Շրութի Հասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շրութի Հասան
Shruti Haasan grace the Carzonrent-Gabbar Is Back Meet & Greet,2015.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 28, 1986(1986-01-28)[1] (34 տարեկան)
Ծննդավայր՝Չեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և մոդել
IMDb։ID 1599046
theshrutihaasan.in

Շրութի Հասան (անգլ.՝ Shruti Haasan, հունվարի 28, 1986(1986-01-28)[1], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի, երգչուհի և կոպոզիտոր։ Հայտնի դերասան Քամալ Հասանի դուստրն է և առաջին անգամ էկրանին հայտնվել հոր «Ժամանակի շունչ» ֆիլմում։ Առավել մեջ հաջողությունը հասել է Թոլիվուդում։ Արժանացել է «Filmfare South» մրցանակի լավագույն նորամուտի և տելուգու լեզվով ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրութի Հասանը ծնվել է 1986 թվականի հունվարի 28-ին Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաք Մադրասում (այժմ՝ Չեննայ)։ Նա կիսով չափով թամիլուհի է, քառորդով՝ մարատհի և քառորդով՝ ռաջփութ[2]։ Նրա ծնողներն են թամիլացի հայտնի դերասան Քամալ Հասանն ու Բոլիվուդյան դերասանուհի Սարիկան, որոնք ամուսնացել են Շրութիի ծնունդից հետո։ 1991 թվականին նրանց ընտանիքում ծնվել է ևս մեկ դուստր՝ Աքշարա Հասանը։ 2002 թվականին Շրութի Հասանի ծնողները ամուսնալուծության հայց են ներկայացրել, որն ավարտվել է 2004 թվականին[3][4]։

Շրութին սովորել է «Abacus» դպրոցում, որը հիմնված է Մոնտեսսորիի մանկավարժության վրա, իսկ 10-րդ դասարանից հետո տեղափոխվել է Մումբայի Սուրբ Անդրեասի քոլեջ, որտեղ սկսել է սովորել հոգեբանություն[5]։ 18 տարեկան հասակում նա տեղափոխվել է Ամերիկա, որտեղ մասնակցել է դասընթացների Musicians Institute-ում[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (чеш.) — 2001.
  2. Priya Gupta (2013-05-17)։ «I get devastated at the idea of marriage: Shruti Haasan»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2015-08-01 
  3. Kota Saumya (2014-01-20)։ «Love Lost in the Public Eye»։ Kota Saumya (անգլերեն)։ Վերցված է 2015-08-01 
  4. «Birthday Special: 15 filmmakers who married actresses»։ Mid Day (անգլերեն)։ Վերցված է 2015-08-01 
  5. 5,0 5,1 «Artistic Lineage…»։ Magna Magazine (անգլերեն)։ 2007-07-25։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-12-ին։ Վերցված է 2015-08-01 
  6. Chitra Prakash (2007-11-26)։ «Kamal Haasan's daughter to make film debut opposite Madhavan»։ Hindustan Times (անգլերեն)։ Վերցված է 2015-08-01