Կրիաներ վարժեցնողը (կտավ)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Օսման Համդի Բեյ |
| տարի | 1906 |
| բարձրություն | 221,5 սանտիմետր[1] |
| լայնություն | 120 սանտիմետր[1] |
| ժանր | երգիծանք |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Պերա թանգարան[2] |
| հավաքածու | Պերա թանգարան և Suna and İnan Kıraç Foundation? |
պատկերված են
| |
| https://www.turkiyetoday.com/culture/secrets-behind-the-tortoise-trainer-painting-by-osman-hamdi-bey-3204965, https://www.researchgate.net/publication/369143396_Osman_Hamdi's_The_Tortoise_Trainer_-_The_Tortoise_and_the_Tulip_Revisited, https://sahnaci.medium.com/kaplumbağa-terbiyecisi-ve-charmeur-de-tortues-benzerliği-2927fe6a927d կայք | |
Ծանոթագրություններ | |
«Կրիաներ վարժեցնողը» (թուրքերեն՝ Kaplumbağa Terbiyecisi), Օսման Համդի Բեյի 1906 և 1907 (երկու տարբերակներ) թվականներին ստեղծած կտավ։ 2004 թվականին նկարը վաճառվել է $3.5 միլիոն դոլարով։ Գտնվում է Ստամբուլի Պերա թանգարանում։
«Կրիաներ վարժեցնողը» նկարում նկարիչ Օսման Համդի բեյը ծաղրում է Օսմանյան կայսրության դանդաղ և անարդյունավետ բարեփոխումների փորձերը (Տրանզիմատ) ժամանակավրեպ պատմական բնույթի պատկերով՝ կրիաներ վարժեցնելով։ Նկարում պատկերված է թուրքական ավանդական կրոնական հագուստով տարեց տղամարդ, որը ձեռքի ֆլեյտայով փորձում է «վարժեցնել» ոտքերի մոտ գտնվող կրիաներին[3]։
Պատմական համատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսման Համդի բեյը նկարը ստեղծել է Օսմանյան կայսրությունում մեծ հասարակական և քաղաքական իրարանցման ժամանակ։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներկայացրած բարեփոխումները կամ անարդյունավետ էին, կամ հետագա ցնցումների պատճառ։ Օսմանյան կայսրությունը, որին 20-րդ դարի սկզբում դեռ պատկանում էին Բալկանյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի որոշ մասեր, ամբողջ Անատոլիան և Լևանտը և Արաբական թերակղզու մեծ մասը, գտնվում էր ինչպես իր տարածքում ազգայնական շարժումների աճող իշխանության, այնպես էլ օտարերկրյա արշավանքների լուրջ սպառնալիքի ներքո, ինչը ի վերջո կայսրությունը կպառակտեր նրանց միջև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Իր կտավում նկարիչը կանխագուշակել է 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը, ինչը վերջ դրեց սուլթանի ավտորիտար իշխանությանը։
Նկարի երկու տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1906 և 1907 թվականներին ստեղծված «Կրիաները վարժեցնողը» կտավները տարբեր են։ Կտավի երկրորդ տարբերակում հինգ կրիաների փոխարեն նկարիչը պատկերել է վեցին, ինչպես նաև երկրորդ կտավում պատկերված է կուժ և պատի վրա կա արաբերեն մակագրություն[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edhem Eldem: Making Sense of Osman Hamdi Bey and his Paintings, in: Muqarnas: An Annual on the Visual Culture of the Islamic World, Volume 29, 2012; ISSN 0732-2992
- Mustafa Cezar: Sanatta batı'ya açılış ve Osman Hamdi, Band 2; Istanbul: Erol Kerim Aksoy Eğitim, kültür, spor ve sağlık vakfı, 1995; S. 732
- Wendy M. K. Shaw: Possessors and possessed: museums, archaeology, and the visualization of history in the late Ottoman Empire. Berkeley: University of California Press, 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bettelheim M. Osman Hamdi’s “The Tortoise Trainer” – The Tortoise and the Tulip Revisited — 2020.
- ↑ Osman Hamdi Bey / Pera Museum
- ↑ The Tortoise Trainer
- ↑ «Bütün kaplumbağalar çok terbiyeli». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
