Jump to content

Տաթևիկ Սազանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Սազանդարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1916[1]
Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 6, 1999(1999-10-06) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
Երգչաձայնմեցցո-սոպրանո[1]
Գործիքներվոկալ[1]
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1960)[1]
ԱմուսինQ113293231? և Հակոբ Խանջյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Tatevik Sazandaryan Վիքիպահեստում

Տաթևիկ Տիգրանի Սազանդարյան (օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1916[1], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 1999(1999-10-06), Երևան, Հայաստան), օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նամականիշ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին[2], 2016

Ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թ.` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման[3]։

Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են։ Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի՝ Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։ Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի՝ Բիզեի «Կարմեն», Ամներիսի՝ Վերդիի «Աիդա», Իոկաստեի՝ Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է Սաթյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից[4]։

Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում[5][6][7]։

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951 թ.
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1956 թ.
  • ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1997 թ.

2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին[2]։ Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տաթևիկ Սազանդարյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում։ Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Խորհրդային երաժշտություն, 1956։
  • Սիմոնյան Կ. և Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Երևան, 1959։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 111.
  2. 2,0 2,1 Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
  3. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին կցուցադրվեն արխիվայի լուսանկարներ ու տեսանյութեր». www.iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер». www.gumer.info. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «САЗАНДАРЯН • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Մահացել է դաշնակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը». NEWS.am.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաթևիկ Սազանդարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 112