Մակերեսը՝ 1603 հզ. կմ²։ Միջին խորությունը՝ 821 մ, մաքսիմալ խորությունը՝ 3916 մ[2]: Ծովի արևմտյան մասի շարունակությունը գտնվում է մայրցամաքի վրա և ունի մակերեսային խորություն։ Ծովի կենտրոնում տեղակայված են Դերյուգինա և Տինրո ծովախորշերը։ Արևելյան մասում է գտնվում Կուրիլի խոռոչը, որի խորությունը առավելագույնն է։ Հոկտեմբեր-մայիս-հունիս ամիսներին ծովի հյուսիսային մասը ծածկված է լինում սառույցով։ Հարավարևելյան մասը գրեթե չի սառչում։
Հյուսիսային ափը խիստ ընդգծված է՝ այնտեղ է գտնվում անենամեծ ծովածոցը՝ Էյրինեյան շուրթերը և Շելտինգի, Զաբիյակա, Բաբուշկինա, Կեկուրնի ծովածոցերը։
Հարավում ամենամեծ ծովածոցերն են՝ Անիվան և Տերպենիան, Իտուրուպ կղզում՝ Օդեսյան ծովածոցը։ Ծով են թափվում Ամուրը, Օխոտը և Կուխտույը։
Օհոտսկի ծովի հյուսիս-արեւելքում գտնվում է իր ամենամեծ ծովածոցը` Շեյխով ծովածոցը։
Զարգացած է ձկնորսությունը, ծովը հարուստ է սաղմոնով, ծովատառեխով, պոլիկոկով, կեպելինով, նավագայով և այլն, ծովամթերքով (Կամչատկան խեցգետին)։
2014 թվականի մարտի 15-ից Օխոտի ծովը ամբողջությամբ համարվում է Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտին (բացառությամբ Հոկկիդո կղզու հարանությամբ գտնվող մի փոքր մասի)[3][3]։
Ծովն իր անվանումն ստացել է Օխոտ գետի անվանումից էվենսկ.՝ օկատ — «գետ»։ Նախկինում անվանել են Լամսկիմ էվենսկ.՝ լամ — «ծով»), նաև Կամչատյան ծով։ Ճապոնացիներն այս ծովն անվանում էին Խոկկայ (北海), որպես «Հյուսիսային ծով»։
Բայց, քանի որ այս անվանումը նույնացվում է Ատլանտյան օվկիանոսիՀյուսիսային ծովի հետ, նրանք այն վերանվանեցին Օխոցուկու-կայ (オホーツク海), որը ռուսական անունը հարմարեցում է ճապոնական հնչյուննին։
Ձմռանը ջրի ջերմաստիճանը ծովի մակերեսին կազմում է −1,8-ից մինչև 2,0 °C, ամռանը բարձրանում է մինչև 10-18 °C:
Միջին շերտում՝ 50-150 մետր խորության մեջ ջրի սառը շերտն է, որտեղ ջերմաստիճանը ամբողջ տարին գրեթե անփոփոխ է՝ −1,7 °C:
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան նեղուցների մոտ ջրի ջերմաստիճանը կազմում է 2.5-2.7 ° C, խորքային ջերմաստիճանը՝ առավելագույնը 1.5-1.8 ° C:
Աղիությունը ծովի վերին մակարդակում կազմում է 32,8—33,8 ‰: Միջնամասում աղիությունը 34,5‰ է։ Խորքային շերտերում ջրի աղիությունը կազմում է 34,3—34,4 ‰, ափամերձ հատվածներում աղիությունը 30 ‰-ից ցածր է։
Ջրի միջին ջերմաստիճանը ըստ °C ( 46,5° կոորդինատների համար 150,5°: 1942—2005 թվականների տվյալներ)[4]։