Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել
գերմ.՝ Friedrich Hebbel
Ծննդյան անունգերմ.՝ Christian Friedrich Hebbel
Ծնվել էմարտի 18, 1813(1813-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրՎեսելբուրեն[1][4]
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1863(1863-12-13)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2][4]
ԳերեզմանMatzleinsdorf Protestant Cemetery
Գրական անունDr. J. F. Franz և J. F. Franz[5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ և բանաստեղծ-փաստաբան
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Duchy of Holstein
ԿրթությունՀամբուրգի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Gelehrtenschule des Johanneums?
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներMaria Magdalena?, Judith?, The Nibelungs? և Agnes Bernauer?
Պարգևներ
ԱմուսինՔրիստին Հեբել[7][8]
Изображение автографа
 Friedrich Hebbel Վիքիպահեստում

Հեբել Քրիստիան Ֆրիդրիխ (մարտի 18, 1813(1813-03-18)[1][2][3][…], Վեսելբուրեն[1][4] - դեկտեմբերի 13, 1863(1863-12-13)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][4]), գերմանացի գրող։

Տասնիններորդ դարի գերմանական խոշորագույն ողբերգակներից։ 1840 թվականին հրատարակել է «Հուդիթ» ողբերգությունը, որից հետո կնոջ ողբերգական վիճակը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հեբելը իր պիեսների սյուժեները սովորաբար վերցրել է Աստվածաշնչից, դիցաբանությունից, գրականությունից, պատմությունից։ Ժամանակակից թեմայով գրված միակ դրաման «Մարիամ Մագթաղինացին» է (1844)։ Գրել է նաև «Հերովդեսը և Մարիամնան» (1850), «Դիգը և նրա մատանին» (1856), «Ագնես Բեռնաուեր» (1851) պիեսները։ Նրա վերջին ավարտուն դրամատիկական գործը «Նիբելունգներ» (1862) եռերգությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 329