Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել
Արտաքին տեսք
Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել գերմ.՝ Friedrich Hebbel | |
|---|---|
| Ծննդյան անուն | գերմ.՝ Christian Friedrich Hebbel |
| Ծնվել է | մարտի 18, 1813[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վեսելբուրեն[1][4] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1863[1][2][3][…] (50 տարեկան) |
| Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][4] |
| Գերեզման | Matzleinsdorf Protestant Cemetery |
| Գրական անուն | Dr. J. F. Franz և J. F. Franz[5] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան և լիբրետիստ |
| Լեզու | գերմաներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Համբուրգի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Gelehrtenschule des Johanneums? |
| Գրական ուղղություններ | ռեալիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Maria Magdalena?, Judith?, The Nibelungs? և Agnes Bernauer? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Քրիստին Հեբել[7] |
Հեբել Քրիստիան Ֆրիդրիխ (մարտի 18, 1813[1][2][3][…], Վեսելբուրեն[1][4] - դեկտեմբերի 13, 1863[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][4]), գերմանացի գրող։
Տասնիններորդ դարի գերմանական խոշորագույն ողբերգակներից։ 1840 թվականին հրատարակել է «Հուդիթ» ողբերգությունը, որից հետո կնոջ ողբերգական վիճակը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հեբելը իր պիեսների սյուժեները սովորաբար վերցրել է Աստվածաշնչից, դիցաբանությունից, գրականությունից, պատմությունից։ Ժամանակակից թեմայով գրված միակ դրաման «Մարիամ Մագթաղինացին» է (1844)։ Գրել է նաև «Հերովդեսը և Մարիամնան» (1850), «Դիգը և նրա մատանին» (1856), «Ագնես Բեռնաուեր» (1851) պիեսները։ Նրա վերջին ավարտուն դրամատիկական գործը «Նիբելունգներ» (1862) եռերգությունն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Bamberg F. Hebbel, Friedrich (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1880. — Vol. 11. — S. 169–188.
- 1 2 3 4 5 6 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Хеббель Кристиан Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://www.zeno.org/Meyers-1905/A/Schillerpreis
- ↑ Encyclopædia Britannica
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 329)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Ֆրիդրիխ Հեբել» հոդվածին։ |
| ||||||||||||||||
Կատեգորիաներ:
- Մարտի 18 ծնունդներ
- 1813 ծնունդներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1863 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Համբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Փաստաբաններ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին