Քրիս Քորնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Քորնել
Բնօրինակ անունանգլ.՝ Christopher John Cornell Boyle
Ի ծնե անունանգլ.՝ Christopher John Boyle[1]
Ծնվել էհուլիսի 20, 1964(1964-07-20)[2][3][4][…]
Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[5][6]
Երկիր ԱՄՆ
Մահացել էմայիսի 18, 2017(2017-05-18)[7] (52 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[6]
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Ժանրերռոք, ալտերնատիվ ռոք[8], հարդ ռոք, գրանջ, ալտերնատիվ մետալ, Փոսթ-գրանջ, հևի մետալ, ռիթմ էնդ բլյուզ, Փսիխոդելիկ երաժշտություն և փոփ
Մասնագիտությունկիթառահար, հեղինակ-կատարող, երգիչ, բանջոյիստ, երաժիշտ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր և մանդոլինահար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ[8], ջութակ, հարվածային համակարգ, բաս կիթառ, Մանդոլին, դաշնամուր, Շրթնահարմոն և վոկալ[8]
ԼեյբլSub Pop, SST Records?, A&M Records և Republic Records
ԿրթությունShorewood High School?
ԱնդամակցությունSoundgarden?, Audioslave?, Temple of the Dog?, Alice Mudgarden?, Center for Disease Control Boys? և M.A.C.C.?[9]
ԱմուսինՍյուզան Սիլվեր
Կայքchriscornell.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Chris Cornell Վիքիպահեստում

Քրիս Քորնել (անգլ.՝ Chris Cornell; հուլիսի 20, 1964(1964-07-20)[2][3][4][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[5][6] - մայիսի 18, 2017(2017-05-18)[7], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[6][10][11]), ամերիկացի կիթառահար, կոմպոզիտոր և վոկալիստ։ Եղել է «Soundgarden» խմբի մենակատար։ Հանդիսացել է նաև «Audioslave» խմբի վոկալիստ։ 1990- 1992 թվականներին եղել է «Temple of the Dog» խմբի մեներգիչ։ Երաժշտական կարիերան սկսել է որպես թմբկահար։ Ավելի ուշ, սկսել է հանդես գալ որպես կիթառահար և վոկալիստ։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Քորնելը ծնվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Այնտեղ է անց կացրել նրա մանկությունը։ Նրա ծնողներն են եղել Էդ Բոյլը և Քարեն Քորնելը։ Ընտանիքը կրել է Բոյլ ազգանունը, սակայն ծնողների ամուսնալուծությունից հետո, Քրիսը և նրա եղբայրները ու քույրերը վերցրել են մորական ազգանունը։ 9 տարեկանում Քրիսը սկսել է հետաքրքրվել The Beatles խմբով՝ գտնելով խմբի հին սկավառակները տան նկուղում։ Քրիսը տառապել է դեպրեսիայով։ Նա ուղիղ մեկ տարի դուրս չի եկել տնից, որի ընթացքում տանը զբաղվել է կիթառով։

Մինչ հաջողակ երաժիշտ դառնալը, Քրիսը մի քանի մասնագիտություններ է փոխել։

1990 թվականին Քորնելը ամուսնացել է Սյուզան Սիլվերի հետ, ով 1986 թվականից եղել է Soundgarden խմբի երաժշտական մենեջերը։ 2000 թվականի հունիսին ամուսինները դուստր են ունեցել, սակայն շուտով ամուսնալուծվել են։ 2004 թվականին պաշտոնապես հաստատել են իրենց բաժանումը, որից հետո Քրիսը դատարանում նախկին կնոջ դեմ հայց է ներկայացրել՝ 15 կիթառների համար։

2004 թվականին Քորնելը ամուսնացել է Վիքի Քարայանիսի հետ, ով հունական ծագմամբ ամերիկացի լրագրող էր։ Նույն տարվա սեպտեմբերին ամուսինները դուստր են ունեցել, իսկ 2005 թվականի դեկտեմբերին` որդի։ Կնոջ ազդեցությամբ միացել է Հույն ուղղափառ եկեղեցուն[12][13]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 18-ին ԶԼՄ-ները տեղեկացրել են 52-ամյա երաժիշտ Քրիս Քորնելի մահվան մասին[14]։ Այլ աղբյուրների համաձայն, երաժիշտը մահացած է գտնվել MGM Grand Detroit հյուրանոցի համարում[15]։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Soundgarden խմբի մենակատար Քրիս Քորնելը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել[16]։

Երաժիշտը թաղվել է Լոս Անջելեսի Hollywood Forever գերեզմանատանը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.rollingstone.com/music/news/soundgardens-chris-cornell-dead-at-52-w482882
  2. 2,0 2,1 https://www.letemps.ch/culture/2017/05/18/chris-cornell-chanteur-soundgarden-decede
  3. 3,0 3,1 Մետալում հանրագիտարան — 2002.
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 http://www.rollingstone.fr/chris-cornell-1964-2017/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  7. 7,0 7,1 7,2 http://www.autopsyfiles.org/reports/Celebs/cornell,%20chris_report.pdf
  8. 8,0 8,1 8,2 Montreux Jazz Festival Database
  9. https://en.wikipedia.org/wiki/Stone_Free:_A_Tribute_to_Jimi_Hendrix
  10. «Soundgarden frontman Chris Cornell, a founding father of grunge, dead at 52». Washington Post. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  11. «Police report: Cornell told wife, 'I am just tired'». The Detroit News.
  12. «ROCK LEGEND DEAD». The Sun.
  13. «Musicians who are converts to Orthodox».
  14. «Fox News on Twitter». Թվիթթեր (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  15. «Roop Raj on Twitter». Թվիթթեր (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  16. «Эксперты подтвердили, что Крис Корнелл покончил с собой». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  17. «Новости Сегодня 24: CNN: Похороны фронтмена группы Soundgarden Криса Корнелла пройдут 26 мая. Новости России 24 Сегодня». 24segodnya.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Քորնել» հոդվածին։