27 հարսանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
27 հարսանիք
27 Dresses
27 dresses.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվականհունվարի 9, 2008[1] և փետրվարի 14, 2008[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱն Ֆլետչեր[3][4][5][6][7][8][9]
ՊրոդյուսերԳարի Բարբեր
Սցենարի հեղինակԱլին Բրոշ ՄակԿենա[8]
ԴերակատարներՔեթրին Հեյգլ[10][4][5][11][7][8], Ջեյմս Մարսդեն[10][4][11][7][8], Մալին Ակերման, Էդվարդ Բյորնս[11][7][8], Ջուդի Գրիր[11][8], Բրայան Քերվին[11][8][9], Դևիդ Կաստրո[11], Փեյթոն Լիստ[11], Քրիստեն Ռիթեր[11], Մոլիկ Պանչոլի[11], Մելորա Հարդին[11], Մայքլ Մոսլի[12], Alexa Havins?[12] և Ronald Guttman?[12]
ՕպերատորՓիթեր Ջեյմս
ԵրաժշտությունՌենդի Էդելման
ՄոնտաժՓիթեր Ջեյմս
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Կինոընկերություն20th Century Fox
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ
27 Dresses Premiere Վիքիպահեստում

«27 հարսանիք» (անգլ.՝ 27 dresses), 2008 թվականին նկարահանված ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Նիկոլզն այսօր բարդ օր է ունեցել․ նա պետք է միաժամանակ լինի երկու հարսանիքներում, քանի որ ինքն է կազմակերպել երկու հարսանիքներն էլ և երկուսում էլ հարսանքույր է։ Սակայն նա չի հարմարվում այդ տարօրինակ վիճակին՝ չնայած նրան, որ 27 անգամ եղել է այդ դերում։ Եվ ահա նա այս հարսանիքներից մեկում ծանոթանում է Քևին Դոյլի (մի տղայի, որն ամուսնության նկատմամբ ցինիկ հայացքներ ունի) հետ, որն էլ օգնում է նրան տուն հասնել։ Դրա հետ մեկտեղ Ջեյնի քույր Թեսը գնում է Նյու Յորք և սիրահարվում Ջորջին՝ Ջեյնի տնօրենին՝ ցույց տալով, որ նրանք ունեն ընդհանուր նախասիրություններ։ Շուտով նրանք հայտարարում են, որ իրենց հարսանիքը կայանալու է 3 շաբաթից։ Սակայն Ջեյնն ինքն է սիրահարված իր տնօրենին, այդ իսկ պատճառով շատ դժվար էր նրա համար՝ օգնել քրոջը նախապատրաստվելուն։

Ջեյնը, պատրաստվելով հարսանիքին, պետք է հանդիպի հայտնի լրագրողի հետ, որը հարսանիքի մասին հոդվածներ է գրում, որոնցով Ջեյնն այդքան հիանում է։ Սակայն այդ մարդը հենց Քևինն է լինում, որը կյանքում շատ տարբեր է։ Քևինը որոշում է հոդված գրել հարսնաքույր Ջեյնի մասին։ Ջեյնը, չիմանալով նրա մտադրությունների մասին, Քևինին ցույց է տալիս իր բոլոր հարսանեկան զգեստները, որոնք պահարանում արդեն չեն տեղավորվում։ Իսկ Քևինը նկարում է դրանք և ուղարկում իր տնօրենին՝ ասելով, որ վերջինս դեռևս չհրատարակի, քանի որ նա ցանկանում է խմբագրել։ Ջեյնը բարկացած է Թեսի վրա, քանի որ վերջինս իրենց մոր հարսանեկան զգեստը ձևափոխել է իր ճաշակով։

Հաջորդ օրը մեքենայում զրուցելով դրությունից, որը դրվել էր Ջեյնի, Թեսի և Ջորջի միջև՝ Ջեյնը և Քևինը ավտովթարի են ենթարկվում և պետք է մտնեն մոտակա բարը։ Այնտեղ նրանք խմում են, անկեղծ զրուցում, իսկ դրանից հետո գիշերն անց են կացնում մեքենայի մեջ։ Առավոտյան սրճարանում մատուցողը բերում է ամսագիր, որտեղ լինում է Քևինի հոդվածը Ջեյնի մասին։ Դա փչացնում է նրանց հարաբերությունները։

Թեսը խնդրում է Ջեյնին, որ իրենց զույգի մասին պատրաստի սլայդ շոու։ Սակայն Ջեյնը որոշում է, որ Ջորջը պետք է իմանա իր հարսանացուի մասին ողջ ճշմարտությունը և տեսանյութի մեջ դնում է նկարներ, որտեղ Թեսը իր քոլեջի ֆուտբոլային թիմի տղաների հետ նստած ուտում է միս, գրկած է կատվի, կարճ ասած, ոչ այնպես, ինչպես ինքն էր ներկայացել Ջորջի մոտ։ Իրավիճակը վատթարանում է Ջորջի որդեգրի՝ Պեդրոյի խոսքից, որը պատմում է՝ ինչպես է Թեսը օգնել նրան բացել մաքրման ծառայության բիզնես՝ Ջորջի բնակարանի մաքրումը գումարի դիմաց։ Ջորջը վերջ է տալիս հարաբերություններին։

Ավելի ուշ, Ջեյնին կանչելով աշխատանքի, Ջորջը ասում է, որ զգացմունքներ ունի նրա հանդեպ։ Ջեյնը ասում է, որ այսքան ժամանակ աշխատանքի եկել է միայն Ջորջին տեսնելու համար․ նրանք համբուրվում են, սակայն ոչինչ չեն զգում միմյանց հանդեպ։ Ջեյնը հասկանում է՝ ով է իրականում իրեն պետք։ Իմանալով, որ Քևինը հերթական հարսանիքի է, Ջեյնը գնում և ասում է, որ Քևինը իր երազանքների տղամարդն է և իր կյանքի ամենալավ պահերը եղել են նրա հետ։

Մեկ տարի անց Ջեյնը հագնում է իր 28-րդ հարսանեկան զգեստը հենց իր հարսանիքի ժամանակ։ Թեսը լինում է հարսնաքույրը, շփվում է Ջորջի հետ։ Ջեյնի հարսանիքին եկել էին այն 27 հարսները, ում հարսանիքներին ժամանակին եղել էր Ջեյնը։ Նրանք հագել էին Ջեյնի 27 զգեստները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Քեթրին Հեյգլ Ջեյն Նիկոլզ Ջեյն Նիկոլզ
Ջեյմս Մարսդեն Քևին Դոյլ Քևին Դոյլ
Մալին Ակերման Թես Նիկոլզ Թես Նիկոլզ
Էդվարդ Բյորնս Ջորջ
Ջուդի Գրիր Քեյսի Քեյսի (Ջեյնի ընկերուհին)
Մելորա Հարդին Մորին
Փեյթոն Ռոյ Լիստ Ջեյն Նիկոլզ Ջեյն Նիկոլզ երիտասարդ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Golden Trailer Awards
    • Best Romance Poster
    • Best Romance TV Spot
  • Հանդիսատեսի ընտրություն — Favorite Movie Comedy
  • Teen Choice Awards — Choice Movie: Chick Flick

Հետաքրիքր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալին Ակերմանը, որը ֆիլմում խաղում է Քեթրին Հեյգլի փոքր քրոջ դերը, իրականում մի քանի ամսով մեծ է Քեթրինից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]