Քամալ Հասան
Ծնվել է | նոյեմբերի 7, 1954[1] (69 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Պարամակուդի, Ramanathapuram district, Թամիլ Նադու, Հնդկաստան |
Կրթություն | Hindu Higher Secondary School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | աթեիզմ, քրիստոնեություն և հինդուիստ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոռեժիսոր, պարուսույց, երգիչ, երգերի հեղինակ, բարեգործ, կոմպոզիտոր, կինոդերասան և ստուդիական երաժիշտ |
Ամուսին(ներ) | Վանի Գանապատի և Սարիկա |
Համատեղ ապրող(ներ) | Gautami Tadimalla?[2] |
Երեխա(ներ) | Շրուտի Հասան և Ակշարա Հասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Քամալ Հասան (թամիլ.` கமல் ஹாசன், իրական անունը` Պարթհասարաթհի[3], նոյեմբերի 7, 1954[1], Պարամակուդի, Ramanathapuram district, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, քաղաքական գործիչ, սցենարիստ, ռեժիսոր, արտակադրային երգիչ և բանաստեղծ։ Հիմնականում աշխատում է Չեննայում (Մադրաս) գործող թամիլական կինեմատոգրաֆում (Կոլլիվուդ)։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` 4 Ազգային կինոմրցանակի, Filmfare Awards` տղամարդու լավագույն դերի համար, 17 անգամ Հարավային Հնդկաստանի Filmfare Awards South ամենամյա մրցանակին[4], կառավարական Պադմա Շրի (1990 թ.) և Պադմա Բհուշան (2014 թ.) պարգևների[5]։ Արժանացել է նաև ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանին (2016 թ.): Զբաղվում է բարեգործությամբ։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քամալ Հասանը ծնվել է Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Պարամակուդի քաղաքում, իրավաբանի ընտանիքում։ Ունի երկու ավագ եղբայր, ովքեր նույնպես իրավաբաններ են և քույր, ով պարուհի է։ Առաջին անգամ Քամալ Հասանը էկրանին հայտնվել է 1960 թվականին, երբ վեց տարեկան էր։ 13 տարեկանում թողել է դպրոցը և ընդգրկվել թատերական խմբակում։ Նրա ողջ դերասանական կյանքն անցել է Մադրասի կինոստուդիաներում։
Առաջին գլխավոր դերը Քամալ Հասանը խաղացել է 1976 թվականին, իսկ առաջին Ազգային կինոմրցանակը ստացել է 1983 թվականին նկարահանված «Կիսալուսինը հայտնվում է երրորդ օրը» կինոնկարի համար[6]։ Նրա առավել հայտնի ֆիլմերից են «Ստեղծված են միմյանց համար» (1981 թ.), «Հերոսը» (1987 թ.), «Հնդիկը» (1996 թ.), «Տաս ավատար» (2008 թ.) և այլ ֆիլմեր։ Բացի այդ, նկարահանվել է նաև իր կողմից ստեղծված ֆիլմերում` «Ժամանակի շունչը» (2000 թ.), «Վիրումանդի» (2004 թ.), «Բազմադեմը» (2013 թ.) և այլն։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քամալ Հասանը նախկինում սիրավեպ է ունեցել դերասանուհի Շրիվիդյայի հետ։ 1978 թվականին ամուսնացել է պարուհի Վանի Գանպատիի հետ[7]։ Շուրջ տաս տարվա ամուսնական կյանքն ավարտվել է ամուսնալուծությամբ։
1988 թվականին ամուսնացել է դերասանուհի Սարիկայի հետ։ Նրանք ամուսնացել են, երբ 1986 թվականին արդեն ծնվել էր նրանց դուստրը` այժմ դերասանուհի Շրութի Հասանը։ Նրանց երկրորդ դուստրը, այժմ նույնպես դերասանուհի Ակշարա Հասանը, ծնվել է 1991 թվականին։ 2002 թվականին Քամալ Հասանն ու Սարիկան ամուսնալուծվել են, քանի որ Քամալ Հասանը սիրավեպ էր սկսել դերասանուհի Սիմրանի հետ։ Սակայն այդ սիրավեպը շատ կարճ տևեց։
2003 թվականից Քամալ Հասանն ապրում էր դերասանուհի Գաուտամի Տադիմալայի հետ։ Նրանց հետ էին ապրում նաև Քամալ Հասանի դուստրերը` Շրութին և Ակշարան, ինչպես նաև Գաուտամիի դուստրը[8]։ 2016 թվականին, համացանցում սկսեցին լուրեր պտտվել Քամալ Հասանի և Գաուտամիի բաժանման մասին[9]։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1977 | Տասնվեց տարեկանում | Pathinaru Vayathinile | Չապպանի |
1978 | Կարմիր վարդը | Sigappu Rojakkal | Դիլիպ |
1979 | Կալյանառամն ու Ռամանը | Kalyanaraman | Կալյանառամ, Ռաման |
1980 | Գուրու | Guru | - |
1980 | Աղքատության գույնը` կարմիր | Varumayin Niram Sigappu | - |
1981 | Ստեղծված են միմյանց համար | Ek Duuje Ke Liye | Վասուդևան (Վասու) |
1981 | Տիկ-տակ | Tik Tik Tik | Դիլիպ |
1982 | Չադնրամուքհի և Դևդաս. Սիրո անմահ պատմություն | Vazhve Mayam | Ռաջա |
1982 | Կիսալուսինը հայտնվում է երրորդ օրը | Moondram Pirai | Շրինիվաս, Շինու |
1982 | Երդվում եմ քեզ, իմ սեր | Sanam Teri Kasam | Սունիլ Շարմա |
1983 | Լուսանկարը հարսանեկան ալբոմում | Sagara Sangamam | Բալակրիշնա |
1983 | Կյանքն այնքան կարճ է | Zara Si Zindagi | Ռակեշ Կումար Շաստրի |
1983 | Տխուր պատմություն | Sadma | Կ. Սոմպրակաշ (Սոմու) |
1984 | Գլուխկոտրուկ | Ek Nai Paheli | Սանդիպ |
1984 | Թագադրում | Raaj Tilak | Սուրաջ |
1985 | Սիրո ծով | Saagar | Ռաջա |
1985 | Անմեղ դատապարտվածները | Geraftaar | Կիշան Կումար Կհաննա |
1985 | Մարգարիտ | Swathi Muthyam | Շիվայա |
1986 | Վիկրամ | Vikram | Արուն Կումար Վիկրամ |
1986 | Կատակների արքան | Punnagai Mannan | Չապլին Չիլապպա |
1987 | Հերոսը | Nayakan | Շակտի Վելու |
1987 | Հոթել «Պուշպակ» | Pushpak | - |
1989 | Այդքան տարբեր եղբայրներ | Apoorva Sagodharargal | Ռագուպաթհի, Ապու, Ռաջա |
1990 | Մայքլը, Մադանն ու Կամառաջուն | Michael Madana Kamarajan | Մայքլ, Մադան, Կամեշվարան, Ռաջու |
1996 | Հնդիկը | Indian | Սենապաթհի, Չանդրա Բոս |
1997 | Մորաքույր 420 | Chachi 420 | Ջայպրակաշ Պասվան, Լաքսմի Գոդբհոլե |
2000 | Ժամանակի շունչը | Hey Ram | Սակեթ Ռամ |
2001 | Սատանան | Aalavandhan | մայոր Վիջայակումար, Աբհայ Կումար |
2003 | Սեր - Աստված | Anbe Sivam | Նելաշիվամ |
2004 | Վիրումանդի | Virumandi | Վիրումանդի |
2006 | Որս | Vettaiyaadu Vilaiyaadu | Ռագհավան |
2008 | Տաս ավատար | Dasavatharam | Ռանգառաջա Նամբի և այլն |
2009 | Հասարակ մարդը (Այն օրը) | Unnaipol Oruvan | սովորական մարդ |
2010 | Կուպիդոնի նետը | Manmadhan Ambu | մայոր Ռ. Մաննար |
2013 | Բազմադեմը | Vishwaroopam | Վիշվանաթհան, Վիզամ Ահմեդ Քաշմիրի |
2015 | Անմեղ չարագործը | Uttama Villain | Ութհաման, Մանոռանջան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137211309 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://indiatoday.intoday.in/story/kamal-haasan-gautami-split-living-together-13-years-live-in/1/799818.html
- ↑ «Kamal reveals his real name!». The Times of India (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Kajol Dave (2013 թ․ հուլիսի 20). «Filmfare trivia: Kamal Haasan». Filmfare (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Kamala Haasan, Vidya Balan among Padma winners». The Hindu (անգլերեն). 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «30th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Indiatimes Movies (2008 թ․ դեկտեմբերի 31). «Kamal Haasan made a flowery entry». The Times of India. Bennett, Coleman & Co. Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Gauthami is next to my Mom – Kamal Haasan». Indiaglitz.com. 2009. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Bhattacharya, Ananya (2016 թ․ նոյեմբերի 1). «Kamal Haasan and Gautami part ways after living together for 13 years». India Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամալ Հասան» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հնդիկ դերասաններ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Հնդիկ սցենարիստներ
- Հնդիկ ռեժիսորներ
- Հնդիկ երգիչներ
- Հնդիկ բանաստեղծներ
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդիկ կինոդերասաններ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ