Օլեգ Մասկաև
Օլեգ Մասկաև | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Օլեգ Ալեքսանդրովիչ Մասկաև |
Մականուն | Մեծ О (անգլ.՝ The Big O, ռուս.՝ Большой О) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ուզբեկստան ԱՄՆ Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | 2 մարտի, 1969 |
Ծննդավայր | Աբայ, Կարագանդայի մարզ, ՂԽՍՀ, ԽՍՀՄ, |
Քաշային կարգ | Ծանր |
Հասակ | 191 սմ |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 4 նոյեմբերի, 2013 |
Չեմպիոնական գոտի | WBC |
Մարտերի թիվ | 46 |
Հաղթանակների թիվ | 39 |
Հաղթանակ նոկաուտով | 28 |
Պարտություն | 7 |
Ոչ ոքի | 0 |
Տեղի չունեցած | 0 |
Օլեգ Ալեքսանդրովիչ Մասկաև (ռուս.՝ Олег Александрович Маскаев, մարտի 2, 1969 թվական, Աբայ, Կարագանդայի մարզ), ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն է (2006—2008):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասկաևը բռնցքամարտիկի իր կարիերան սկսել է ծննդավայրում։ Շնորհիվ բռնցքամարտի դպրոցի և իր տաղանդի Մասկաևը կարողացել է մեծ հաջողությունների հասնել սիրողական բռնցքամարտում։ 1993 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցել է Ուզբեկստանի թիմի կազմում։
Օլեգ Մասկաևը խոստովանում էր, որ իր ամենանվիրական ցանկություններից մեկը չեմպիոնական տիտղոսի պաշտպանության անցկացումն էր Ռուսաստանում։ Ռուսաստանը համարում էր իր հայրենիքը չնայած այն հանգամանքին, որ ծնվել էր Ղազախստանում[1]։ 2006 թվականի դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Օլեգ Մասկաևին շնորհվում է Ռուսաստանի քաղաքացիություն[2]։
Սիրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրողական ռինգում Մասկաևը դարձել է Վարշավայի պայմանագրի կազմակերպության բանակային առաջնության չեմպիոն (1990), ԽՍՀՄ զինված ուժերի առաջնության հաղթող և գավաթակիր, Ասիայի առաջնության չեմպիոն։
1990 թվականի Տաշքենդում անցկացված ԽՍՀՄ զինված ուժերի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Մասկաևը ժամանակից շուտ կարողացել է հաղթել ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին։
1993 թվականի անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ, երբ Մասկաևը հանդես էր գալիս Ուզբեկստանի թիմի կազմում, իր մրցելույթներն ավարտել է կուբացի բռնցքամարտիկ Ռոբերտո Բալադոյի կողմից նոկաուտի ենթարկվելուց հետո։
1994 թվականի անցկացված Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո Մասկաևին շնորհվել է Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր մարզիկի կոչում[3]։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Մասկաևը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1993 թվականի ապրիլի 17-ին լեգենդար բռնցքամարտիկ Ալեքսանդր Միրոշնիչենկոյի հետ մենամարտով։ Մասկաևն այդ մենամարտում կարողանում է հաղթանակ տանել նոկաուտով երրորդ ռաունդում։ Միրոշնիչենկոյի մարտավկաները պնդում էին, որ իրենց բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել ջարդված ձեռքով։
Իր 4-րդ մենամարտում Մասկաևը նոկաուտի է ենթարկում պարտություն չունեցող Ռոբերտ Հոուկինսին (3-0)։
1995 թվականի օգոստոսի 25-ին իր 5-րդ մենամարտում Մասկաևը կարողանում է միավորներով հաղթել ամերիկացի Ջո Թոմասին (23-1-1)։
1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մասկաևն անցկացնում է իր առաջին տիտղոսային մենամարտը Նիկոլայ Կուլպինի հետ (14-4)։ Հաղթելով Կուլպինին Մասկաևը նվաճում է ծանր քաշային կարգում Բռնցքամարտի Պանասիական ասոցիացիայի վարկածով չեմպիոնի կոչումը։
Մենամարտը Օլիվեր ՄքՔոլի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի փետրվարին Մասկաևն իր առաջին պարտությունն է կրում պրոֆեսիոնալ ռինգում, երբ մենամարտում էր ամերիկացի աշխարհի նախկին չեմպիոն Օլիվեր ՄքՔոլի հետ։ Անփորձ Մասկաևը ոչինչ չի կարողանում անել դիմակայելու համար և հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկվում։
ՄքՔոլի հետ մենամարտից առաջ Մասկաևի ցուցանիշները հետևյալն էին. 15 հաղթանակ, որից 12-ը նոկաուտով և 0 պարտություն, իսկ Դևիդ Տուայի հետ մենամարտից առաջ՝ 20 հաղթանակ, որից 16-ը նոկաուտով և 1 պարտություն։ Բայց ցուցանիշների այսպիսի ցանկը իսկական չէր, որովհետև մենամարտի կազմակերպման համար բռնցքամարտիկին ավելացրել էին կեղծ հաղթանակներ Ռուսաստանում։ Ավելի ուշ կեղծ տվյալները հեռացվում են։ Եվ իրական տվյալները ունեին այսպիսի տեսք. 6 հաղթանակ, որից 3-ը նոկաուտով և 0 պարտություն, Տուայի հետ մենամարտից առաջ՝ 10 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով և 1 պարտություն[4]։
1996թ. Մասկաևը կարողանում է հաղթել 2 պարտություն չունեցող բռնցքամարտիկների. Ֆերնլի Ֆելիզին (10-0) և Ռալֆ Ուեսթին (10-0)։
Մենամարտը Դևիդ Տուայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի ապրիլի 5-ին անցկացված մենամարտում, երբ Մասկաևը մենամարտում էր Դևիդ Տուայի հետ, կրում է իր երկրորդ պարտությունը պրոֆեսիոնալ ռինգում։ Այդ մենամարտը WBC վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսի համար էր։ Մենամարտն ընթանում էր հավասար պայքարում, սակայն 11-րդ ռաունդում Տուան կարողանում է անցկացնել իր թագավորական ձախ հուկը, և մրցավարը կանգնեցնում է մենամարտը։
1997 թվականի սեպտեմբերի 27-ին Մասկաևը կարողանում է նոկաուտով հաղթել Ալեքս Ստյուարտին (41-6)։
1998 թվականի հոկտեմբերի 2-ին Մասկաևը մենամարտ է անցկացնում Տոակիպ Տասեֆի հետ, ում կարողանում է նոկաուտով հաղթել առաջին ռաունդում։ Մենամարտում հաղթելով Մասկաևը նվաճում է Բռնցքամարտի Պանասիական ասոցիացիայի վարկածով չեմպիոնի կոչումը։ Տիտղոսը Մասկաևը կարողանում է հաջող կերպով պաշտպանել 1999 թվականի փետրվարի 4-ին կայացած մենամարտում, երբ կարողանում է 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել Ջեֆֆ Ուոդենին։
Առաջին մենամարտը Հասիմ Ռահմանի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի նոյեմբերին Մասկաևը մենամարտ է անցկացնում Հասիմ Ռահմանի հետ։ 8-րդ ռաունդի սկզբում Մասկաևին հաջողվում է մի քանի հուկ հասցնել Ռահմանի ծնոտին, որից հետո փորձում է զարգացնել հաջողությունը. Մասկաևի հերթական հուժկու հարվածը Ռահմանի ծնոտին դուրս է հանում նրան ռինգից։ Հանդիսականների շրջանում անմիջապես ծեծկռտուք է սկսվում, սակայն ոստիկաններին հաջողվում է վերահսկել իրավիճակը։ Ռահմանը ուշքի է գալիս միայն մի քանի րոպե անց[5][6]։
2000 թվականի Մասկաևը նոկաուտով կարողանում է հաղթել Սեդրիկ Ֆիլդսին։
2000 թվականին Մասկաևը մենամարտ է անցկացնում Դերրիկ Ջեֆֆերսոնի հետ։ Այս մենամարտում ֆավորիտը Մասկաևն էր և կարողանում է 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել Ջեֆֆերսոնին։ Ջեֆֆերսոնը պնդում էր, որ առաջին ռաունդում վնասել է ոտքը[7][8]։
2000 թվականի հոկտեմբերին Մասկաևը մենամարտ է անցկացնում Կիրկ Ջոնսոնի հետ։ 4-րդ ռաունդի սկզբում Ջոնսոնի ձախ հուկը հասնում է Մասկաևի ծնոտին, և նա ընկնում է, սակայն անմիջապես կարողանում է կանգնել ոտքի։ Բայց Ջոնսոնը շտապում է զարգացնել իր հաջողությունը և նրա աջ ու ձախ մի քանի հուկեր հասնում են իրենց նպատակին. վերջին աջ հուկն արդեն ավարտում է մենամարտը։ Ծանր նոկաուտ էր ռուս բռնցքամարտիկի համար[9]։
2001 թվականի մարտին Մասկաևը մենամարտ է անցկացնում Լենս Ուիտակերի հետ։ Նախապես ենթադրվում էր, որ Մասկաևի մրցակիցն է լինելու Դևիդ Տուան, ում հետ նախկինում արդեն մենամարտել էր, սակայն հետագայում ծրագրերը փոխվում են, և Մասկաևի մրցակիցն է դառնում Ուիտակերը։ 2-րդ ռաունդի սկզբում Ուիտակերի հարվածաշարը Մասկաևի գլխին ստիպում է ռուս բռնցքամարտիկին հայտնվելու ռինգի հատակին, ինչից հետո այդպես էլ չի կարողանում կանգնել և շարունակել մենամարտը. մրցավարը գրանցում է հերթական նոկաուտը[10][11]։
Մենամարտը Կորի Սանդերսի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի Մասկաևը մենամարտ է անցկացնում Կորի Սանդերսի հետ։ 8-րդ ռաունդում Սանդերսի ձախ հուկը ծանր նոկդաունի է ենթարկում ռուս բռնցքամարտիկին։ Մասկաևը հազիվ է կարողանում ոտքի կանգնել, սակայն Սանդերսը նույն հարվածով նորից է նրան ուղարկում ռինգի հատակ։ Այս անգամ մրցավարը կանգնեցնում է մենամարտը[12]։
2003 թվականի սեպտեմբերին Մասկաևը 2-րդ անգամ է մենամարտ անկացնում Սեդրիկ Ֆիլդսի հետ և կարողանում է 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել։ Մասկաևը ձեռնոց է նետում ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին, սակայն Կլիչկոն չի ընդունում մենամարտի առաջարկը, քանի որ պատրաստվում էր մենամարտի Կիրկ Ջոնսի հետ[13][14]։
2003 թվականի նոյեմբերին Մասկաևը մենամարտ է անցկացնում Ջուլիուս Ֆրենսիսի հետ և կարողանում է 2-րդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով[15][16]։
2004 թվականի հուլիսին Մասկաևը մենամարտ է անցկացնում նիգերիացի պարտություն չունեցող Դևիդ Դեֆիագբոնի հետ։ Մասկաևը առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում։ 6-րդ ռաունդի միջնամասում Մասկաևի աջ հուկը հասնում է Դեֆիագբոնի ծնոտին, ինչից հետո նա հայտնվում է ռինգի հատակին։ Սակայն նիգերիացին կարողանում է ոտքի կանգնել և շարունակել մենամարտը, իսկ Մասկաևը չի կարողանում զարգացնել հաջողությունը։ 10 ռաունդների հաշվարկով հաղթանակը շնորհվում է Մասկաևին։ Որոշումը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ էր, ինչը սակայն չէր համապատասխանում ռինգում տեղի ունեցածին։ Հաշվարկային միավորների հայտարարման ժամանակ, երբ միավորները տրվել էին նիգերիացի բռնցքամարտիկին, լսելի էին հանդիսականների դժգոհության ձայները[17][18]։
Մենամարտը Սինան Շամիլ Սամի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի նոյեմբերին Գերմանիայում կայանում է մենամարտ, որը իրավունք կտար մենամարտելու սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մասկաևը մենամարտ է անցկացնում թուրք բռնցքամարտիկ Սինան Շամիլ Սամի հետ։ Մասկաևը կարողանում է վերահսկել ամբողջ մենամարտի ընթացքը։ 11-րդ ռաունդի միջնամասում թուրք բռնցքամարտիկը գլխով հարվածում է Մասկաևի գլխին, ինչից հետո մրցավարը նրանից միավոր է հանում։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթում է ռուս բռնցքամարտիկը[19][20][21][22][23][24]։
Երկրորդ մենամարտը Հասիմ Ռահմանի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր հարվածներ | Մասկաև | Ռահման |
---|---|---|
Նպատակին հասած | 184 | 250 |
Ընդհանուր | 654 | 537 |
Տոկոս | 28 % | 47 % |
Ջաբեր | Մասկաև | Ռահման |
Նպատակին հասած | 54 | 128 |
Ընդհանուր | 292 | 266 |
Տոկոս | 18 % | 48 % |
Ուժային հարվածներ | Մասկաև | Ռահման |
Նպատակին հասած | 130 | 122 |
Ընդհանուր | 362 | 271 |
Տոկոս | 36 % | 45 % |
2006 թվականի օգոստոսին երկրորդ մենամարտն է անցկացվում Մասկաևի և Հասիմ Ռահմանի միջև։ 12-րդ ռաունդի սկզբում Մասկաևի մի քանի հարվածներ հասնում են Ռահմանի ծնոտին, ինչից հետո մրցավարը սկսում է հաշիվ բացել, սակայն Ռահմանը չի համաձայնում մրցավարի հետ։ Նոկդաունից հետո Մասկաևը շտապում է զարգացնելու իր հաջողությունը և ռաունդի վերջնամասում ևս մի քանի հաջող հարվածներ է հասցնում Ռահմանի գլխին։ Մրցավարը տեսնելով, որ ամերիկացին չի պատասխանում հարվածներին, կանգնեցնում է մենամարտը։ Ռահմանը չի համաձայնում մրցավար Ջեյ Նեյդիի որոշմանը[25][26][27][28][29][30][31][32]։
Այս հաղթանակից հետո սուպերծանր քաշային կարգում բոլոր 4 հիմնական վարկածներով (WBC, WBA, IBF, WBO) աշխարհի չեմպիոնները ԱՊՀ երկրներից էին (Վլադիմիր Կլիչկո, Նիկոլայ Վալուև, Սերգեյ Լյախովիչ)։
2006 թվականի դեկտեմբերի 10-ին Մասկաևը կարողանում է պաշտպանել WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը Պիտեր Օկելլոյի հետ մենամարտում։ Ամբողջ մենամարտը անցնում է Մասկաևի առավելությամբ։ 10-րդ ռաունդում Մասկաևը կարողանում է նոկդաունի ենթարկել մրցակցին[33][34][35][36][37][38][39][40]։
Տիտղոսի հաջորդ պաշտպանությունը պիտի անցկացվեր 2007 թվականի հոկտեմբերի 6-ին WBC վարկածով հավակնորդ Սեմյուել Պիտերի հետ մենամարտով[41], սակայն Մասկաևը հրաժարվում է այդ մենամարտի անցկացումից, նշելով, որ մեջքի հատվածում ցավեր ունի։ Արդյունքում Պիտերը դառնում է ժամանակավոր չեմպիոն։ Մասկաևին տրվում է հնարավորություն ետ բերելու իր տիտղոսը. մենամարտի համար օր է նշվում 2008 թ. փետրվարի 2-ը։
Մենամարտը Սեմյուել Պիտերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր հարվածներ | Մասկաև | Պիտեր |
---|---|---|
Նպատակին հասած | 81 | 93 |
Ընդհանուր | 243 | 255 |
Տոկոս | 33 % | 36 % |
Ուժային հարվածներ | Մասկաև | Պիտեր |
Նպատակին հասած | 34 | 55 |
Ընդհանուր | 97 | 125 |
Տոկոս | 35 % | 44 % |
2008 թ. մարտին Մասկաևը մենամարտ է անցկացնում նիգերիացի բռնցքամարտիկ Սեմյուել Պիտերի հետ։ Նիգերիացին առավելությամբ էր հանդես գալիս մենամարտի ընթացքում։ 6-րդ ռաունդի վերջում Պիտերը կարողանում է մի քանի ուժեղ հարված հասցնել ռուս բռնցքամարտիկի գլխին։ Ռաունդի վերջնամասում Մասկաևն այլևս չէր կարողանում պատասխանել նիգերիացու հարվածներին։ Պիտերի աջ և ձախ հուժկու հուկերը ստիպում են մրցավարին կանգնեցնելու մենամարտը։
Սեպտեմբերին Մասկաևը կարողանում է միավորներով հաղթել Ռոբերտ Հոուկինսին, իսկ 2009 թվականի մարտին առաջին ռաունդում նոկաուտով հաղթում է Ռիչ Բորուֆֆին։
2009 թվականի դեկտեմբերին Մասկաևը առաջին ռաունդում նոկաուտով պարտվում է Նագի Ագիլերային (14-2)։
Վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]3 տարվա ընդմիջումից հետո Մասկաևը վերադառնում է պրոֆեսիոնալ ռինգ։ 2012 թ. դեկտեմբերի 30-ին կարողանում է 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթել Օուեն Բեկին։
2013 թվականի մայիսի 26-ին ծանր մենամարտ է անցկացնում, բայց կարողանում է միավորներով հաղթել ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյսոն Գավերնին[42]։
2013 թվականի նոյեմբերի 4-ին Մասկաևը մենամարտ է անցկացնում Դեննի Ուիլյամսի հետ։ Մրցավարների միաձայն որոշումով մենամարտում հաղթում է Մասկաևը։ Նշվում էր, որ մինչև մենամարտը Մասկաևը մեջքի վնասվածք ուներ, և այդ պատճառով մենամարտն այդքան էլ դիտարժան չեղավ[43]։
Մենամարտերի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերմին | Նշանակություն |
---|---|
Հաղթանակ | |
Պարտություն | |
КО | Նոկաուտ |
ТКО | Տեխնիկական նոկաուտ |
UD, PTS | Մրցավարների միաձայն որոշում |
MD | Մրցավարների մեծամասնության որոշում |
SD | Մրցավարների ոչ միաձայն որոշում |
Մենամարտ | Ամսաթիվ | Մրցակից | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Արդյունք | Լրացուցիչ |
---|---|---|---|---|---|---|
39-7 | նոյեմբերի 4, 2013 | Դեննի Ուիլյամս (44-18) | Կրասնոդար | UD (10) | Հաղթանակ | Հաշիվ. 98-92, 98-92, 98-92: |
38-7 | մայիսի 26, 2013 | Ջեյսոն Գավերն (21-14-4) | Սարանսկ | UD (10) | Հաղթանակ | Հաշիվ. 97-94, 98-90, 96-93: |
37-7 | դեկտեմբերի 30, 2012 | Օուեն Բեկ (29-11) | Տրոիցկ | TKO3 (10) 2:59 | Հաղթանակ | |
3 տարվա ընդմիջում | ||||||
36-7 | դեկտեմբերի 11, 2009 | Նագի Ագիլերա (14-2) | Սակրամենտո | TKO1 (10) 1:54 | Պարտություն | |
36-6 | մարտի 14, 2009 | Ռիչ Բորուֆֆ (17-2-1) | Սարանսկ | KO1 (10) 1:35 | Հաղթանակ | |
35-6 | սեպտեմբերի 6, 2008 | Ռոբերտ Հոուկինս (2) (23-11) | Մոսկվա | UD (10) | Հաղթանակ | Հաշիվ. 100-92, 100-90, 100-90: |
34-6 | մարտի 8, 2008 | Սեմյուել Պիտեր (29-1) | Կանկուն | TKO6 (12) 2:56 | Պարտություն | Մենամարտ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մասկաևի 2-րդ պաշտպանություն։ |
1 տարվա ընդմիջում | ||||||
34-5 | դեկտեմբերի 10, 2006 | Օկելլո Պիտեր (18-4) | Մոսկվա | UD (12) | Հաղթանակ | Հաշիվ. 120-107, 118—109, 120—107: Մենամարտ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մասկաևի 1-ին պաշտպանություն։ |
33-5 | օգոստոսի 12, 2006 | Հասիմ Ռահման (2) (41-5-2) | Լաս Վեգաս | ТKO12 (12) 2:17 | Հաղթանակ | Մենամարտ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Տարվա վերադարձ The Ring ամսագրի վարկածով։ |
32-5 | նոյեմբերի 12, 2005 | Սինան Շամիլ Սամ (24-2) | Համբուրգ | UD (12) | Հաղթանակ | Հաշիվ. 116-111, 118—109, 118—111: |
31-5 | հունիսի 24, 2005 | Լիվին Կաստիլյո (13-3) | Ատլանտիկ Սիթի | KO3 (10) 1:30 | Հաղթանակ | |
30-5 | հունվարի 22, 2005 | Քուինն Նավարրե (30-12-1) | Լոս Անջելես | KO3 (10) 2:47 | Հաղթանակ | |
29-5 | հուլիսի 23, 2004 | Դևիդ Դեֆիագբոն (21-0) | Ատլանտիկ Սիթի | SD (10) | Հաղթանակ | Հաշիվ. 98-92, 96-93, 94-95: |
28-5 | ապրիլի 16, 2004 | Քրեյգ Թոմլինսոն (23-14-1) | Ատլանտիկ Սիթի | TKO2 (10) | Հաղթանակ | |
27-5 | նոյեմբերի 27, 2003 | Ջուլիուս Ֆրենսիս (23-14-1) | Չեխով | TKO2 (10) | Հաղթանակ | |
26-5 | սեպտեմբերի 25, 2003 | Դեննիս Մակկիննի (25-27-1) | Հանթինգթոն | TKO1 (10) | Հաղթանակ | |
25-5 | սեպտեմբերի 6, 2003 | Սեդրիկ Ֆիլդս (2) (19-20-1) | Կիև | TKO9 (10) | Հաղթանակ | |
24-5 | հունիսի 28, 2003 | Գարի Ուինմոն (25-12) | Վաշինգտոն | TKO1 (10) | Հաղթանակ | |
23-5 | փետրվարի 15, 2003 | Էրրոլ Սադիկովսկի (4-10) | Մեն | TKO1 (10) | Հաղթանակ | |
22-5 | մարտի 17, 2002 | Կորի Սանդերս (22-6) | Օրովիլլ | TKO8 (10) | Պարտություն | |
22-4 | նոյեմբերի 30, 2001 | Դևիդ Վեդդեր (21-19-5) | Ռինո | TKO8 (10) | Հաղթանակ | |
21-4 | օգոստոսի 25, 2001 | Բրայան Նիքս (15-7) | Լաֆլին | TKO6 (10) | Հաղթանակ | |
20-4 | մարտի 10, 2001 | Լենս Ուիտակեր (22-1) | Լաս Վեգաս | KO2 (12) | Պարտություն | |
20-3 | հոկտեմբերի 7, 2000 | Կիրկ Ջոնսոն (29-0-1) | Նյու Լոնդոն շրջան (Կոնեկտիկուտ) | KO4 (12) | Պարտություն | |
20-2 | մայիսի 20, 2000 | Դերրիկ Ջեֆերսոն (22-1-1) | Ատլանտիկ Սիթի | TKO4 (10) | Հաղթանակ | |
19-2 | մարտի 2, 2000 | Սեդրիկ Ֆիլդս (9-8) | Ռոուզմոնթ | TKO8 (10) | Հաղթանակ | |
18-2 | նոյեմբերի 6, 1999 | Հասիմ Ռահման (31-1) | Ատլանտիկ Սիթի | KO8 (10) | Հաղթանակ | |
17-2 | մայիսի 20, 1999 | Շեյն Սաթքլիֆֆ (22-6-1) | ունիկա | TKO2 (12) | Հաղթանակ | |
16-2 | փետրվարի 4, 1999 | Ջեֆֆ Ուոդեն (18-7) | Ուորլի | TKO3 (12) | Հաղթանակ | |
15-2 | դեկտեմբերի 8, 1998 | Մարիոն Ուիլսոն (11-29-3) | Նյու Յորք | UD (8) | Հաղթանակ | Հաշիվ. 79-73, 79-73, 79-73: |
14-2 | հոկտեմբերի 2, 1998 | Տոակիպա Տասեֆա (21-1-2) | Լոս Անջելես | KO1 (12) | Հաղթանակ | |
13-2 | հունիսի 9, 1998 | Քարիջ Տշաբալալա (23-2) | Մոսկվա | KO9 (10) | Հաղթանակ | |
12-2 | հունվարի 9, 1998 | Բուկեր Ուորդ (23-6-2) | Ատլանտիկ Սիթի | ТКО4 (10) | Հաղթանակ | |
11-2 | սեպտեմբերի 27, 1997 | Ալեքս Ստյուարտ (41-6) | Մոսկվա | ТКО7 (10) | Հաղթանակ | |
10-2 | ապրիլի 5, 1997 | Դևիդ Տուա (26-0) | Ատլանտիկ Սիթի | ТКО11 (12) | Պարտություն | |
10-1 | փետրվարի 17, 1997 | Ռոդնի Բլաունթ (2-4-2) | Լաս Վեգաս | КО2 (6) | Հաղթանակ | |
9-1 | սեպտեմբերի 12, 1996 | Ռալֆ Ուեսթ (10-0) | Նյու Յորք | ТКО3 (10) | Հաղթանակ | |
8-1 | օգոստոսի 20, 1996 | Ֆերնլի Ֆելիզ (10-0) | Նյու Յորք | UD (8) | Հաղթանակ | |
7-1 | հունիսի 9, 1996 | Մայք Ռոբինսոն (8-24-1) | Բուշկիլլ | ТКО7 (8) | Հաղթանակ | |
6-1 | փետրվարի 24, 1996 | Օլիվեր ՄքՔոլ (26-6) | Ռիչմոնդ | ТКО1 (10) | Պարտություն | |
6-0 | սեպտեմբերի 29, 1995 | Նիկոլայ Կուլպին (14-4) | Լոնդոն | UD (12) | Հաղթանակ | |
5-0 | օգոստոսի 25, 1995 | Ջո Թոմաս (23-1-1) | Ատլանտիկ Սիթի | PTS (6) | Հաղթանակ | |
4-0 | հունիսի 30, 1995 | Ռոբերտ Հոուկինս (3-0) | Ֆիլադելֆիա | КО4 (6) | Հաղթանակ | |
3-0 | ապրիլի 11, 1995 | Մայք Ուիթֆիլդ (3-6) | Վուդլաուն | PTS (8) | Հաղթանակ | |
2-0 | մարտի 4, 1995 | Ջիմմի Հարրիսոն (6-33-5) | Բոստոն | ТКО4 (6) | Հաղթանակ | |
1-0 | ապրիլի 17, 1993 | Ալեքսանդր Միրոշնիչենկո (21-0) | Թարազ | ТКО3 (6) | Հաղթանակ |
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասկաևի կնոջ անունն է Սվետլանա, երեխաներինը՝ Աննա (1986 թ.), Ալեքսանդրա (1991 թ.), Օլեսյա (1993 թ.), Վիկտորիա (2002 թ.):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Биография Олега Маскаева на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Президент России предоставил гражданство Олегу Маскаеву
- ↑ https://lex.uz/ru/docs/2360609 О награждении группы спортсменов и специалистов по физическому воспитанию и спорту
- ↑ Интервью Олега Маскаева (ч. 2)
- ↑ «Хасим Рахман сказал: «Никогда не проиграю белому». Олег Маскаев ответил: «Я не просто белый, я — русский»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Белые надежды: русский с острова Стэйтен». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Маскаев — пан, но и Джефферсон не пропал». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Кто следующий?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Киллер Кирк свалил Маскаева». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Ещё один шанс». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «В субботу известный российский тяжеловес Олег Маскаев потерпел сокрушительное поражение от американца Лэнса Уитакера». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Обидное поражение потерпел российский тяжеловес Олег Маскаев». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Маскаев победил Филдса, но получил отказ от Кличко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Олег Маскаев: на очереди Тайсон?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Олег Маскаев: меня загнали, как гвоздь в доску». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Маскаев снова на коне». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Олег Маскаев: у меня всегда есть план провести бой в России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Олег Маскаев: возвращение наверх?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Главные бои в ноябре (анонс)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Самиль сам считает, что его бой с Маскаевым закончится нокаутом». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Олег Маскаев: «К бою с Рахманом буду готов!»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Маскаев: в шаге от трона». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Главные бои в ноябре». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Обман месяца: Маскаева обобрали напёрсточники». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Главные бои в августе (анонс)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Маскаев — Рахман: возможны варианты». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Репортаж о бое Маскаев—Рахман». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Маскаев прорвал последнюю линию обороны Америки». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Олег Маскаев: «Всё ещё надеюсь получить российское гражданство»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Братья-слобовяне». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Бой месяца: Олег Маскаев (Россия) — Хасим Рахман (США): Наш день в Лас-Вегасе». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Боец месяца: Олег и его команды». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Главные бои в декабре (анонс)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Есть ли у Охелло третья рука?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Все бои Маскаева и Охелло». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Маскаев — Охелло: нокаут заказывали?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Такого пояса Москва ещё не видела». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Виталий Кличко: «Шансы на бой между Маскаевым и моим братом увеличиваются»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Декабрь-2006: Праздник на нашей улице (Главные бои в декабре)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Впервые — made in Russia (событие месяца)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Дон Кинг станет промоутером поединка Маскаев—Питер?». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Олег Маскаев победил Джейсона Гаверна в тяжёлом бою». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «45-летний Олег Маскаев намерен вернуться в ринг». vRINGe.com. 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը boxrec.com կայքում
- Олег Маскаев — Մասկաևը vRINGe.com կայքում
- Олег Маскаев — Մասկաևը BOXNEWS.com.ua կայքում
- Հարցազրույցներ
- «Посрамлю тех, кто говорит, что Маскаев выдержит два раунда». Чемпион мира по боксу Олег Маскаев — о возвращении, допинге и многом другом. // Lenta.ru, 25 марта 2017.
- Экс-чемпион мира по боксу среди профессионалов Олег Маскаев: «Хотел бы найти работу в России. Из меня получится хороший руководитель». // «Столица С», 8 марта 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Մասկաև» հոդվածին։ |
|