Քրիստեն Ռիթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստեն Ռիթեր
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 16, 1981(1981-12-16)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Բլումսբերգ (Փենսիլվանիա), Փենսիլվանիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, երգերի հեղինակ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 1269983

Քրիստեն Էլիս Ռիթեր (անգլ.՝ Krysten Alyce Ritter, դեկտեմբերի 16, 1981(1981-12-16)[1], Բլումսբերգ (Փենսիլվանիա), Փենսիլվանիա), ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մի անգամ Վեգասում», «27 հարսանիք» և «Առևտրամոլի խոստովանությունները»։ 2010 թվականին նկարահանվել է «Չափազանց լավը քեզ համար» ֆիլմում։ Նկարահանվել է «Ջեսիկա Ջոնս» սերիալի գլխավոր դերում, ինչպես նաև նկարահանվել է «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երկրորդ եթերաշրջանի մի քանի դրվագներում։

Կենսագրություն և մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիթերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Բլումսբերգ քաղաքում։ Նրա հայրը ապրում է Բենթոնում, ուստի նա ոչ մի կապ չունի դերասան Ջոն Ռիթերի հետ։ Մոդելի կարիերան սկսել է 15 տարեկանում։ Philadelphia Style ամսագիրքը նրան նկարագրել է որպես «բարձրահասակ, անշնորհք և շատ նիհար»[2]։ 18 տարեկանում Ռիթերը տեղափոխվել է Նյու Յորք՝ մոդելի կարիերան շարունակելու համար։ Հայտնվել է Նյու Յորքի, Միլանի, Փարիզի և Տոկիոյի խանութների գովազդներում[3]։ Ռիթերը եղել է մոդել հինգ տարի։ Նաև նկարահանվել է Dr Pepper խմիչքի գովազդում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստեն Ռիթերը 2010 թվականի մայիսին

2008 թվականին կատարել է երկրորդական դեր «Մի անգամ Վեգասում» և «27 հարսանիք» ռոմանտիկ կատակերգություններում[4]։ 2009 թվականին նկարահանվել է «Առևտրամոլի խոստովանությունները» ֆիլմում, կատարելով Այլա Ֆիշերի լավագույն ընկերուհու դերը։ Նաև մարմնավորել է Փեթիի դերը «Չափազանց լավը քեզ համար» ֆիլմում[3]։

Ռիթերը մարմնավորել է Քերոլ Ռոուդսի դերը, «Բամբասկոտը» երիտասարդական սերիալում[5]։ Մարմնավորել է Ջեյն Մարգոլիսի դերը «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երկրորդ եթերաշրջանում[6]։ 2010 թվականին նկարահանվել է «Գրավիտացիա» սերիալում[7]։ 2010 թվականին նկարահանվել է «Վամպիրներ» ֆիլմի գլխավոր դերում[8]։

2012 թվականին նկարահանվել է գլխավոր դերում «Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին» սիթքոմում։ Այն ավարտվել է երկրորդ եթերաշրջանով։ 2014 թվականին ստացել է Ջեսիկա Ջոնսի դերը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի շրջանակների համանուն սերիալում[9]։

Բացի կինոյում և հեռուստատեսությունում նկարահանումներից, Ռիթերը նաև Ex Vivian երաժշտական խմբի անդամ է։ Նա երգում է և կիթառ է նվագում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսից Քրիստենը հանդիպում է The War on Drugs խմբի երաժիշտ Ադամ Գրանդուսիելի հետ[11]։ Զույգը ունի որդի՝ Բրյուս Ջուլիան Նայթ Գրանոֆսկին (ծնվել է 29.07.2019)[11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012՝ Ex Vivian Ex Vivian (LP, W.T. Records)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Schaffer, Sarah (January/February 2009). «The Real Thing Արխիվացված 2009-03-05 Wayback Machine». Philadelphia Style. Retrieved on February 24, 2009.
  3. 3,0 3,1 Thompson, Bob (March 9, 2010). «Krysten Ritter explores her dark side in She’s Out Of My League. Արխիվացված 2010-12-02 Wayback Machine». Canwest News Service. Retrieved on March 11, 2010.
  4. Stasio, Marilyn (July 27, 2006). «All This Intimacy Արխիվացված 2009-06-01 Wayback Machine». Variety. Retrieved on February 25, 2009.
  5. Wieselman, Jarett (February 13, 2009). «„Gossip Girl’s“ Newest Star Breaks Her Spin-Off Silence! Արխիվացված 2009-04-29 Wayback Machine». New York Post. Retrieved on February 24, 2009.
  6. Andreeva, Nellie (February 6, 2009) «Krysten Ritter joins „Gossip Girl“ spinoff». Reuters. Retrieved on February 24, 2009.
  7. Rosenblum, Emma (April 18, 2010). «Force of Attraction». New York Magazine. Retrieved on April 21, 2010.
  8. Smith, Alicia (August 4, 2010). «The horror-comedy „Vamps“ filming in the Detroit area, stars Sigourney Weaver Արխիվացված 2011-10-11 Wayback Machine». WXYZ-TV. Retrieved on August 22, 2010.
  9. Andreeva, Nellie (2014 թ․ դեկտեմբերի 4). «Krysten Ritter Nabs Lead In Marvel's 'Jessica Jones'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. Andy Beta. (2012 թ․ դեկտեմբերի 18). «Krysten Ritter Gets Intimate on Her Debut Album» (անգլերեն). MTV Hive. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 «Ratings and Reviews for New Movies and TV Shows». IMDb. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստեն Ռիթեր» հոդվածին։