Անտոն I Կաթողիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոն I Կաթողիկոս
კათოლიკოს-პატრიარქი ანტონ I
Anton I of Georgia.jpg
 
Մասնագիտություն քահանա
Ծննդյան անուն Թեյմուրազ Բագրատիոնի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
თეიმურაზ ბაგრატიონი
Ծնունդ հոկտեմբերի 28, 1720({{padleft:1720|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}})
Թելավ, Թելավի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան
Մահ մարտի 12, 1788({{padleft:1788|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:12|2|0}}) (67 տարեկանում)
Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն
Թաղված է Սվետիցխովելի
Դինաստիա՝ Բագրատիոնիներ
Հայր Jesse of Kartli

Անտոն I Կաթողիկոս-Պատրիարրք (վրաց.՝ კათოლიკოს-პატრიარქი ანტონ I, ավազանի անունը՝ Թեյմուրազ Բագրատիոնի, վրաց.՝ თეიმურაზ ბაგრატიონი, հոկտեմբերի 28, 1720({{padleft:1720|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}}), Թելավ, Թելավի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան - մարտի 12, 1788({{padleft:1788|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:12|2|0}}), Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն), Արևելյան Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, իր ժամանակի վրաց նշանավոր մատենագիրներից և մշակութային գործիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1755 թվականին գահընկեց է եղել կաթոլիկությանը հարելու պատճառով, անցել Ռուսաստան։ 1762 թվականին վերադարձել է հայրենիք, վերագրավել կաթողիկոսական աթոռը։ Տիրապետում էր հունարենին ե հայերենին։ Թողել է ինքնուրույն ե թարգմանական 23 հատոր։ Դավանաբանական ընդդիմախոսական մեծածավալ երկ է «Հակաճառութիուն»–ը (բառացի՝ «Պատրաստաբանութիուն», 3 գիրք՝ գրված 1750—1752, հրտ. 1892), որի Բ գրքի IV ե Գ գրքի XXIII գլուխները վերաբերում են հայերին։ Ուշագրավ են նրա թարգմանությունները հայերենից՝ Թիֆլիսի Հայոց կաթողիկե (այժմ՝ Ս. Գևորգ) եկեղեցու միաբան Փիլիպպե քահանա Ղայթմազաշվիլու աշխատակցությամբ («Եփեսոսի պատմութիուն», թրգմ. 1776, Կյուրեդ Աղեքսանդրացի, «Գանձ», թրգմ. 1788, «Քերականութիուն», որը Մխիթար Սեբաստացու «Քերականութիուն գրաբարի լեզուի Հայկազեան սեռի», 1730, գրքի թարգմանությունն Է)։ Գրել է նաև վարքաբանական֊վկայաբանական գործեր, որոնցից նշանավոր է «Վկայաբանութիուններ»–ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 455 CC-BY-SA-icon-80x15.png