բասենում, Կոնիայում, Կայսերիում և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման Համդի Բեյ» հոդվածին։