Քամալ Հասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամալ Հասան
անգլ.՝ Kamal Haasan
թամիլերեն՝ கமல்ஹாசன்
Ծնվել էնոյեմբերի 7, 1954(1954-11-07)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՊարամակուդի, Ramanathapuram district, Թամիլ Նադու, Հնդկաստան
ԿրթությունHindu Higher Secondary School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնաթեիզմ, քրիստոնեություն և հինդուիստ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոռեժիսոր, պարուսույց, երգիչ, երգերի հեղինակ, բարեգործ, կոմպոզիտոր, կինոդերասան և ստուդիական երաժիշտ
Ամուսին(ներ)Վանի Գանապատի և Սարիկա
Համատեղ ապրող(ներ)Gautami Tadimalla?[2]
Երեխա(ներ)Շրուտի Հասան և Ակշարա Հասան
Պարգևներ և մրցանակներ

Քամալ Հասան (թամիլ.` கமல் ஹாசன், իրական անունը` Պարթհասարաթհի[3], նոյեմբերի 7, 1954(1954-11-07)[1], Պարամակուդի, Ramanathapuram district, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, քաղաքական գործիչ, սցենարիստ, ռեժիսոր, արտակադրային երգիչ և բանաստեղծ։ Հիմնականում աշխատում է Չեննայում (Մադրաս) գործող թամիլական կինեմատոգրաֆում (Կոլլիվուդ)։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` 4 Ազգային կինոմրցանակի, Filmfare Awards` տղամարդու լավագույն դերի համար, 17 անգամ Հարավային Հնդկաստանի Filmfare Awards South ամենամյա մրցանակին[4], կառավարական Պադմա Շրի (1990 թ.) և Պադմա Բհուշան (2014 թ.) պարգևների[5]։ Արժանացել է նաև ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանին (2016 թ.): Զբաղվում է բարեգործությամբ։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամալ Հասանը ծնվել է Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Պարամակուդի քաղաքում, իրավաբանի ընտանիքում։ Ունի երկու ավագ եղբայր, ովքեր նույնպես իրավաբաններ են և քույր, ով պարուհի է։ Առաջին անգամ Քամալ Հասանը էկրանին հայտնվել է 1960 թվականին, երբ վեց տարեկան էր։ 13 տարեկանում թողել է դպրոցը և ընդգրկվել թատերական խմբակում։ Նրա ողջ դերասանական կյանքն անցել է Մադրասի կինոստուդիաներում։

Առաջին գլխավոր դերը Քամալ Հասանը խաղացել է 1976 թվականին, իսկ առաջին Ազգային կինոմրցանակը ստացել է 1983 թվականին նկարահանված «Կիսալուսինը հայտնվում է երրորդ օրը» կինոնկարի համար[6]։ Նրա առավել հայտնի ֆիլմերից են «Ստեղծված են միմյանց համար» (1981 թ.), «Հերոսը» (1987 թ.), «Հնդիկը» (1996 թ.), «Տաս ավատար» (2008 թ.) և այլ ֆիլմեր։ Բացի այդ, նկարահանվել է նաև իր կողմից ստեղծված ֆիլմերում` «Ժամանակի շունչը» (2000 թ.), «Վիրումանդի» (2004 թ.), «Բազմադեմը» (2013 թ.) և այլն։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամալ Հասանը նախկինում սիրավեպ է ունեցել դերասանուհի Շրիվիդյայի հետ։ 1978 թվականին ամուսնացել է պարուհի Վանի Գանպատիի հետ[7]։ Շուրջ տաս տարվա ամուսնական կյանքն ավարտվել է ամուսնալուծությամբ։

1988 թվականին ամուսնացել է դերասանուհի Սարիկայի հետ։ Նրանք ամուսնացել են, երբ 1986 թվականին արդեն ծնվել էր նրանց դուստրը` այժմ դերասանուհի Շրութի Հասանը։ Նրանց երկրորդ դուստրը, այժմ նույնպես դերասանուհի Ակշարա Հասանը, ծնվել է 1991 թվականին։ 2002 թվականին Քամալ Հասանն ու Սարիկան ամուսնալուծվել են, քանի որ Քամալ Հասանը սիրավեպ էր սկսել դերասանուհի Սիմրանի հետ։ Սակայն այդ սիրավեպը շատ կարճ տևեց։

2003 թվականից Քամալ Հասանն ապրում էր դերասանուհի Գաուտամի Տադիմալայի հետ։ Նրանց հետ էին ապրում նաև Քամալ Հասանի դուստրերը` Շրութին և Ակշարան, ինչպես նաև Գաուտամիի դուստրը[8]։ 2016 թվականին, համացանցում սկսեցին լուրեր պտտվել Քամալ Հասանի և Գաուտամիի բաժանման մասին[9]։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1977 Տասնվեց տարեկանում Pathinaru Vayathinile Չապպանի
1978 Կարմիր վարդը Sigappu Rojakkal Դիլիպ
1979 Կալյանառամն ու Ռամանը Kalyanaraman Կալյանառամ, Ռաման
1980 Գուրու Guru -
1980 Աղքատության գույնը` կարմիր Varumayin Niram Sigappu -
1981 Ստեղծված են միմյանց համար Ek Duuje Ke Liye Վասուդևան (Վասու)
1981 Տիկ-տակ Tik Tik Tik Դիլիպ
1982 Չադնրամուքհի և Դևդաս. Սիրո անմահ պատմություն Vazhve Mayam Ռաջա
1982 Կիսալուսինը հայտնվում է երրորդ օրը Moondram Pirai Շրինիվաս, Շինու
1982 Երդվում եմ քեզ, իմ սեր Sanam Teri Kasam Սունիլ Շարմա
1983 Լուսանկարը հարսանեկան ալբոմում Sagara Sangamam Բալակրիշնա
1983 Կյանքն այնքան կարճ է Zara Si Zindagi Ռակեշ Կումար Շաստրի
1983 Տխուր պատմություն Sadma Կ. Սոմպրակաշ (Սոմու)
1984 Գլուխկոտրուկ Ek Nai Paheli Սանդիպ
1984 Թագադրում Raaj Tilak Սուրաջ
1985 Սիրո ծով Saagar Ռաջա
1985 Անմեղ դատապարտվածները Geraftaar Կիշան Կումար Կհաննա
1985 Մարգարիտ Swathi Muthyam Շիվայա
1986 Վիկրամ Vikram Արուն Կումար Վիկրամ
1986 Կատակների արքան Punnagai Mannan Չապլին Չիլապպա
1987 Հերոսը Nayakan Շակտի Վելու
1987 Հոթել «Պուշպակ» Pushpak -
1989 Այդքան տարբեր եղբայրներ Apoorva Sagodharargal Ռագուպաթհի, Ապու, Ռաջա
1990 Մայքլը, Մադանն ու Կամառաջուն Michael Madana Kamarajan Մայքլ, Մադան, Կամեշվարան, Ռաջու
1996 Հնդիկը Indian Սենապաթհի, Չանդրա Բոս
1997 Մորաքույր 420 Chachi 420 Ջայպրակաշ Պասվան, Լաքսմի Գոդբհոլե
2000 Ժամանակի շունչը Hey Ram Սակեթ Ռամ
2001 Սատանան Aalavandhan մայոր Վիջայակումար, Աբհայ Կումար
2003 Սեր - Աստված Anbe Sivam Նելաշիվամ
2004 Վիրումանդի Virumandi Վիրումանդի
2006 Որս Vettaiyaadu Vilaiyaadu Ռագհավան
2008 Տաս ավատար Dasavatharam Ռանգառաջա Նամբի և այլն
2009 Հասարակ մարդը (Այն օրը) Unnaipol Oruvan սովորական մարդ
2010 Կուպիդոնի նետը Manmadhan Ambu մայոր Ռ. Մաննար
2013 Բազմադեմը Vishwaroopam Վիշվանաթհան, Վիզամ Ահմեդ Քաշմիրի
2015 Անմեղ չարագործը Uttama Villain Ութհաման, Մանոռանջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137211309 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://indiatoday.intoday.in/story/kamal-haasan-gautami-split-living-together-13-years-live-in/1/799818.html
  3. «Kamal reveals his real name!». The Times of India (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Kajol Dave (2013 թ․ հուլիսի 20). «Filmfare trivia: Kamal Haasan». Filmfare (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Kamala Haasan, Vidya Balan among Padma winners». The Hindu (անգլերեն). 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «30th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Indiatimes Movies (2008 թ․ դեկտեմբերի 31). «Kamal Haasan made a flowery entry». The Times of India. Bennett, Coleman & Co. Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Gauthami is next to my Mom – Kamal Haasan». Indiaglitz.com. 2009. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. Bhattacharya, Ananya (2016 թ․ նոյեմբերի 1). «Kamal Haasan and Gautami part ways after living together for 13 years». India Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.