Օդդ Հասսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդդ Հասսել
Ծնվել էմայիսի 17, 1897(1897-05-17)[1][2][3][…]
Քրիստիանիա, Նորվեգիա[4]
Մահացել էմայիսի 11, 1981(1981-05-11)[1][2][3][…] (83 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[4]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունֆիզիկաքիմիկոս, քիմիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Նորվեգիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՕսլոյի համալսարան և HU Berlin
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն
Պարգևներ
ՀայրԷռնստ Ավգուստ Հասսել
 Odd Hassel Վիքիպահեստում

Օդդ Հասսել (նորվ.՝ Odd Hassel, մայիսի 17, 1897(1897-05-17)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[4] - մայիսի 11, 1981(1981-05-11)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի ֆիզիկա-քիմիկոս։ Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1933): Օսլոյի համալսարանի պրոֆեսոր (1934-1964)[7]: Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1969):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդդ Հասսելը ծնվել է Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո), գինեկոլոգ Էրնստ Հասսելի և Մաթիլդե Կլավենեսի ընտանիքում։ 1915-1920 թվականներին սովորել է Օսլոյի համալսարանում[7]՝ ուսանելով մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա։ Կրթությունը շարունակել է Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում։ Մյունխենում աշխատել է Կազիմիր Ֆայանսի լաբորատորիայում[8]։ Այստեղ աշխատելու ընթացքում հայտնաբերել է լույսի կլանման ինդիկատորները։ Բեռլին տեղափոխվելուց հետո աշխատել է Կայզեր Վիլհելմի գիտական միությունում, որտեղ սկսել է հետազոտել ճառագայթային բյուրեղագրություն[9]։ Ֆրից Հաբերի օգնությամբ հետազոտության համար ստացել է Ռոքֆելերի կրթաթոշակ։ 1924 թվականին դոկտորի կոչում է ստացել Բեռլինի համալսարանից, այնուհետև տեղափոխվել է Օսլոյի համալսարան, որտեղ աշխատել է 1925-1964 թվականներին։ 1934 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[10]։

Նոբելյան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիայի Նոբելյան մրցանակ (1969, անգլիացի քիմիկոս Դերեկ Բարտոնի հետ համատեղ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oakes, E. (2002). A to Z of Chemists. Facts on File Science library : Notable scientists. New York: VB Hermitage. ISBN 0-8160-4579-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդդ Հասսել» հոդվածին։