Փառնավազ I (Վիրքի արքա)
Փառնավազ I ფარნავაზ I | |
---|---|
Վիրքի և Կողքիսի արքա | |
Իշխանություն | մ․թ․ա․ 302–237 |
Ծնվել է՝ | մ. թ. ա. 326 |
Ծննդավայր | Մցխեթ, Վրաստան |
Մահացել է՝ | մ. թ. ա. 234 |
Վախճանի վայր | Մցխեթ, Վրաստան |
Երկիր | Վիրք |
Տոհմ | Pharnavazid dynasty? |
քաղաքական գործիչ | |
Երեխաներ | Saurmag I of Iberia? |
Հավատք | վրացական դիցաբանություն |
Փառնավազ I (վրաց.՝ ფარნავაზ I, մ. թ. ա. 326, Մցխեթ, Վրաստան - մ. թ. ա. 234, Մցխեթ, Վրաստան), Վիրքի և Կողքիսի հնագույն թագավորությունների արքա[1]։ «Քարթլիս ցխովրեբա» տարեգրության համաձայն՝ հանդիսանում է Քարթլիի թագավորության արքայական շառավղի հիմնադիրը, թեպետ այս կապակցությամբ հակասականություն կա նույնիսկ վրացական սկզբաղբյուրներում։
Փառնավազի կառավարման ամսաթիվը հստակորեն մեզ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ վերջինս կառավարել է մ․թ․ա․ 3-րդ դարում։ Փառնավազը հիշատակված է Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքներին կապակցությամբ։ Մասնավորապես՝ հույն հեղինակները նշում են, որ Մակեդոնացու բանակի Քարթլի ներխուժման ժամանակ վրաց արքայազն Փառնավազը եղել է մանկահաս տարիքում։ Ենթադրվում է նաև, որ Վիրքի անկախությունը վերականգնվել է միայն Պարսկական տիրակալության անկումից հետո։
Վրացիները Փառնավազ I-ի անվան հետ են կապում նաև վրաց գրերի ստեղծումը, թեպետ այս վարկածը չունի գիտական որևէ հավաստիություն։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քարթլիս ցխովրեբայի» (բառացի թարգմանությամբ՝ «Քարթլիի կյանքը») համաձայն՝ Փառնավազը ծագել է Մցխեթոսի որդի Ուփլոսից։ Մցխեթոսն էլ ինքնին աստվածաշնչյան Նոյ նահապետի ժառանգ Հաբեթի որդու՝ Թորգոմի տոհմից էր։ Նույն սկզբնաղբյուրը սակայն վերջինիս կյանքի ժամանակահատվածի մասին որևէ հիշատակում չի թողնում, սակայն ենթադրվում է, որ Փառնավազը իրապես եղել է վրաց արքաներից առաջինը։
«Քարթլիս ցխովրեբայի» «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը» գլխում նշվում է, որ Փառնավազն ունեցել է առասպելական ծագումնաբանություն՝ սերված լինելով վրաց ժողովրդի նախապապ համարվող Քարթլոսից։ Նրա հորեղբայրը՝ Սամարան, եղել է Մցխեթի մամասախլիսը (թարգմանաբար՝ «տան հայր»)։ Մայրը եղել է պարսկուհի և ամենայն հավանականությամբ սերվել է Սպահան քաղաքից։ Վրաց առաջին քննադատական պատմության հեղինակ Թեյմուրազ Բագրատիոնին և արևելյան Վրաստանի պատրիարք Անտոն I-ը առաջ են քաշել այն տարբերակը, որ Փառնավազի մայրը եղել է Դարեհ Կոդոմանոսի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառնավազի կառավարման տարիներին Վիրք են ներխուժում Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորած հունամակեդոնական զորքերը։ Ըստ վրացական ավանդության՝ աշխարհահռչակ զորավարի ուժերը Իբերիայի թագավորություն ներխուժում են այն ժամանակ, երբ Փառնավազը երեք տարեկան էր։ Վրացի պատմիչների հավաստմամբ՝ հույները Քարթլիից մեծ ավար են տանում՝ այդ թվում և արքայական գանձեր։
Փառնավազը հիշատակված է նաև բազմաթիվ հայկական սկզբնաղբյուրներով։ Մասնավորապես՝ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» աշխատությունում։ Նշյալ շրջանում Հայաստանը իր ազդեցության ոլորտում է պահել Վիրքը։ Այդ մասին վկայում է հետևյա պատմական մեջբերումը․
Ըստ «Քարթլիս ցխովրեբայի»՝ վրացական գրի հնագույն տեսակ, որը որպես հիմք է ծառայել նուսխախուցուրի եկեղեցագրի համար (հայտնի է ասոմթավրուլի անվանմամբ) ստեղծվել է Փառնավազի կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Փառնավազ // վրաց թագավորական ընտանիք» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rapp, Stephen H. (2003) Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts. Peeters Bvba 90-429-1318-5.
- Rapp, Stephen H. (2014) The Sasanian World through Georgian Eyes: Caucasia and the Iranian Commonwealth in Late Antique Georgian Literature Ashgate Publishing